ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունն ամփոփեց անցնող տարին

02.02.2021 11:10
7548

Փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունն ամփոփեց 2020 թվականի աշխատանքները։

Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Կարապետ Մանուկյանը, ԱԻՆ-ի մարզային տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մարզպետարանի, համայնքապետարանների, ԱԻՆ-ի հետ համագործակցող կառույցների, ուժային կառույցների աշխատակիցներ։

Անցած տարում Սյունիքի մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքի վերաբերյալ հակիրճ զեկուցեց մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Հարությունյանը։ Ըստ այդմ՝ 2020-ին մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ստացել է 38 403 ահազանգ, որից 699-ը եղել են դեպքեր ու պատահարներ․ դրանցից 609-ը՝ տեխնածին պատահարներ, որոնց մեջ առաջին տեղում հրդեհներն էին։

Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը, շնորհակալություն հայտնելով ԱԻՆ կառույցներին՝ կատարած աշխատանքի ու մարզային իշխանությունների հետ համագործակցության համար, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կողմից պատվոգրեր հանձնեց մարզի հինգ փրկարարի՝ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ցուցաբերած բարձր մասնագիտական պատրաստականության եւ բարեխիղճ ծառայության համար։

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Կ․Մանուկյանը եւս շնորհակալություն հայտնեց մարզի փրկարարներին՝ 2020-ի գործունեության համար ու պատասխանեց ներկաներին հուզող մի շարք հարցերի՝ խոստանալով հնչեցված խնդիրները քննարկման առարկա դարձնել նախարարությունում։ Նա ԱԻ նախարարի ու ՓԾ տնօրենի կողմից պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց մարզի՝ իրենց ծառայությամբ 2020-ին աչքի ընկած փրկարարներին։ Կառույցի աշխատակիցների համար դրամական ու այլ խրախուսանքներ էին նախատեսել նաեւ մարզի համայնքապետարանները։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց ու կարեւորվեց հատկապես այն հսկայական աշխատանքը, որը ծանրագույն ու դժվար 2020 թվականին կատարել է փրկարարական վարչությունը ե՛ւ նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ու ստեղծված համաճարակային իրավիճակում, ե՛ւ աշնանը՝ պատերազմական ժամանակաշրջանում։

Սյունիքի_մարզպետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40