Ալիեւը հերթական անգամ Զանգեզուրի հետ կապված պահանջներ է ներկայացրել

31.03.2021 19:50
2175

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ Զանգեզուրի հետ կապված պահանջներ է ներկայացրել՝ այն անվանելով «Ադրբեջանի հինավուրց հող»:

Նրա խոսքով՝ ներկայումս «ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի հետ կապված»: «Այժմ Ադրբեջանի հինավուրց հողը՝ Զանգեզուրը, թյուրքական աշխարհը միավորելու դեր կկատարի: Քանի որ տրանսպորտային, հաղորդակցական, ենթակառուցվածքային նախագծերը, որոնք անցնում են Զանգեզուրով, կմիավորեն ամբողջ թյուրքական աշխարհը, ինչպես նաեւ լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն այլ երկրների, այդ թվում` Հայաստանի համար»,- ասել է Ալիեւը` ելույթ ունենալով Թրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովում, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:

Նշելով, որ ներկայումս Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն չունի իր դաշնակից Ռուսաստանի հետ, նա հայտարարել է, որ «այդ կապը կարող է ստեղծվել Ադրբեջանի տարածքով: Հայաստանը երկաթուղային կապ չունի նաեւ հարեւան Իրանի հետ: Նախիջեւանի միջոցով այս կապը նույնպես կարող է ապահովվել»:

Ալիեւը նաեւ նշել է, որ Նախիջեւանի միջոցով կստեղծվի տրանսպորտային նոր միջանցք, որը Թուրքիան, Կենտրոնական Ասիան կկապի Եվրոպայի հետ: «Ադրբեջանն արդեն տվել է այդ աշխատանքի մեկնարկը: Վստահ եմ, որ գործընկեր երկրները նույնպես կօգտվեն այս հնարավորություններից»:

Նրա խոսքով՝ «այժմ չկա «Լեռնային Ղարաբաղ» կոչվող տարածքային միավոր»: «Ադրբեջանը լուծել է այս հարցը, հասել է պատմական հաղթանակի եւ սկսել է վերականգնման աշխատանքները ավերված տարածքներում»: 

news.am

Թրամփը Հռոմի ստատուտի բոլոր երկրներին կոչ է արել դուրս գալ ՄՔԴ–ի կազմից

22.09.2026 21:46

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

22.09.2026 19:19

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

22.09.2026 19:16

«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը նոր կյանք է ստանում

22.09.2026 19:10

Այսօր Երևանից Բաքու է թռել FlyOne ավիաընկերության Gulfstream G450 ինքնաթիռը

22.09.2026 17:53

Գրքի շնորհանդես Վահանավանքում

22.09.2026 16:50

Լեզվական դիտողություններ Հայոց լեռնաշխարհում Նոյյան տապանի վկայությունների մասին

22.09.2026 16:45

Այցելեցինք Նավս սրբազան լեռան գագաթ, որ հեթանոս աստվածների բնակատեղին էր․ իսկապե՞ս Նոյի տապանը բախվել է  այդ լեռնագագաթին

22.09.2026 15:47

«Անկախություն՝ մեր նվիրական արժեքը»․ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին

22.09.2026 12:53

Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը․ ներսից և առավել ցավոտ՝ դրսից, այնպե´ս կխաղարկեն մեր այս պարզունակությունը, որ առաջիկա 100 տարին տակից դուրս չենք գա. Վահե Հովհաննիսյան

22.09.2026 12:47

Ֆիլմի առաջնախաղ Քաջարանում

22.09.2026 12:30

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

22.09.2026 11:12