Ալիեւը շարունակում է սպառնալիքներ տեղալ Հայաստանի եւ հայերի հասցեին. «Մենք հավերժ ապրելու ենք հայրենի Զանգեզուրում»

18.03.2023 17:30
1222

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ըստ երեւույթին, բոլորովին չտպավորվելով տարբեր երկրների բազմաթիվ հայտարարություններից Հայաստանի ինքնիշխան տարածքի անօրինական օկուպացման եւ Արցախի շրջափակման առիթով, շարունակում է սպառնալիքներ տեղալ, վերջնագրեր ներկայացնել եւ վիրավորել Հայաստանն ու հայերին։

«Այսօր մենք հայրենի Ղարաբաղի հողի վրա ենք, հայրենի Զանգեզուրի հողի վրա, եւ այստեղ ենք լինելու հավերժ։ Ադրբեջանցի ժողովուրդն իրավամբ ապրում է հպարտության զգացումով»,- մարտի 18-ին, Նովրուզ բայրամի տոնի առիթով, դիմել է նա ադրբեջանցի ժողովրդին Թալիշ գյուղից։

Ալիեւը չի մոռացել նաեւ վերջնագրեր ու վիրավորանքներ հնչեցնել՝ բազմիցս կրկնելով հայերի «տերերի» ու «հովանավորների» մասին արտահայտություններ։

«Այսօր Հայաստանը, որը հայտարարում էր, որ Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ,  որը մեզ սպառնում էր նոր պատերազմով, նոր տիրոջ որոնման մեջ է։ Դրանից ոչ մի օգուտ չի լինի»,- ասել է նա։

Շարունակելով հայերի անհայտ «հովանավորների» թեման՝ Ալիեւը պատմել է այն երկրների մասին, որոնք «կողմնակից են Հայաստանի զավթողական քաղաքականությանը եւ տեղեկատվական պատերազմ են հայտարարել մեր դեմ», ընդ որում՝ չճշտելով, թե որ երկրները նկատի ունի։

«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, կա մի պայման. նրանք պետք է ընդունեն մեր պայմանները, պաշտոնապես Ղարաբաղը ճանաչեն Ադրբեջանի տարածք, մեր պայմանների հիման վրա կատարեն սահմանազատման աշխատանքները»,- ասել է Ալիեւը։

«Իրողությունները՝ կապված օկուպացիայի, պատերազմի հետ, հետխորհրդային իրողությունները պետք է գտնեն եւ կգտնեն իրենց արտացոլումը խաղաղության բանակցություններում։ Հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինի»,- շարունակել է Ադրբեջանի նախագահը։

«Որոշ երկրներում ինչ-որ համաժողովներ են կազմակերպվում, գիտաժողովներ՝ կապված Ադրբեջանի ներքին գործերի հետ»,- ասել է Ալիեւը։

«Որոշ հայամետ երկրներ ճանաչում են «Լեռնային Ղարաբաղի անկախությունը», որը աշխարհի քարտեզին գոյություն չունի, գոյություն չունի Ադրբեջանի տարածքում։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ օկուպացիայի ժամանակ այդ բոլոր ուժերի միակ նպատակն օկուպացիան հավերժ դարձնելն էր։ Չլուծել այդ հակամարտությունը, այլ սառեցնել այն»,- ավելացրել է նա։

Հավանաբար, այսքան ագրեսիվ, ատելությամբ լի եւ պատմականորեն իրականությունից լիովին կտրված այս հարձակումները հնչեցնելուց առաջ Ադրբեջանի նախագահը, որը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտ է եւ պարտավոր է իմանալ իր երկրի ստեղծման պատմությունը, այնուամենայնիվ, գուցե մի երկրորդ անգամ թերթեր պատմության դասագրքերը։ Մանավանդ երբ խոսում է «հայրենի Ղարաբաղի» եւ «հայրենի Զանգեզուրի» մասին։

news.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08