Ալիև․ «Զանգեզուրի միջանցքը» կարող է բացվել մինչև 2028 թվականի վերջ»

21.10.2025 17:18
655

«Զանգեզուրի միջանցքը» կարող է բացվել մինչև 2028 թվականի վերջ», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ստեղծմանն ուղղված աշխատանքները ավարտին կհասցվեն հաջորդ տարվա կեսերին։ Հուսով ենք, որ այլ երկրների տարածքում այդ աշխատանքները նույնքան արագորեն կիրականացվեն։ Այդ դեպքում «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ 2028-ի տարեվերջին», - Աստանայում հնչեցրած ելույթի ժամանակ նշել է Իլհամ Ալիևը։

Սյունիքով անցնող ճանապարհի մի հատվածը, որ պետք է Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ կապի, Բաքվից արդեն հինգերորդ տարին է՝ անվանում են «Զանգեզուրի միջանցք»: Երկու ամիս առաջ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով Սյունիքի ճանապարհի 42 կիլոմետրանոց հատվածը ստացավ «Թրամփի ուղի» անվանումը, բայց Բաքուն չհրաժարվեց իր նախընտրած ձևակերպումից: Հոկտեմբերի 16-ին Հայաստանի վարչապետը հայտարարեց՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցն այլևս հասցեագրված է և արդիական չէ Կոպենհագենի հայտարարությունից հետո:

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53