Ալիևը նյարդայնանում է ու ստում… Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ կարող է ձևավորվել միջազգային հակաահաբեկչական կոալիցիա. Տարասով

07.11.2020 17:52
1335

Արցախյան պատերազմում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ներգրավման հարցը Ռուսաստանում այս օրերին առավել մեծ հնչեղություն է ստանում։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան երեկ դիպուկ հայտարարություն արեց՝ նշելով, որ ստացված տեղեկատվության համաձայն՝ ներկայումս Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ահաբեկչական կազմակերպությունների անդամներ, ովքեր մինչև արմունկները թաթախված են արյան մեջ: «Մենք խոսում ենք արմատական տրամադրություններով վարձկանների մասին, ովքեր դավանում են ջիհադիզմի գաղափարախոսությունը: Այս ամենը չի կարող լուրջ մտահոգություն չառաջացնել Մոսկվայում, քանի որ իրավիճակի նման զարգացումը հղի է Անդրկովկասում նոր ահաբեկչական անկլավի ի հայտ գալով»,- ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Այս հայտարարությանը հաջորդեց Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի էլ ավելի ուշագրավ հայտարարությունը. «Թուրքական հետախուզությունը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի դեպքերին, Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը դա «զգում» և «տեսնում» է աշխատանքի «առանձին տարրերից»,-ասել է նա։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեջբերեց միջազգային լրատվամիջոցներից մեկին տված Ադրբեջանի նախագահի հարցազրույցը, որտեղ նա Ռուսաստանին մեղադրել է առանց ապացույցների հայտարարություններ անելու մեջ. «Դրան հաջորդեց նախ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, որ զարմացած են այդ էմոցիոնալ հայտարարության հետ կապված։ Ապա եղավ նաև Նարիշկինի հայտարարությունը, որն արդեն իր տեղեկությունները հրապարակեց։ Ընդհանրապես ռուսական հետախուզությունը շատ կոմպետենտ կառույց է և առաջինը չէ, որ նման հայտարարություն է անում։ Դրան նախորդել էր Ֆրանսիայի հատուկ ծառայությունների հայտարարությունը, հետո նաև ԱՄՆ-ի հայտարարությունը։ Ինչո՞ւ է Ալիևը ստում ՌԴ նախագահին՝ մեծ հարց է»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ թե՛ Ֆրանսիան, թե՛ Միացյալ Նահանգները և թե՛ նաև Ռուսաստանը հասկանում են, որ ղարաբաղյան ճակատը կարող է դառնալ ջիհադիստների դեմ պայքարի ճակատ։ Եթե նման որոշում կայացվի, ապա այս տարածաշրջանում իրադարձությունները բոլորովին այլ սցենարով կարող են զարգանալ։ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ կարող է ձևավորվել միջազգային հակաահաբեկչական կոալիցիա, իսկ դա ամեն ինչ փոխում է»։

Ըստ Տարասովի՝ Ադրբեջանի նախագահն այժմ նյարդայնանում է նման սցենարներից. «Մենք տեսնում ենք, որ կան արդեն գերիների հետ կապված տեսահոլովակներ։ Եթե հայկական կողմն էլ ավելի շատ դոկումենտալ ապացույցներ ներկայացնի, ապա իրավիճակը կզարգանա ոչ Ադրբեջանի օգտին»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը միայնակ չի գործում, աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում. «Հանգամանքների բերումով մենք ավելի ակտիվ ենք երևում։ ԱՄՆ-ում ընտրություններ են անցկացվում, ու Թրամփն այժմ այլ հարցերով է զբաղվում։ Ֆրանսիայում ահաբեկչական ալիքն է բարձր, սրվել են ֆրանս-թուրքական հարաբերությունները։ Նախագահ Մակրոնը հիմա այլ հարցերով է զբաղված ու հիմա Փաշինյանի ու Ալիևի հետ հեռախոսազրույցներ անցկացնելու ժամանակ չունի։ «Ազատ» մնում է միայն Պուտինը, որը իր վրա է վերցրել ողջ աշխատանքը։ Բայց նա այդ ամենն անում է ոչ թե որպես առանձին նախաձեռնություն, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում, որի ջանքերով հոկտեմբերի 10-ին կնքվեց հրադադար, որը և խախտվեց. հետագայում նույն ֆորմատները եղան նաև Փարիզի ու ու Վաշինգտոնի նախաձեռնությամբ, որոնք ևս խախտվեցին»։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34