Ամենամյա դարձած Կուրկուտի փառատոնն այս անգամ անցկացվեց բարեգործական նպատակով

08.11.2025 23:49
1035

Նոյեմբերի 8-ին Կապանում կայացավ աշնան ամենասպասված և ամենասիրված մշակութային իրադարձությունը՝ Կուրկուտի փառատոնը։ Արդեն 6 տարի է հազարավոր մարդիկ միավորվում են փառատոնի շուրջ՝ համտեսելու կապանյան անմահական կուրկուտը և դառնալու մշակութային այս կարևոր միջոցառման մի մասնիկը։

Մեկնարկի առաջին իսկ պահից մասշտաբային մեծ տոնախմբության վերածված փառատոնն այս տարի անցկացվել է Նորաշենիկ գյուղի վարչական տարածքում, որտեղ օրվա գլխավոր հերոսները՝ 20 վարպետ խոհարարները, ավանդույթի համաձայն, համայնքի ղեկավարի կողմից ստացել են խորհրդանշական նվերներ՝ շամփուրներ։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարվա փառատոնն անցկացվել է տոնավաճառի ձևաչափով և տարբերվում էր իր բարեգործական գաղափարով։ Փառատոնի ընթացքում բոլոր տաղավարներից գոյացած շուրջ 3 218 110 ՀՀ դրամը ուղղվելու է Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի հանրակացարանում բնակվող Դավիթի և իր քույր Դիաննայի երազանքի իրագործմանը։ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ որոշում է կայացվել նրանց համար բնակարան ձեռք բերելու՝ միավորելով նաև Կուրկուտի փառատոնից ստացված միջոցները։

Փառատոնին առանձնահատուկ շունչ և տեսք էին հաղորդել համայնքի նախադպրոցական ուսումնական բոլոր հաստատությունների և համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի կողմից պատրաստված թեմատիկ տաղավարները, որտեղ հյուրերը կարող էին գնել և համտեսել կուրկուտ, տեղում թխվող լավաշ, ավանդական թթուների տարբեր տեսակներ, ժենգյալով հաց, տնական գաթաներ, փախլավա, ինքնաեռով պատրաստված անուշահամ թեյեր, սուրճ, տարատեսակ չրեր, մուրաբաներ և ջեմեր:

Տոնակատարությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ են ունեցել Barbar Band-ը, Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանն ու Արսեն Գրիգորյանը (Մրո)՝ ապահովելով ներկաների բարձր տրամադրությունը։

Այս ամենը զուգորդվում էր նաև մարզական միջոցառումներով, մասնակիցները հնարավորություն են ունեցել իրենց ուժը ցուցադրել բազկամարտի և պարանի ձգման մրցաշարերում, որտեղ հաղթողները պարգևատրվել են հավաստագրերով, մեդալներով, գավաթներով և նվերներով:

Փառատոնի գլխավոր իրադարձություններից էր նաև ժյուրիի կողմից ամենահամեղ կուրկուտ պատրաստողի ընտրությունը, որի արդյունքում «Կուրկուտի փառատոն-2025» մրցանակի հաղթող է ճանաչվել Ծավ գյուղից՝ Կառլեն Մարտիրոսյանը։ Իսկ «Լավագույն կենաց» ասող դարձավ Արամ Հայրապետյանը։

Ամենահամեղ և ամենավանդական կուրկուտի փառատոնը ամեն տարի կազմակերպում և իրականացնում է Կապանի համայնքապետարանը՝ Մշակույթի կենտրոնի հետ համատեղ ջանքերով։ Այս տարի փառատոնի կազմակերպմանը աջակցել է նաև «Կապան» բարեգործական հիմնադրամը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40