ԱՄՆ-ն անսպասելի հիշել է Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությունը

27.06.2019 10:29
1259

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը, որը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է և նաև Կոնգրեսի Հայկական հանձնախմբի անդամ, ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանին:

Խոսքն իհարկե ուղղակի, ուղիղ վերաբերման մասին չէ, սակայն Շերմանն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել Կոնգրես, որով նախատեսվում է սահմանափակել Ադրբեջանին սպառազինության վաճառքը, մասնավորապես այն տեսակները, որոնք Բաքվին թույլ կտան հարվածել քաղաքացիական օդանավերին:

Շերմանի նախաձեռնությունը պայմանավորված է Ստեփանակերտի օդանավակայան քաղաքացիական չվերթերի անվտանգության խնդրով՝ կապված այն սպառնալիքների հետ, որ Ադրբեջանը 2011 թվականից սկսած հնչեցնում է՝ քաղաքացիական չվերթ կատարող օդանավերին հարվածելու վերաբերյալ: Շերմանը կարծում է, որ օրենքի ընդունումը հզոր ազդակ կլինի Բաքվին, որ չի կարող իրեն թույլ տալ նման բան՝ հարվածել քաղաքացիական օդանավերին:

Հեղինակավոր կոնգրեսականի նախաձեռնությունն իսկապես հետաքրքիր է: ԱՄՆ-ը փաստորեն անսպասելի հիշում է Ստեփանակերտի օդանավակայանի և դեպի այնտեղ անվտանգ քաղաքացիական չվերթ իրականացնելու հարցի մասին: Հատկանշական է, որ այդ նախաձեռնությունը փաստորեն հաջորդում է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որ օրեր առաջ տեղի ունեցավ ԱՄՆ մայրաքաղաքում:

Ստեփանակերտի օդանավակայանը նորոգվեց և արդիականացվեց մի քանի տարի առաջ՝ 2011 թվականին: Այն պատրաստ է ընդունել չվերթեր, սակայն Բաքվի սպառնալիքը կասեցրել է շահագործումը: Հայտնի է Սերժ Սարգսյանի խոսքը, որը հայտարարել էր, թե լինելու է Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը:

Սակայն այդ չվերթը այդպես էլ տեղի չունեցավ: Ստեփանակերտի օդանավակայանի թեման «առկայծեց» որոշ ժամանակ անց Մոսկվայում, որտեղ Բակո Սահակյանի մամուլի ասուլիսի ընթացքում ռուսական լրատվամիջոցները նրան հարցրին, թե արդյոք Ստեփանակերտի օդանավակայանը կտրամադրե՞ն Սիրիայում ռուսական ավիահարվածների համար: Բակո Սահակյանին հաջողվեց չեզոք, անորոշ պատասխանով նվազեցնել ակնհայտ սադրիչ հարցի հնչեղությունը:

Հատկանշական է, որ այդպիսով օդանավակայանի, այսպես ասած, քաղաքացիական ասպեկտը ստորադասվեց ռազմականի, պարզ չէ, թե ինչի համար:

Արցախի իշխանությունը տոն չտվեց՝ դա լավ էր, սակայն մինչ այժմ գործնականում մարել է Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման նաև քաղաքացիական բաղադրիչի հարցը: Ի՞նչ պետք է լիներ, եթե Սերժ Սարգսյանը թռչեր Ստեփանակերտ: Ադրբեջանցիները հարվածելո՞ւ էին օդանավին: Հազիվ թե: Ըստ երևույթին Սարգսյանը խուսափում էր քաղաքական հետևանքից, հնարավոր է Ռուսաստանի հետ հարաբերության տիրույթում: Մի քանի տարի անց ռուսների հարցը՝ ավիահարվածների մասին, վկայում է, որ Մոսկվայի համար ընդունելի չէր օդանավակայանի քաղաքացիական բաղադրիչի քաղաքական քննարկումը: Ի՞նչ ստացավ Երևանը լռությանը միանալու համար՝ պարզ չէ:

ԱՄՆ-ը այժմ փաստորեն խախտում է լռությունը: Ի՞նչ ձայն կլսվի Երևանից, Ստեփանակերտից, Մոսկվայից և Բաքվից:

Հեղինակ՝ Արամ Ամատունի

bumeranginfo.com

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11