Ամփոփվեցին տարվա արդյունքները

01.02.2019 15:46
1424

Սյունիքի մարզպետարանի դահլիճում հունվարի 31-ին անցկացվեց խորհրդակցություն, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ  Հովհաննես Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Արմեն Գեւորգյանը, նվիրված էր 2018-ին Սյունիքում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգերի գործունեությանը եւ մարզային փրկարարական վարչության կատարած հիմնական աշխատանքների ամփոփմանը: Խորհրդակցությունը բացեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը` համոզմունք հայտնելով, որ կծավալվի շահագրգիռ քննարկում:

Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Բագրատ Զաքարյանը նախ ներկայացրեց մարզում գրանցված արտակարգ դեպքերի եւ պատահարների վիճակագրությունը` 2017 թ. համեմատությամբ:

Հաշվետու ժամանակաշրջանում Սյունիքում հաշվառվել է 793 արտակարգ դեպք- պատահար, ինչի հետեւանքով զոհվել է 39, տուժել 193 մարդ: Նախորդ՝ 2017 թվականի համեմատությամբ գրանցված դեպքերն ավելացել են 18-ով, զոհերի թիվը՝ 13-ով, իսկ տուժածներինը` նվազել 40-ով: Գրանցված դեպքերից 746-ը տեխնածին է, որ կազմում է ընդհանուր դեպքերի 94.1 տոկոսը: Ընդ որում` տեխնածին դեպքերից 496-ը կապված է հրդեհների հետ, որոնք մարզում նախորդ տարվա համեմատ ավելացել են 83-ով: Տեխնածին դեպքերից մեծ թիվ են կազմում ճանապարհատրանսպորտային պատահարները` 88, որոնց հետեւանքով զոհվել է 35 մարդ, ընդ որում` նախորդ տարվա համենատ նման պատահարների թիվն ավելացել է 16-ով, տուժածներինը` 32-ով: Տեխնածին բնույթի դեպքերից գրանցվել է երեք փլուզում, որի հետեւանքով տուժել է երկու, մահացել երկու մարդ, մեկ սողանք, որի դեպքում տուժածներ ու վիրավորներ չկան:

Բանախոսի զեկուցման մի մասը նվիրված էր օպերատիվ տակտիկական նախապատրաստմանն ուղղված միջոցառումներին, հատուկ տակտիկական ուսումնավարժություններին, քաղաքացիական պաշտպանությանը, այն միջոցառումներին, որ միտված են փրկարարական ուժերի պատրաստության բարձրացմանը, կապի եւ ազդարարման համակարգի կատարելագործմանը եւ այլն:

Իր նկատառումները ներկայացնելով զեկուցման շուրջ՝ Սյունիքի մարզպետ Հ. Պողոսյանը մասնավորապես մտահոգություն հայտնեց նախորդ տարվա համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճի հետ կապված, նաեւ այն առիթով, որ մարզային փրկարարական ծառայությունում թափուր հաստիքներ կան:

Խորհրդակցությունում եղան նաեւ խրախուսանքներ. 2018 թ. քաղաքացիական պաշտպանության  եւ բնակչության պաշտպանության միջոցառումների պլանավորման, աշխատանքների կազմակերպման, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության հետ արդյունավետ համագործակցության համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պատվոգրով պարգեւատրվեցին Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերության տնօրեն Ռազմիկ Փարսյանը, Կապանի համայնքապետարանի աշխատակազմի տնտեսական զարգացման եւ արտաքին կապերի բաժնի առաջատար մասնագետ Անի Մելիքսեթյանը, Մեղրու «Ճանապարհների շինարարության  եւ շահագործման ձեռնարկություն» ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյանը, Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը, Սյունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանը: 

Կապան, Քաջարան, Սիսիան, Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթեւ համայնքների ղեկավարներն ու տեղակալները շնորհակալագրեր, դրամական պարգեւներ, հուշանվերներ հանձնեցին իրենց տարածաշրջանների փրկարարական ջոկատների առավել աչքի ընկած մարտիկներին:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Հ. Եմիշյանը նշեց, որ այս տարում Սյունիքի փրկարարական ծառայության վարչության հավաքակայանը համալրվելու է նոր մեքենաներով. խորհրդային արտադրության մեքենաներին փոխարինելու են ճապոնական տեխնիկա եւ մեքենաներ, նաեւ ճապոնացիների հետ համատեղ դասընթացներ են անցկացվելու նոր տեխնիկային եւ սարքավորումներին տիրապետելու համար: «Այլեւս տեխնիկան ի վիճակի չենք լինելու  նորոգել ձեռքի տակ եղած գործիքներով»,- հիշեցրեց նա: Հարկ համարեց նաեւ ավելացնել, որ սարքավորումները ձեռք են բերվում միջազգային ծրագրերի շնորհիվ, բայց ահա փրկարարական ծառայության կադրերի վերապատրաստման խնդիր կա: Եվ մտահոգություն հայտնեց այն առիթով, որ փրկարարների դասընթացներ են անցկացվում  Ռուսաստանի Դաշնությունում, իսկ երիտասարդ սերնդի շրջանում արդեն ռուսերենին տիրապետելու խնդիր է ծագել. «Եթե նախկինում խնդիրներ չունեինք ռուսերենին տիրապետող մարդկանց ներգրավել տարբեր դասընթացների մեջ, հիմա սկսել են խնդիրներ ծագել: Կարեւոր դասընթացների մասնակցելու համար հրավերներ կան, չգիտենք՝ ինչ անենք»: 

Խորհրդակցության ավարտին Սյունիքի մարզպետ Հ. Պողոսյանը շնորհավորեց բոլոր պարգեւատրվածներին` նշելով, որ այսօրվա պարգեւը բոլորինն է, ոչ մեկի նվիրվածությունն աննկատ չի մնա: Նաեւ հորդորեց բոլոր գերատեսչություններին՝ իրենց գործունեության պլանն ավելի մոտեցնել իրական կյանքին, այլ ոչ թե 1980-ական թվականների պլանները պարբերաբար թարմացնել:

Վահրամ Օրբելյան

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08