Անդրադարձ

19.05.2015 16:10
2844

Սյունիքը մերժում է Սուրեն Խաչատրյանին վարկաբեկելու արշավը

Տարիներ առաջ էի Սուրեն Խաչատրյանի մասին լսել՝ նրա հետ անձամբ ծանոթ չլինելով: Բայց հետագայում սերտ կապեր հաստատվեցին մեր միջեւ, ես ծանոթացա ե՛ւ նրա, ե՛ւ նրա ընտանիքի ու մերձավորների հետ. 1993թ. սեպտեմբերի 5-ին զոհված որդուս՝ ազատամարտիկ, բանաստեղծ Աղվան Մինասյանի հուղարկավորության յոթերորդ օրը հավաքված բազմության մեջ առանձնացան Վազգեն Սարգսյանն ու Սուրեն Խաչատրյանը: Ինձ գրկել եւ հուսադրում էին՝ չընկճվել, Աշոտի հետ միշտ քո կողքին ենք լինելու…

Մինչ այդ չգիտեի, որ որդիներս՝ Աշոտն ու Աղվանը, Արցախի ազատագրման համար մղվող պատերազմում Սուրեն Խաչատրյանի հետ են եղել, որ նրա ու որդիներիս միջեւ անխզելի կապ կար, ինչպես լինում է մարտական ընկերների, զինակից ընկերների ու հայրենիքի նվիրյալների միջեւ:

Եվ այս օրերին ցավով եմ նկատում, որ մեր հանրապետության ու ազգի համար ծանրագույն ժամանակներում անձնվիրաբար հանդես եկած Սուրեն Խաչատրյանի մասին խոսում է տեղից վերկացողը, խոսում են՝ խտրություն չդնելով բառերի ու արտահայտությունների միջեւ:

Ես դատապարտում եմ այդ ամենը եւ դրա մեջ տեսնում Սյունիքի մարզի ու մեր հանրապետության իրական շահերի հետ կապ չունեցող, ինչ-որ մարդկանց անձնական խնդիրներով պայմանավորված կռիվ:

Սուրեն Խաչատրյանի մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ Արցախյան պատերազմից հետո եւս նա իրեն փայլուն է դրսեւորել ե՛ւ բանակաշինության ոլորտում, ե՛ւ մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Երբ ամիսներ առաջ նրան վերանշանակեցին Սյունիքի մարզպետ, մարզի բնակչության մեծագույն մասը խանդավառությամբ ընդունեց այդ նշանակումը, հազարավոր մարդիկ էին դուրս եկել նրան դիմավորելու: Եվ մի քանի ամսում այնքան խնդիրներ լուծեց, այնքան գործ արեց, որ նախորդները տարիներով չէին արել:

Այսօր էլ նրան կարելի է տեսնել մարզի գյուղերում, մարդկանց մեջ՝ յուրաքանչյուրին նեցուկ լինելու վճռական դիրքորոշմամբ:

Տպավորություն ունեմ, որ նրա բացառիկ աշխատասիրությունը, մարդամոտությունը, գործարարությունը, մարզը հաջողությամբ կառավարելու ունակությունը շատերին դուր չեն գալիս, այլապես որտեղի՞ց այսքան չարություն եւ անհանդուրժողականություն:

Այո՛, նրա որդուն ինչ-որ դատապարտելի արարք կատարելու մեջ են կասկածում: Ես չեմ կարող ասել՝ այդ կասկածանքը հնարովի՞ է, թե՞ հիմնավոր: Այդ ամենը պարզելու եւ գնահատելու համար ունենքիրավապահ մարմիններ, որոնք էլ, համոզված եմ, մեղավորներին անպայման կենթարկեն պատասխանատվության: Իսկ մենք, անգամ Ազգային ժողովի պատգամավորները, լրատվամիջոցները, մեզ դատավորի դեր վերապահելու իրավունք չունենք: Հակառակ դեպքում դա ինչ-որ միտումի մասին է խոսում:

Մի հիշեցում էլ նրանց եմ ուզում անել, ովքեր փորձում են վարկաբեկել Սուրեն Խաչատրյանի ընտանիքին: Ի գիտություն այդ մարդկանց՝ Սուրեն Խաչատրյանը Գորիսում շատ հարգանք ու պատկառանք վայելող ընտանիքի զավակ է: Եվ այդ ընտանիքի վրա ցեխ շպրտելը, մեղմ ասած, ազնիվ չէ ու ոչ բարոյական: Այնպես որ՝ տեղին չէ ընտանիքի մասին մայրաքաղաքից մեզ հրամցվող դասախոսությունների շարքը:

Շատ են խոսում Գորիսում տիրող վախի մթնոլորտի մասին: Պարոնայք, դա նախադեպը չունեցող սուտ է, հնարանք: Այդ քաջ, անվախ, ի սկզբանե տաղանդավոր ու ստեղծարար մարդկանց, ինչպիսիք գորիսեցիներն են, չի կարելի այդպիսի որակներ վերագրել: Նման արտահայտություն գործածողները, անկեղծ լինեմ, ոչ թե գորիսեցիներին են վիրավորում, այլ իրենք են դառնում ծիծաղելի ու ողորմելի:

Ես Սուրեն Խաչատրյանին, նաեւ ծնողի եւ ավագի իրավունքով, կոչ եմ անում թեւաթափ չլինել: Տասնյակ հազարավորները Սյունիքում Ձեզ հետ են, շարունակեք մարզին ու երկրին ծառայել այնպիսի նվիրումով ու անկեղծությամբ, ինչպես ծառայել եք տարիներ ի վեր:

ՀՐԱՆՏ ՄԻՆԱՍՅԱՆ
Սյունիքի մարզի Լծեն գյուղի բնակիչ

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24