Անդրադարձ

19.05.2015 16:27
2310

«Հիշում եմ եւ պահանջում… »

Սերունդների երթը հաջորդում է յուրաքանչյուր գարնան արագությամբ: Ամեն ինչ անցնում ու դառնում է հիշողություն: Ամեն ինչի վրա շերտ-շերտնստում է ժամանակը, դառնում է տարի, տասնամյակ ու հարյուրամյակ:

Հայացքդ ետ ես թեքում՝ թիկունքդ դատարկ է, ովքեր կային, արդեն չկան, մեկ ուրիշ ժամանակի մեջ են, որկոչվում է հավիտենություն: Թիկունքում արդեն դու ես, եւ առջեւից գնացողները հիմա արդեն քեզ են նայում: Պատասխանատվությունը անմնացորդ է:

Ամեն ինչ անցնում է, բայց ամեն ինչ չէ, որ մոռացվում է: Հավիտենության մեջննջողները կենդանի հիշողություն են, որ քայլում են մերտեսքով, խոսում են մեր ձայնով:

Ուրիշների արդեն օգտագործած, արդեն խորհրդանշան դարձրած անմոռուկի փոխարեն ինձ հարազատ է հայոց դաշտերում աճող կակաչը՝ բաց կարմիր նուրբ թերթիկներով, մեջըսեւ, ցողունը մազմզոտ եւ բացված ալ ծաղիկի կողքին դեռեւս փակ, ներքեւ թեքված կանաչ կոկոնը: Կակաչի այս տարատեսակը լալան է. շառայլագույն ծաղիկ՝ կյանքի կարմիր արեւը թերթերին, հիշողության սեւ ցավը՝ հոգում:

1915 թվականի ապրիլի 24-ը մեր խոնարհումի օրն է, որ ազգային բարձր արժանապատվությամբ նշվեց 100-րդ տարելիցի այս օրերին:

Այդ օրն առավոտից գամված էի հեռուստացույցին: Լարված ուշադրությամբ հետեւում էի պաշտոնական արարողություններին: Եվ հոգեպես թեթեւացա, երբ ամեն ինչ անցավ շատ բարձր արժանապատվությամբ: Այո՛, ցավը եւսպետք է արժանապատվորեն կրել:

Պաշտոնական արարողության ավարտից հետո այլեւս տանը մնալ չէի կարող: Շունչսկտրվում էր: Բռնեցի իմ անվանակիր թոռան ձեռքը եւ դուրս եկա փողոց, ժողովրդի մեջ՝ այնտեղ, ուր մարդկային երթը դարձել էր ցավի լուռ հորձանք, ծաղիկների շարժվող գետ, համազգային ողբերգության դանդաղ հոսող, բայց կարծես մշտապես նույն դիրքում կանգնած կենդանի հուշարձան:

- Ես քո ցա՜վը տանեմ, հայ ժողովուրդ, ես քո ցա՜վը տանեմ, - ասում եմ երթիմեջ, ասում եմ մտքում, եւ աչքերս լցվում են տաք արցունքներով: Ամուր սեղմում եմ թոռանս ձեռքը, վաղվա հայի ձեռքը, ում՝ ազգային հիշողության հետմեկտեղ ապահով հայրենիք պիտի ժառանգեմ… Պարտավո՛ր եմ: Հակառակ դեպքում հիշողությունըեւ պահանջատիրությունը իզուր են:

Ժողովրդի այս անմռունչ սգո երթն ասես իր խաչը շալակած Քրիստոսի ծանր քայլքը լինի դեպի Գողգոթա, դեպի խաչելություն, ինչին հաջորդեց Հարության առասպելը:

Մտքիս մեջ տեսնում եմ իմ տոհմածառը` կացնահարված բնով եւ փրկված կանաչ ճյուղերով: Հիշողությունընորոգում է ժողովրդի ողբերգական պատմությունը, որ ավելին էր, քան ցեղասպանությունը, որովհետեւ բնաջնջում էր, եւ ականջիս է հասնում այդ ողբերգության մի հառաչը, որ իմ տոհմի ձայնն է: Հետո այդ հառաչին ավելանում է մեկ ուրիշ հառաչ, եւս մեկ ուրիշը, եւ իմ ականջներում հնչում է հայոց աշխարհի մեծ հառաչանքը` «Հանգե՜ք, իմ որբեր… »:

Ավելի ամուր եմ սեղմում իմ անվանակիր թոռան ձեռքըեւկողքից նայում նրա աչքերին: Իր հարցերի պատասխանը նա արդեն գիտի, իսկ մնացածը կյանքի ու պատմության լուռ դասերն են, որ նա ստանում է շարասյան մեջ`  ծաղիկը ձեռքին, հայացքը Արարատին:

Այդ մասին այս օրերին ես գրել եմ: Եվ իմ խոսքը` «Մեզ միավորում է ցեղասպանության հիշողությունը» վերնագրով, լույս տեսավ «Սյունյաց երկիր» թերթում: Ավելացրած նաեւ «Ցեղասպանության արտացոլումը անգլիագիր հայ գրողների երկերում» հոդվածը:

Ես մշտապես հեռու եմ եղել գերագնահատություններից, բայց «Սյունյաց երկիր» թերթի 80 էջանոց այս բացառիկ համարի համար չեմ կարող իմ բարձր գնահատության խոսքը չասել խմբագրության աշխատակազմին եւ հատկապես խմբագրապետ Սամվել Ալեքսանյանին:

Հանձինս մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ՓԲԸ-ի այս բացառիկ համարն ունիիր հովանավորները, որոնք ամեն ինչ արել են ըստ պատշաճի թերթըլույս աշխարհ բերելու համար:

Այստեղ նախ Հռոմի սքանչելի պապ Ֆրանցիսկոսն է ու հայոց եկեղեցու երկու աթոռների հայրապետերն են իրենցխոսքով, հայոց ցեղասպանության համաշխարհայնացման իրենց արարողություններով եւ սուրբ Գրիգոր Նարեկացուն Տիեզերական Եկեղեցու Վարդապետ հռչակվելու ավետիսով, ինչի համար երախտագիտության ու մեծարման օվսաննաներ պիտի ասենք…

Հայոց ցեղասպանության եւ Գրիգոր Նարեկացու հանդեպ սա բացառիկ վերաբերմունք է քաղաքակիրթ աշխարհի հոգեւորկենտրոնիկողմից, ինչըվերստին վկայում է քրիստոնեական դավանանքի միասնության ուժը:

Այս վերաբերմունքը մեծ ճանապարհ է բացում թե՛ հայոց ցեղասպանությունն աշխարհին ճանաչելի դարձնելու եւ թե՛ Նարեկացու շնորհիվմեր գրական-մշակութային արժեքներն աշխարհին ներկայացնելու համար:

Ինչ վերաբերում է տիեզերախոս ու աստվածաձայն Նարեկացուն, ապա նրա տիրական ազդեցությունն իշխել է հետագա հազարամյակի ամբողջ մտավոր ոլորտում՝ սուրբ Ներսես Շնորհալուց ու միջնադարի մյուս տաղերգուներից մինչեւ Սայաթ-Նովա, մինչեւ Մխիթարյաններ ու Մեծարենց, մինչեւ նահատակ գրողներ` Ատոմ Յարճանյան (Սիամանթո) ու Վարուժան, մինչեւ Թումանյան ու Տերյան, մինչեւ հայոց հանճարի ադամանդյա խտացում Եղիշե Չարենց եւ նրա գործը շարունակողները…

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրությունը չի դիմել հեշտմիջոցների, որ պարզապես լցնի էջերը: Յուրաքանչյուր էջ ստեղծվել է դժվարություններ հաղթահարելով, որ նշանակում է նախ ունենալ որոշակի գաղափարներ, ստեղծել որոշակի նախագիծ, պատվիրել համապատասխան նյութեր, կազմակերպել հարցազրույցներ եւ ցեղասպանությունը ներկայացնել պատմական փաստերի ժամանակագրությամբ: Սա աշխատանքի օրինակելի ձեւ է:

Այստեղ ե՛ւ պաշտոնական դեմքեր են, ե՛ւ հեղինակություններ, ե՛ւ գրողներ, երաժիշտներ ու նկարիչներ:

Հայաստանն ուսփյուռքը միասին են՝ իրենց ավագներով ուկրտսերներով, անցյալի հիշողություններովու ներկայի ծրագրերով, պատմաբաններով ու գրականագետներով: Սա մեր մտավոր ծաղկեպսակն է՝ դամբարանի անշեջ կրակին խոնարհված:

«Սյունյաց երկիր» թերթիսույն բացառիկը յուրովսանն մի հանրագիտարան է. իմացողներին ` արտահայտվելու ասպարեզ, չիմացողներին՝ սովորելու հնարավորություն:

Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանի խարդավանքները՝ նույնօրը մեկ այլ տարելից նշելու չարամտությամբ եւ դրանով եթե ոչլռեցնելու, ապա խլացնելու հայոց ցավի համաշխարհային հառաչը, ոչ միայն ամոթալի է, այլեւ ծիծաղելի: Այնպես որ՝ Էրդողանից առաջին հերթինթող դողան ինքը, իր վարչապետ Դավութօղլուն եւ շրջապատի մյուս կեղծարարները: Ինչքա՜ն պիտի քաղաքականորեն, անազնիվ, բարոյապես տկար եւ անգամ դիվանագիտորեն սխալ լինի Թուրքիայի նախագահը, որ, աֆրիկյան երկրների` «Ցավին անտեղյակ, դավին անտարբեր» սեւամորթ նախագահներով շրջապատված, իրենթույլ տա նախատինքի խոսքերհնչեցնելՀռոմի պապի եւ Հայաստան ժամանած Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ մյուս երկրների նախագահների ու առանձին կազմակերպությունների ղեկավարների հասցեին: Չարենցը ժամանակին լա՛վ է նախշել՝ «Ստամբո՛լ, միջազգային պոռնիկ… »:

Կարծում եմ, որսգո հանդիսությանը Երեւանում անպայման պետք է ներկա լիներ Հունաստանը՝ առաջին դեմքով, իսկ Վրաստանի իշխանություններին ամոթանք տալն էլ քիչ է: Ի վերջո, մենքպետք է գործնական հարաբերությունների մեջ ճանաչենք մեր «բարեկամներին», հակառակ դեպքում Հայոսն ու Քարթլոսը կխռովեն իրարից:

Պատմությունը ոչ միայն կրկնվում է, այլեւ վերակրկնվում: Եվ մենքպետք է պատրաստ լինենք ամեն մի շրջադարձի:

Այո՛, ամեն ինչ պատմություն է դառնում: Պատմություն է դառնում նաեւ «Սյունյաց երկիր» թերթի այս համարը՝ մամուլի՛ պատմություն, բայց… չի՛ մոռացվում, չի՛ հնանում, ջանքը ապաջան չի անցնում, ինչի վկայություն է իմ այս անդրադարձը…

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
«Հայոց լեզու եւ գրականություն» գիտամեթոդական հանդեսի գլխավոր խմբագիր

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57