Անգլիայում դրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին խաչքարը

05.03.2019 22:30
1185

Մեծ Բրիտանիայի հոգեւոր կենտրոնում՝ Քենթերբերի քաղաքում, տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար: Այս մասին հայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը: Դա տեղի է ունեցել մարտի 2-ին: Բրիտանահայ համայնքի նախաձեռնությամբ՝ անգլիական գլխավոր եկեղեցու՝ Քրիստոսի մետրոպոլիտ տաճարի Հիշատակի այգում, տեղադրված խաչքարն օծվել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի ձեռամբ:

Ջոն Միրդոնի եւ Վարդան Մոսկոֆյանի կողմից պատրաստված եւ Քենթերբերիի տաճարի Հիշատակի այգում տեղադրված խաչքարն առաջին հայկական խաչքարն է Անգլիայի տարածքում:

 

Միջոցառմանը մասնակցել են ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, Քենթերբերիի դեկան Ռոբերտ Ուիլիսը, հասարակական եւ մշակութային գործիչներ, բրիտանահայ համայնքի ավելի քան 200 ներկայացուցիչներ:

Օծման արարողությանը հաջորդած ընդունելության ընթացքում ներկաներին ուղղված իր խոսքում Քենթերբերիի դեկան Ռոբերտ Ուիլիսը կարեւորել է Մեծ Բրիտանիայի հոգեւոր կենտրոնում, ինչպես նաեւ Անգլիայում առաջին հայկական խաչքարի տեղադրումը՝ նկատելով, որ այն հանդիսանում է խաղաղության, հաշտեցման եւ հույսի խորհրդանիշ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Արման Կիրոկոսյանը՝ նշելով, որ հայկական միջնադարյան մշակույթը խորհրդանշող խաչքարն այսուհետ դառնալու է Քենթերբերիի ավելի քան 1400-ամյա հարուստ պատմության մասնիկը: Դեսպանն ընդգծել է, որ խաչքարը նվիրված է 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա երախտագիտությամբ հիշատակել Քենթերբերիի արքեպիսկոպոս Ռենդլ Դեվիդսոնին, որի ջանքերի շնորհիվ հավաքագրվել ու հրապարակվել էին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բրիտանական նյութերը, ինչպես նաեւ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի Առաջին հանրապետությանը:

Ըստ Կիրակոսյանի՝ Հայոց ցեղասպանությունը ժամանակին համարժեք կերպով չի ճանաչվել ու դատապարտվել, ինչը ճանապարհ է բացել ապագա բռնապետերի եւ մարդկության դեմ նոր հանցագործությունների իրագործման համար, ինչպիսիք էին Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի եւ Դարֆուրի ցեղասպանությունները:

«Այս առումով «Այլեւս երբեք» կարգախոսը մարտահրավեր է ազգերին եւ մեզ բոլորիս, քանի որ դառը ճշմարտությունն այն է, որ շատ հաճախ աշխարհն ի զորու չի եղել կանխել անմեղ մարդկանց համընդհանուր կոտորածները»,- նշել է դեսպանը:

Նա ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու վճռականությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված, ինչպես նաեւ մարդու իրավունքների օրակարգի, ատելության հողի վրա հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին:

Միջոցառման մասնակիցները նաեւ հարգանքի տուրք են մատուցել Քենթերբերիի Արքեպիսկոպոս Ռենդլ Դեվիդսոնին՝ ծաղկեպսակ զետեղելով նրա շիրիմին:

armtimes.com

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22