Անկախ պատերազմի հանդեպ ունեցած մեր անչափ ցավոտ ու անտանելի զգացումներից, մենք պարտավոր ենք նախապատրաստվել ցանկացած զարգացման. Սենոր Հասրաթյան

17.08.2021 11:20
1411

Անկախ պատերազմի հանդեպ ունեցած մեր անչափ ցավոտ ու անտանելի զգացումներից, մենք պարտավոր ենք նախապատրաստվել ցանկացած զարգացման, այդ թվում՝ ամենավատին, ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը։

«Խաղաղությամբ ապրելու ցանկությունը յուրաքանչյուր բանական մարդու թիվ մեկ պահանջն է: Սակայն այդ պահանջը դառնում է իրագործելի, եթե մարդը՝ խաղաղությունը սիրելով հանդերձ, չի դադարում հարգել իր պատերազմը», - նշել է նա։

«Չգիտեմ, ով ինչպիսի տառապանք է ունենում շփման գծում մահվան ելքով տեղի ունեցող դեպքերի մասին երկրի պաշտպանական գերատեսչության կողմից տարածվող պաշտոնական հաղորդագրություններին ծանոթանալուց, բայց ես դա զգում եմ հոգով ու մարմնով... Եվ ինչպես տարիներ շարունակ, այժմ էլ նույն զգացումն ունեմ, երբ, հակառակ մեր իշխանությունների խաղաղասիրական ցանկությունների, մեկ օրվա ընթացքում թշնամու դավադիր կրակոցից ընդհատվում է երկու հայորդու կյանք, առաջինն՝ առավոտյան ժամը 09.50-ի սահմանում՝ նախիջևանյան ուղղությամբ, իսկ երկրորդը՝ 18.10-ին՝ Գեղարքունիքի սահմանամերձ հատվածում... Հիշենք և մեծարենք մեր հերոսներին», - հրել է Հասրաթյանը:

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21