Անկարայում ընթանում են Լավրովի և Ֆիդանի բանակցությունները

24.02.2025 12:26
451

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անկարայում բանակցություններ է անցկացնում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Սերգեյ Լավրովը հանդիպում է անցկացնում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ Լավրովը երեկ երեկոյան այցով ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ռուսական պատվիրակությունը «պետք է քննարկի միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Լավրովին այսօր նախագահական նստավայրում ընդունելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը։ Հանդիպմանը քննարկվելու են ուկրաինական պատերազմը, տարածաշրջանային խնդիրներն ու երկկողմ հարաբերությունները։ Հիշեցնենք , որ օրերս Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում G20-ի արտագործնախարարների հանդիպման շրջանակում նույնպես Լավրովն ու Ֆիդանը երկկողմ բանակցություններ էին անցկացրել։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի



© factor.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22