ԱՊՊԱ-ի փոխարեն կարելի է վարկ վերցնել ու միանգամից երկու մեքենան նորոգել․ վարորդները բողոքում են

18.02.2022 20:41
3106

Ավտոապահովագրողների բյուրոյի դիմաց այսօր վարորդների հերթական բողոքի ակցիան էր։ Մասնակիցները պահանջում են վերանայել որոշումը՝ շեշտելով, որ ԱՊՊԱ-ի թանկացումն անհիմն է․  Բյուրոյի որոշմամբ կբարձրացվեն բազային սակագները, կփոփոխվի ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգը։ Սոնա Հակոբյանին լսենք։

Վարորդները չեն հանձնվում։ Պնդում են, որ ԱՊՊԱ-ի թանկացումն անհիմն է, սպասարկման որակը դրանից չի փոխվելու։ Ընդունում են՝ տնտեսական ճգնաժամ կա բոլոր ոլորտներում, բայց տնտեսվարողից  մինչև պետական համակարգ՝ ծառայությունների թանկացումը լավագույն լուծումը չէ․

«Այս թանկացումն աբսուրդ է. ինչո՞ւ պետք է վարորդը 3 հազար դրամ ավել վճարի, եթե ինքը տարիներ շարունակ ԱՊՊԱ վճար է ստացել, վթար չի ունեցել, հետևաբար, ԱՊՊԱ-ի կողմից որեւէ վճար չի ստացել: Երկրորդ, 10-14 դասի համար ապահովագրական վճարը մոտավորապես 6-9 հազար դրամով թանկանալու է: Ենթադրենք, ես վթարի պատճառ դարձա, և դիմացի մեքենայի վնասը, ասենք, 20 հազար դրամ է գնահատվում: Ես տարիներ շարունակ պետք է 6-9 հազար դրամ ավելի թանկ վճարեմ ապահովագրական վճար: Այսինքն, 4 տարում ես 34 հազար դրամ ավել եմ վճարելու, այն դեպքում, որ վնասը կազմել է ընդամենը 20 հազար դրամ։ Դրա փոխարեն մարդիկ կարող են ապահովագրություն չանել, ավելի հարմար տարբերակ է բանկերից վարկ վերցնելը, նույն գումարով և՛ մեր մեքենան սարքել, և՛ դիմացինի»։

ԱՊՊԱ վճարների թանկացման վերաբերյալ կարգավորումներն ուժի մեջ են մտնում այսօրվանից: ԱՊՊԱ-ի վճարը թանկանում է 3 հազար դրամով: Բացի դա, եթե պատահում է 1 մլն դրամը գերազանցող վթար, ապա մալուսային համակարգը բարձանում է ութ դասով: Մալուսային համակարգի ամենաբարձր շեմը 300 տոկոսն է։ Ակցիայի մասնակիցներից  Նարինե Մուրադյանի կարգը 16 դասի է։ Նրա ԱՊՊԱ-ն թանկանում է մոտ 140 տոկոսով, այսինքն, մեքենայի ապահովագրման արժեքն ավելանալու է 17000-ով։ Բայց Նարինեին անհանգստացնում է ոչ միայն թանկացումը։ Հայտնի է, որ վնասի չափը, ինչպես հարկն է, չեն փոխհատուցելու․

«Ասում է՝ թանկացնում ենք, որ ծառայություն ապահովենք։  Նախ ապահովեք ձեր սպասարկումը, հետո մենք որոշենք՝ արժե՞ շատ վճարել, թե՞ չէ։ Ամեն ինչը շատ քիչ են գնահատում, վթարի ժամանակ նույնիսկ չեն էլ մոտենում։ Միայն գումարը փոխհատուցելու ժամանակ արտաքինից մի հատ նայում են, դա էլ՝ լավագույն դեպքում։ Հիմնականում վարորդներն են նկարում, ուղարկում իրենց վայբերով։ Ու իրենք ասում են՝ սերվիս են ապահովում։ Դա մենք ենք մեզ համար ապահովում, ոչ թե իրենք»։

ԱՊՊԱ-ի նոր թանկացումները ի վնաս վարորդների են, նկատում է Վարորդների իրավապաշտպան Արտակ Խաչատրյանը։ Նա հանդիպել է պետական մարմինների ու Բյուրոյի աշխատակիցներին, ներկայացրել է վարորդների բողոքները և պահանջել հստակ պազաբանում՝ ի վերջո, ինչո՞ւ է թանկանում ապահովագրությունը։ Որևէ տրամաբանական բացատրություն, ասում է, չեն ստացել․

«Լիարժեք արտահայտվելու հնարավորություն տվեցին, մենք էլ մեր դժգոհությունները հայտնեցինք, արտահայտվեցինք, մյուս կողմն իր հակափաստարկները ներկայացրեց, բոլորս իրար հաջողություն ասացինք, գնացինք տուն։ Գործնական առումով՝ զրոյական կետ։ Ոնց կար, այդպես էլ մնաց։ Մեր դժգոհությունը, մեր հավեսը կհանենք մինչև վերջ, մյուս անգամ ովքեր հանգիստ, տաքուկ նստած են իրենց գրասենյակներում, կսկսենք նրանց անհանգստացնել»։

ԱՊՊԱ-ի վճարները վերանայելու նպատակը դաշտի բալանսավորումն է,  պարզաբանում է  ԱՊՊԱ բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։  Քանի որ կարգապահ վարորդները ավելի շատ են, քան անկարգապահները,  բոնուսներ ավելի շատ են տրամադրվում, քան մալուսի հետևանքով առաջացած ծախսն է։ Իսկ դա նշանակում է, որ ապահովագրական ընկերությունների տրամադրած ծախսը՝ փոխհատուցումների դիմաց, ու հավաքագրած վճարները, անհամապատասխան են․

«Մենք, այո՛, ուրախ ենք, որ բոնուս ստացողները շատ լիեն, բայց եթե բոնուս ստացողների քանակն աճում է, մալուս ստացողներինը՝ նվազում, դրա համար էլ ենք ուրախ։ Իսկ որպեսզի  հավասարակշռվի, մալուս ստացողների գումարային աճ է արվում, բոնուս ստացողներինը՝ իջեցվում։ Մենք չենք ասում, որ շատ հիացած ենք մեր արածի վրա, բայց ամեն ինչ ունի իր օբյեկտիվ պատճառները»։

Հայաստանի ապահովագրողների բյուրոն որոշել է վերանայել ԱՊՊԱ–ի արժեքը, ինչի արդյունքում բազային սակագները բարձրացվել են։

hy.armradio.am

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

21.08.2026 16:42

Եվ Տիրոջ օգնությամբ «Սյունյաց երկրին» հասանելի դարձավ Խուստուփի առասպելական քարայր–ուխտատեղիի մուտքը

21.08.2026 14:55

Անվճար նախապատրաստական դասընթացներ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղում

21.08.2026 12:42

Հայաստանը Բաքվում պահվող գերիներին տեսակցելու հարցով դիմել է երրորդ երկրի. ԱԳՆ

21.08.2026 11:39

Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Վահրավար գյուղի օրվա կապակցությամբ

21.08.2026 11:02

Մոսկվան կարող է ընտրողական տնտեսական ճնշում գործադրել ՀՀ-ի վրա․ The National Interest

21.08.2026 10:55

Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը․ Մայր Աթոռը՝ Վեհափառին

21.08.2026 10:52