Առաջարկվում է ծխելն արգելել հանրային սննդի բոլոր օբյեկտներում

05.02.2020 16:45
1194

Հակածխախոտային հայտնի օրինագծում փոփոխություն է կատարվել: Հանվել է կիսափակ տարածքներում ծխելու արգելքի առաջարկը, այսպիսով՝ նախագծով առաջարկվում է սահմանել հանրային փակ տարածքներում և հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելու արգելք: Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 5-ի նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Առաջարկում ենք հանել կիսափակ հասկացությունը: Կիսափակ հասկացությունը հստակեցման կարիք ուներ, և վարչարարության առումով կարող էին խնդիրներ առաջացնել։ Սակայն դրույթ է ավելացվել, որ Հանրային սննդի բոլոր օբյեկտներում կարգվելի ծխախոտի օգտագործումը, որը և վարչարարության և առողջապահական և տնտեսական առումով հիմնավորումներ ունի»,-ասաց Նանուշյանը:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խնդրեց հստակեցնել՝ սրանով արդյոք հանրային սննդի բոլոր օբյեկտներում՝ անկախ բաց և փակ լինելուց ծխելն արգելվելու է 2022-ից: Նանուշյանը  դրական պատասխան տվեց: «Կիսափակ եզրույթն առաջին ընթերցմամբ անցած օրենքի նախագծով օգտագործում էինք բոլոր տարածքների համար: Եվ բացի հանրային սննդի օբյեկտներից, մի շարք տարածքներ ևս ընկնում էին այս դրույթի տակ: Մի շարք խնդիրներ էին բարձրաձայնվել: Հանրային սննդի օբյեկտների տնօրենների կողմից հանդիպման ժամանակ բարձրաձայնվել է այն հարցը, որ չպետք է տարանջատում սահմանվի փակ կամ բաց ռեստորանների, սրճարանների միջև. կարող է տնտեսական վատ ազդեցություն ունենալ հանրային սննդի փակ օբյեկտների ների վրա, եթե արգելքը սահմանվի միայն փակ տարածքների վրա»,-ասաց Նանուշյանը ու հավելեց՝ չեն կարողացել հստակեցնել, թե կիսափակ տարածքը որն է, դա կարող էր վարչարարության խնդիր առաջացնել:

Նա նշեց՝ նման առաջարկի համար նկատի են ունեցել նաև այն հանգամանքը, որ բացօթյա հանրային սննդի օբյեկտներում երբեմն սեղաններն իրար մոտ են, և ծխի ազդեցությունը կարող է տարածվել մյուսն սեղաններին նստածների վրա:

Որոշակի խմբագրության է ենթարկվել ծխախոտային արտադրատեսակի նմանակ հասկացությունը։ Սահմանվել է՝ ծխախոտային արտադրատեսակի նմանակ՝ արտադրանք, որը շփոթեցման աստիճանի արտաքնապես գույնով և ձևով նմանակում է ծխախոտային արտադրատեսակին:

Նախագիծը հանձնաժողովի նիստում քվեարկության կդրվի ընդմիջումից հետո:

ԱԺ-ում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է  2019-ի դեկտեմբերի 10-ին: Այդ տարբերակով առաջարկվում էր արգելել ծխախոտի օգտագործումը հանրային փակ և կիսափակ տարածքներում:

armenpress.am

Գարեգին Բ-ն Օքսֆորդի համալսարանի ներկայացուցչի հետ խոսել է արցախցիների իրավունքներից

29.10.2026 20:13

ԿԲ պահոցը Շուշիում էր, Արգիշտի Քյարամյանը ի՞նչ էր անում այնտեղ ռազմական դրության ժամանակ. Ղազարյան

29.10.2026 17:47

Իրանը ներմուծել է ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա` շրջանցելով պատժամիջոցները․ Reuters

29.10.2026 17:25

Մեր կյանքի անբաժան մաս դարձած «պասպորտ-սեղանները» փակվում են. Փաշինյանը՝ նոյեմբերի 1-ից գործարկվող բիոմետրիկ անձնագրերի մասին

29.10.2026 15:25

Հունվարի 1-ից առողջության ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները

29.10.2026 12:56

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10