Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ Կապանում

31.10.2023 15:02
842

2023 թվականը խաչատրյանական տարի է և, բնականաբար, մեծ կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված միջոցառումների պակաս չկա։

Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի հոբելյանին նվիրված համերգ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ։ Համերգի ծրագիրը ներառում էր Ա.Խաչատրյանի ստեղծագործություններից, դրանց մշակումներն ու փոխադրումները։

Կապանի համերգն առաջին պաշտոնական և հոբելյանական համերգն էր, երկրորդը կկայանա Գյումրիում, երրորդը՝ Երևանում, նաև տեղի կունենա գիտաժողով, որին կմասնակցի Կապանի արվեստի պետական քոլեջի ներկայացուցիչը:

Համերգը վարում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական քարտուղար Օլյա Նուրիջանյանը, ով յուրաքանչյուր ստեղծագործության կատարումից առաջ փոքրիկ մեկնաբանությունն էր անում կամ որևէ հետաքրքրական դրվագ պատմում՝ կապված այդ ստեղծագործության հետ։ Նա մասնավորապես նշեց, որ Արամ Խաչատրյանն այն բացառիկ կոմպոզիտորներից է, ով իր ստեղծագործական ուղին սկսել է գագաթ-կուլմինացիայից, այսինքն՝ կան կոմպոզիտորներ, որ աստիճանաբար են անցնում հասունացման ուղին, իրենց լավագույն գործերը լինում են կյանքի վերջին շրջանում կամ ոսկե կենտրոնի հատվածում։ Խաչատրյանն այն եզակի կոմպոզիտորներից է, ում քսան և փոքր-ինչ ավելի տարիքի երկնած ստեղծագործությունները բնորոշ եղան նրա ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում։ Արամ Խաչատրյանը համամարդկային լեզվով է խոսել աշխարհի հետ և այնքանով էր երջանիկ, որ իր կյանքի օրոք դարձավ դասական ու նրանով աշխարհը ճանաչեց Հայաստան երկիրը, իսկ երկիրը գնահատեց իր հանճարեղ զավակին։

Առաջինը բեմահարթակը տրամադրվեց կոսներվատորիայի դաշնամուրի մասնագիտացմամբ երրորդ կուրսի ուսանող, միջազգային մրցույթի դափնեկիր Արմեն Պուչինյանին, ով կոմպոզիտորի երաժշտական ժառանգության ամենավառ նմուշներից մեկը հնչեցրեց՝ «Տոկատը»։

Մեծանուն կոմպոզիտորի երաժշտական ժառանգության մի ստվար մաս են կազմում դաշնամուրի համար գրված ստեղծագործությունները։ 1961 թվականին ստեղծված Դաշնամուրային սոնատի առաջին մասը կատարեց կոնսերվատորիայի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Նարե Սուքիասյանը։

«Գայանե» բալետն Արամ Խաչատրյանը գրեց Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ վեց ամսվա ընթացքում։ Այն իր ստեղծագործությունների շարքում ամենաթանկ գործերից մեկն էր համարում, որ տարբեր փոխադրումներ ունի։ Դրանցից մեկը՝ «Կարենի և Նունեի պարը» «Գայանե» բալետից կատարեցին Լիլիթ Մարտիրոսյանը (դաշնամուր), Մերի Մարգարյանը (ջութակ), Էլեն Պողոսյանը (թավջութակ)։

Կոմպոզիտորական-ստեղծագործական գործունեության ընթացքում Արամ Խաչատրյանը ստեղծել է նաև մանկական ստեղծագործություններ։ Կոմպոզիտորի մանկական ալբոմից ներկայացվեց չորս պատկեր՝ «Անդանտինո», «Ցատկապարան», «Հեծելազոր» և «Երաժշտական պատկեր», որ դաշնամուրով կատարեց մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Ալեքսանյանը։

Հոբելյանական երեկոյի ժամանակ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը կատարվեց նաև կլարնետով. երկրորդ կուրսի ուսանող Ոստան Մանուկյանը հնչեցրեց Սպարտակի պարը «Սպարտակ» բալետից, նվագակցում էր Միլենա Հովհաննիսյանը (դաշնամուր)։

Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների ժառանգության նշանակալի նմուշներից է «Սոնատինան», որ բարձր վարպետությամբ հնչեցրեց դաշնամուրի երրորդ կուրսի ուսանողուհի Թերեզա Մարկոսյանը։

Համերգի վերջին երեք համարը կատարեցին նրանք, ովքեր ծագումով սյունեցի էին կամ էլ Կապանի արվեստի պետական քոլեջի շրջանավարտ։ Նվիրված Արամ Խաչատրյանին՝ «Ինտրոդուկցիա և էքսպրոմտ» թավջութակի և դաշնամուրի համար ստեղծագործությունը հնչեցրին կոմպոզիցիայի բաժնի չորրորդ կուրսի ուսանողներ Կարեն Սարջանյանը (դաշնամուր) և Հենրի Երկանյանը (թավջութակ)։

«Գայանե» բալետից «Օրորոցայինը» կատարեց քանոնի չորրորդ կուրսի ուսանողուհի Գոհար Մովսիսյանը, նվագակցում էր Կարեն Սարջանյանը (դաշնամուր)։

Համերգի ավարտին հնչեց կոմպոզիտորի լայն ճանաչում ունեցող «Գարուն Երևան» երգը՝ կոնսերվատորիայի ազգային երգեցողության երրորդ կուրսի ուսանող Միքայել Գրիգորյանի կատարմամբ, նվագակցող՝ Կարեն Սարջանյան (դաշնամուր)։

Իսկ ամենավերջում որպես բիս հնչեց «Գայանե» բալետից «Լեզգինկան»՝ դաշնակահարներ Արմեն Պուչինյանի և Լիլիթ Մարտիրոսյանի կատարմամբ, որը ջերմ ընդունելության արժանացավ հանդիսականի կողմից։

Համերգին մասնակցում էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը, ում ողջույնի խոսքով և կապանցի դաշնակահարուհի Լիաննա Ստեփանյանի կատարումով սկսվեց համերգը։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40