«Արաքսի միջանցք»-ի կարեւոր դերը Զանգեզուրում «թուրանականի» դէմն առնելու գործում

26.09.2024 14:18
493

«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Երէկ  Իրանի հեռուստատեսութեան «Յատուկ լրատւական» հաղորդաշարը նւիրւած էր թուրանական «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծման շուրջ ծագած քննարկումներին, որի հարցում իրանցի փորձագէտները յիշեցնում են «Արաքսի միջանցք»-ի կարեւոր դերակատարութեան հարցը:

Միջազգային հարցերով փորձագէտներ Ահմադ Քազեմին եւ Շոայբ Բահմանը «Խաբար» հեռուստաալիքի եթերից մեկնաբանել են «Զանգեզուրի թուրանական միջանցք»-ի էութիւնը:

Քազեմին հաղորդման սկզբում նշելով, որ Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխութիւնների քննարկումը դարի աշխարհաքաղաքական ինտրիգներից (շահերի ու նպատակների համար մղւող պայքար) մէկն է, յաւելել է. «Պատմութեան սկիզբը (միջանցքի ծրագրի հանրայնացման) եղել է 2020 թւականը՝ Ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ, երբ շրջադարձ տեղի ունեցաւ արեւմտեան հիմնական դերակատարների՝ ԱՄՆ-ի եւ Անգլիայի մօտեցումներում, որոնք շուրջ 26 տարի Բաքւին հակադրւելուց յետոյ, դիրքորոշման փոփոխութեամբ՝ անցան Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դէմ ծրագրւած դաւադրութեանը»:

Դոկտ. Քազեմին նշել է նաեւ, որ «Զանգեզուրի միջանցք» նշանակում է Հայաստանի անջատումը, Իրանից, եւ  Ադրբեջանի Հանրապետութեան միացումը Թուրքիային: Եւ սա այն է, ինչին ձգտում է պանթուրանիզմը: Սա Մեծ Բրիտանիայի առանցքային դերակատարութեամբ ՆԱՏՕ-ի դաւադրութիւն է՝ Հայաստանը մասնատելով դադարեցնել՝ էներգակիրների տարանցումը (ռուսական գազի սուափը Բաքւի խողովակով-խմբ.): 

Փորձագէտները համակարծիք էին այն հարցում, որ ռուսները ներկայացրել են իրենց ծրագիրը՝ հակազդելու այս ծրագրին: Սակայն այն հիմնւած է սխալ նախադրեալի վրայ եւ տանելու է դէպի «ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցք»-ի ստեղծմանը:

Անգլիայի դերը

Շոայբ Բահմանն անդրադառնալով Ղարաբաղեան Երկրորդ պատերազմից առաջ եւ յետոյ եղած ապացոյցներին նշել է, որ ճշմարտութիւնն այն է, որ Ղարաբաղեան երկրորդ պատերազմում տեղի ունեցածը ոչ թէ ադրբեջանա-հայկական վէճն էր Ղարաբաղի շուրջ, այլ՝ աւելի մեծ պլանի իրականացում։ «Տեղի ունեցող միւս զարգացումների հետ միասին վերցրած, դա միջանցքային պատերազմի սկիզբն էր, եւ նպատակը «Զանգեզուրի միջանցք»-ի ստեղծումն էր»,-յաւելել է նա։

Բահմանը մէջբերել է ՆԱՏՕ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանի խօսքերը, ում կարծիքով  Արեւմուտքը պէտք է աջակցի այս միջանցքի ստեղծմանը, քանի որ այն կարող է ՆԱՏՕ-ն միացնել Կասպից ծովին եւ գնալ Կենտրոնական Ասիա, իսկ դա կարող է ազդել երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի անվտանգութեան վրայ։ «Այս երեք երկրները միշտ եղել են Արեւմուտքի թիրախում, իսկ Ղարաբաղեան Երկրորդ պատերազմի դերակատարների դասաւորւածութիւնը նշան էր, որ ՆԱՏՕ-ն բաց է խաղալու եւ սահմանները փոխելու ծրագրով առաջ կը տանի իր նախագիծը»,- նշել է փորձագէտը։

Քազեմիի կարծիքով՝ Ղարաբաղեան երկրորդ պատերազմն անակնկալ էր նաեւ ռուսների համար, իսկ ռուսներն էին ՆԱՏՕ-ի եւ սիոնիստական ​​ռեժիմի հիմնական թիրախը տարածաշրջանում՝ «Թուրանի միջանցք» ստեղծելու հարցում։

Քազեմին յաւելել է. «Թուրքիան ձգտում է Ռուսաստանի վրայ փակել ծովը՝ Սեւ ծովում ունեցած վերահսկողութեան միջոցով: Թուրքերը կարծում են, որ եթէ Հայաստանից պոկելու լինեն «միջանցք»-ը, միաժամանակ այն օգտագործելով ՆԱՏՕ-ից միաւորներ ստանալու համար, կարող են նաեւ օգտագործել այն Իրանի եւ Չինաստանի հետ ունեցած մրցակցութեան հարցում: Սակայն ռուսների հարցը կայ այստեղ եւս, ինչը դարձեալ անորոշութիւն է ստեղծում: Խնդիրն այն է, որ եթէ ռուսները վերահսկելու լինեն «միջանցք»-ը, այդ դէպքում կասկածելի կը լինի նրանց ստեղծած կայունութիւնը վերահսկելու հարցում:  Այժմ ռուսները դժւարանում են նոյնիսկ վերահսկել Լիտւայի երկաթուղային գիծը։ Պանթուրանական տեսակէտից, երբ այն ձեւաւորւած լինի, անհնար կը լինի կտրել կամ արգելափակել տրանսպորտը, ինչը բացայայտում է Կենտրոնական Ասիայում ու Կովկասում թոյլ տրւած Ռուսաստանի սխալը»։

Քազեմին ընդգծել է. «Եւրախորհրդարանը զգայուն է Ղարաբաղի էթնիկ զտումների նկատմամբ, եւ Եւրոխորհրդարանը կարող է դադարեցնել ռուսական գազի փոխադրումները Ադրբեջանի Հանրապետութիւնից։ Եթէ ​​տարածաշրջանում հիմնական մտահոգութիւնը Ադրբեջանի Հանրապետութիւնը Նախիջեւանին միացնելն է, ինչո՞ւ դա չի արւում Իրանի առաջարկած «Արաքս» միջանցքով: Այս միջանցքը միայն տարանցիկ նպատակներ ունի։ Եթէ ​​ռուսները չունեն մենաշնորհ, կարող են օգտւել իրանական «Արաքս»-ից»: 

Ուկրաինական պատերազմի ազդեցութիւնը Ղարաբաղի վրայ

Հաղորդման ընթացքում Շոայբ Բահմանը անդրադառնալով Ղարաբաղեան երկրորդ պատերազմի յուշագրին, որի ստորագրման միջնորդը Ռուսաստանն էր յիշեցրել է, որ  նոր միջանցք ստեղծելու մասին չէր այն, իսկ ռուսները սատարում էին այդ յայտարարութեանը մինչեւ ուկրաինական պատերազմի առաջին վեց ամիսները: «Սակայն այն բանից յետոյ, երբ պատժամիջոցների պատճառով Մոսկւայի վրայ փակւեցին տարանցիկ երթուղիները, ռուսները այլընտրանքային ուղիներ փնտրելով, հասկացան, որ լաւագոյն երթուղին անցնում է հարաւային շրջաններից, իհարկէ, Իրանի կարեւոր երթուղին չբացառելով»,- նշել է նա եւ յաւելել. «Պատժամիջոցների հետ միասին ռուսները նկատեցին Արեւմուտքի ճնշումը «Զանգեզուրի միջանցք»-ի ուղղութեամբ: Ռուսաստանը յիշեցնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ յուշագրի մասին յայտարարեց, որ նշւած միջանցքը վերահսկելու է Ռուսաստանը»:

Միջազգային հարցերով այս փորձագէտը մեկնաբանելով Ռուսաստանի յայտարարութիւնը նշել է, որ  ռուսները այդ համաձայնութեան շնորհիւ տարածաշրջանում ունէին խաղաղապահ ուժեր: Սակայն զարգացումներն ստիպեցին լքել  տարածաշրջանը (Ղարաբաղը): Իսկ հիմնական հարցն այն է, որ, միջանցքի ձեւաւորման դէպքում, եթէ Ադրբեջանի Հանրապետութիւնը Ռուսաստանին թոյլ չտայ երթեւեկել, ո՞րն է լինելու Ռուսաստանի անելիքը»։

Ծրագրի շարունակութեան մէջ Քազեմին նշել է. «Իրանը պաշտպանել է Ադրբեջանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութիւնը: Մենք չենք կարող հողերի օկուպացիայի առումով երկրները բաժանել լաւ եւ վատ երկրների։ Այն, ինչ մենք օգտագործում ենք «Զանգեզուր»-ի մասին, Ադրբեջանի նախագահի յօրինածն է՝ Հայաստանի Սիւնիքին գերիշխելը, հետեւաբար այն սխալ է»։

Միջազգային հարցերով փորձագէտը յաւելել է. «Նոր կարգի բնութագրիչներից է իշխանութեան փոխանցումն Արեւմուտքից Ասիա, իսկ Կովկասի ամենադժւար հարցերից մէկը Կասպից ծովն է եւ երեք տէրութիւնները՝ Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը, որոնք նոյնպէս ներգրաււած են Կովկասի խնդիրներում։ Իսկ այս տարածաշրջաններին անկայունութիւն հաղորդելը եղել է արեւմտեան մտքի կենտրոնների երկարաժամկէտ նախագծերից մէկը»: 

Շոայբ Բահմանը եւս յիշեցրել է, որ «Զանգեզուրի միջանցք»-ը վտանգաւոր է Իրանի ազգային անվտանգութեան եւ շահերի համար, քանի որ ՆԱՏՕ-ն կը կարողանայ ներկայ գտնւել Իրանի հիւսիսային սահմաններին, իսկ դա ՆԱՏՕ-ի նախագիծն է: «Երկրորդ կէտը պանթուրքիզմի գիծն է, որը նոր գաղափար չէ, եւ դրա նախագծողները տարիներ են սպասել այն առաջ տանելու համար։ Երրորդ կետը Սիոնիստական ռեժիմի առկայութեան խնդիրն է։ Դրանք  ներկայ էին նաեւ Ղարաբաղեան Երկրորդ պատերազմում, եւ այս ռեժիմի ներկայութիւնն Իրանի հիւսիսում հանդուրժելի չէ։ Իսրայէլցիներն այս տարածքից փորձել են երկրում անապահովութիւն ստեղծել։ Այս նախագիծն Իրանին աշխարհաքաղաքական առումով շնչահեղձ դարձնելու համար  է, իսկ աշխարհագրական շրջափակումը Իրանի հիւսիս-արեւմուտքում է»,- ասել է նա։

norjugha.ir

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53

Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց

30.01.2026 18:45

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանից մի խումբ քաղաքացիներ են մտել Հայաստան․ ԱԱԾ-ն ձերբակալել է․ ի՞նչ է կատարվել Մեղրիում

30.01.2026 15:58