«Համոզված եմ Ագարակի և ագարակցու համար միանշանակ լուսավոր է լինելու». Գևորգ Խաչատրյան

18.07.2018 12:01
907

2016 թվականին համայնքների խոշորացման ծրագրին ընդգրկվեց Մեղրի համայնքը՝ միավորելով երկու քաղաքային ու տասնմեկ գյուղական բնակավայրեր: Մեղրին ունենալով աշխարհագրական, պատմական, տնտեսական որոշակի առավելություններ՝ դարձավ համայնքի կենտրոն: Բնակավայրերից յոթում համայնքի ղեկավարի կողմից նշանակվեցին վարչական ղեկավարներ, ովքեր տվյալ բնակավայրում գործում են համայնքի ղեկավարի անունից, աջակցում ու կազմակերպում են իրենց բնակավայրում ՏԻՄ օրենքով համայնքի ավագանուն, ղեկավարին և աշխատակազմին վերապահված մի շարք լիազորություններ : Ագարակ քաղաքը 207 335 000 ՀՀ դրամ բյուջեով խոշորացվեց: Ե'վ տարածքի մեծությամբ , ե՛ւ բնակչությամբ, լինելով առավել մեծ քաղաք , ունի շատ շահառուներ, շատ պահանջներ, խնդիրներ, ցանկություններ և երազանքներ, որոնք պարտավորեցնում են, երբեք չկորցնելով տարիների հիմք դրված տեմպը , անընդհատ առաջ գնալ: 
Հայաստանի հարավային դարպաս՝ Ագարակ քաղաքում, վարչական ղեկավար նշանակվեց Գևորգ Ղարիբի Խաչատրյանը: Նա ծնվել ու մեծացել է սիրելի քաղաքում, այստեղի դպրոցն է ավարտել, հետո ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն: 2009 թվականից առ այսօր աշխատում է տեղական ինքնակառավարման մարմիններում, սկզբում քաղաքապետի օգնական, տեղակալ, այսօր արդեն Ագարակ քաղաքի վարչական ղեկավար :
Ամուսնացած է , ունի երկու զավակ:

- Արդեն մեկ տարի է ինչ քաղաքի վարչական ղեկավար եք, ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել այս մեկ տարվա ընթացքում:

-Ագարակ քաղաքը և՛ որպես տեղական ինքնակառավարման մարմին , և՛ որպես կենդանի ապրող ու շնչող միջավայր կայացած է: 2008 թվականից սկսած Ագարակի ծաղկումն ու բարգավաճումը, ինչ խոսք, տեսանելի է, և որդեգրված այդ քաղաքականությամբ էլ մենք շարունակում ենք մեր գործը ` ի նպաստ մեր քաղաքի , մեր ագարակցու: Այս մեկ տարվա ընթացքում էլ ունեցել ենք մեծ ձեռքբերումներ՝ ապահովվել է գրեթե ողջ քաղաքի գիշերային լուսավորությունը, մասնակի բարեկարգվել է մարզադաշտը , բակային որոշ տարածքներ, քաղաքի սիրտը՝ հրապարակը, մասամբ մշակույթի տունը , ինչը հույս ունենք նոր շունչ կհաղորդի քաղաքի մշակութային կյանքին: Շուրջօրյա ջեռուցմամբ ապահովվել է քաղաքի միակ մանկապարտեզը , այն մեզ համար առաջնային խնդիր էր, վերանորոգվել է նաև տանիքը:
Մենք սահմանին ապրող ժողովուրդ ենք և պարտավոր ենք դաստիարակել առողջ մարմնով ու հոգով սերունդներ, ինչի համար էլ մեծ ուշադրություն ենք դարձնում սպորտին: Պետք է ասեմ , որ այս ոլորտում արդեն ունենք գրանցված հաջողություններ: Պարոն Զաքարյանի հովանու ներքո Ագարակում 4 տարի է գործում է ըմբշամարտի խմբակը, որը լուրջ և ուժեղ քայլերով շարժվում է դեպի օլիմպիական բարձրունքներ: Սպորտը կարևորելու սկզբունքով էլ մենք <<Մեղրիի մարզամշակութային >> ՀՈԱԿ-ում ստեղծել ենք ֆուտբոլի խմբակ, որն ունի երիտասարդ մարզիչ ու հիսունից ավել դեռատի ֆուտբոլիստներ, ովքեր բավականին ոգևորված ու հաճույքով մասնակցում են բոլոր պարապունքներին: Ձեռքբերումների մասին խոսելիս՝ չեմ կարող չնշել նաև համայնքում այժմ գործող ավտոբուսները, որոնք ավելի են ամրացրել քաղաք-գյուղ կապը՝ աշխուժություն բերելով քաղաքին …

- Պարոն Խաչատրյան, ո՞րն է այն ներուժը , որի վրա պետք է հիմնվի ագարակցին և որով կարող է ապահովել Ագարակի զարգացումը:

-Ագարակի բաբախող զարկը մեր հսկան է` պղնձամոլեբդինային կոմբինատը, այն մեր գլխավոր ներուժն է: Հպարտությամբ պետք է ասեմ , որ Ագարակում աշխատատեղի խնդիր չկա, սա մի քաղաք է որտեղից չեն արտագաղթում, մենք ունենք այսօր աշխատուժի խնդիր և պատրաստ ենք աջակցել, ընդառաջել յուրաքանչյուրին , ով կցանկանա գալ, ապրել ու արարել մեր քաղաքում: Մեր քաղաքի գլխավոր բաղադրիչներից է նաև Ագարակում տեղակայված ՊՆ N զորամասը :

- Պարոն Խաչատրյան , ո՞րն է մեր սիրելի քաղաքի մասին հնչած ամենատպավորիչ գնահատականը:

-2012 թվականին Ագարակը Հայաստանի համայնքերի միության կողմից ճանաչվեց տարվա լավագույն համայնք , սա թերևս ամենատպավորիչ ու ամենապարտավորեցնող գնահատականն է ինձ համար, և չեմ կարող չխոստովանել, որ այս գնահատականին Ագարակն արժանացավ պարոն Զաքարյանի ու նրա թիմի մեծ, նվիրված ու տեսանելի աշխատանքի , նաև մեր բնակչության համախմբվածության ու հավատի շնորհիվ: Մենք պարտավոր ենք անել այնպես, որպեսզի շարունակենք մնալ այս կոչմանն արժանի ու հավերժ հավակնորդը:

- Ի՞նչ հիմնախնդիրներ կան այսօր Ագարակում, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:

-Տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունների շրջանակներում հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ Ագարակն այսօր չունի: Քաղաքի աղբահանության, գիշերային լուսավորության, սանիտարական մաքրման հետ կապված բոլոր խնդիրները, 2008 թվականից ի վեր կանոնակարգվել են և իրակաացվում են բարձր մակարդակով: Այդ ընթացքում վերանորոգվել են արվեստի դպրոցի, մանկապարտեզի ու քաղաքապետարանի վարչական շենքերը, որոնք ոչ բարվոք վիճակում էին: Մեր առջև այսօր դրված են բնակարանաշինության ու գազաֆիկացման խնդիրները, որոնք մոտ ապագայում կստանան լուծումներ: Բարեկարգման , ասֆալտապատման ու կանաչապատման կարիք ունի նաև մաքսակետից քաղաք եկող մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհը, որը խորհրդանշում է քաղաքի մուտքը:

- Ո՞րն է քաղաքի զարգացմանն ուղղված Ձեր ծրագրերը:

-Քաղաքը իրենից ներկայացնում է կենդանի օրգանիզմ, այն գտնվում է անընդհատ զարգացման մեջ, և մենք չենք դադարում մեր զարգացմանը ուղղված քայլերը: Քայլ առ քայլ գնում ենք դեպի առաջ: Այդ քայլերից մեկը ուղղված է քաղաքում մեծ սպորտային համալիրի ստեղծմանը, որի նախնական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ: Նախկին կաթսայատան շենքի տեղը կկառուցվի մեծ սպորտային համալիր: Մենք անելու ենք ամեն բան , որպեսզի սպորտը ագարակցու համար դառնա կենսակերպ, մասնագիտություն և հաճելի զբաղմունք: Կարող եմ ասել , որ հետագայում այս համալիրը կդառնա հարևան պետությունների հետ սպորտային հանդիպումների ու մենամարտերի վայր: Բարեբախտաբար մենք սահմանակից ենք Իրանի Իսալամական Հանրապետության հետ, որը տալիս է հնարավորություն՝ Ագարակը զբոսաշրջության կենտրոն ստեղծելու, որի կարևոր պայմաններից է ՝ քաղաքում նոր հյուրանոցների, ռեստորանների, խաղատների ու ժամանցի այլ վայրերի ստեղծումը: Մենք ողջունում ենք յուրաքանչյուր ներդրումային ծրագիր և պատրաստ ենք նեցուկ լինել յուրաքանչյուր ներդրողի : 
Մեղրիի համայնքապետարանը 2017 թվականից առ այսօր շինանյութով օժանդակում է համայնքում հանրային օգտագործման տարածքների կառուցմանն ու բարեկարգմանն ուղղված յուրաքանչյուր գաղափարին, և ասեմ, որ այն ունենլու է շարունակական բնույթ: Մեծ հույսեր ունենք նաև Ազատ տնտեսական գոտու հետ: Հարևան քաղաք Ջուլֆայի օրիանակը մեզ ապացուցում է, որ Ազատ տնտեսական գոտու Ագարակում ստեղծելը քաղաքին խոսատանում է առաջընթաց ու գերզարգացում: 
Մեր քաղաքն իր անցած ուղով փաստում է ` ունի եվրոպական մոդելի քաղաք դառնալու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները:

- Պարոն Խաչատրյանը ո՞րն է Ձեր սիրած գիրքը:

- Իմ կարդացած գրքերից կառանձնացնեմ Դրայզերի « Ֆինանսիտը » վեպը, այս պահին հիշեցի վեպի ամենահրաշալի մտքերից մեկը՝ «Ոչ մի բան ավելի արժեքավոր չէ, քան լավ համբավն ու կայուն դրությունը» :

- Ինչպե՞ս կբնորոշեք այսօրվա ագարակցի երիտասարդին:

-Մեր խոսակցականում ունենք մի լավ բառ ` թասիբ, ագարակցի երիտասարդները շատ թասիբով են, հասնող, օգնող ու պատվախնդիր, աղջիկ, թե տղա: Տարիներ ի վեր , լինելով սահամանակից հզոր ու մեծ բնակչությամբ պետության հետ , ագարակցին երբեք չի կորցրել իր եսը, իր արժեհամակարգն ու բարոյահոգեբանական մտածելակերպը: Ես ուրախ եմ , որ ունենք այսպիսի երիտասարդություն: Մեր ապագան ամուր ձեռքերում է…

- Ձեր երազանքը` Ագարակը, ագարակցուն տեսնել...

-Ագարակն ինձ համար որպես ծնող է ` անվերջ իմ ուշադրության կենտրոնում , իմ մտքերում, և որպես զավակ՝ նրա հետ կապում եմ բազում երազանքեր ու նպատակներ: 
Ես ուզում եմ Ագարակը տեսնել աշխարհի զարգացած ու մեծ քաղաքների կողքին , իսկ ագարակցուն` այդ Ագարակում երջանիկ և ապահով...

Հարցազրույցը ՝ Սվետլանա Առաքելյանի

slaq.am

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01