«Արաս» ազատ տնտեսական գոտին. այդքան մոտիկ և այդքան հեռու

04.10.2024 10:43
641

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 24-ին Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում, շրջագայություն կատարեցինք «Արաս» ազատ տնտեսական գոտու երեք ձեռնարկությունում:

Նախ այցելեցինք «Արաս» ազատ տնտեսական գոտու՝ Նորդուզում գտնվող կենտրոնական գրասենյակ, որտեղ մեզ հյուրընկալեց կենտրոնի տնօրեն Հադի Կոհանդելը:

Պարոն Կոհանդելը ներկայացրեց «Արաս» ազատ տնտեսական գոտին, որից հետո ցուցադրված տեսանյութն ավելի ամբողջական դարձրեց մեր պատկերացումը «Արաս»-ի մասին:

Այնուհետև այցելեցինք «Արաս»-ի՝ Ջուլֆա քաղաքում գտնվող երեք ձեռնարկություն՝ էլեկտրական վառարարնների գործարան (VAHDAT TALASH KARA ARAS,  NOBLE KIND), կահույքի ֆաբրիկա (ISTIKBAL) և անձեռոցիկների գործարան (PAK SEVEN NOVIN ARAS):

Իհարկե, «Արաս» ազատ տնտեսական գոտուն ամբողջապես ծանոթանալու համար օրեր են պետք, այն էլ՝ մասնագետների ուղեկցությամբ: Սակայն սուղ ժամանակում հասցրեցինք տեղեկանալ, որ տնտեսական գոտին անսահման հնարավորություններ  ունեցող միջավայր է:

51611 հեկտար ընդհանուր մակերեսով գոտին ներառում է միջազգային օդանավակայան, միջազգային առևտրի կենտրոն, լոգիստիկ կենտրոն, բնակելի համալիրներ, միջազգային ցուցահանդեսի մշտական վայր, հանքարդյունաբերություն, էներգետիկա, արդյունաբերություն, առևտուր և տրանսպորտ, միջազգային բեռնափոխադրումների ընկերություն, զբոսաշրջություն և զվարճանքի վայրեր, հյուրանոցային տնտեսություն, գյուղատնտեսություն, դեղագործություն, տեքստիլ արդյունաբերություն և գորգերի արտադրություն, հագուստի ձևավորում և արտադրություն, ավտոմեքենաների և դրանց պահեստամասերի  ու քսայուղերի արտադրություն, կահույքի արտադրություն, շինարարական արդյունաբերություն, խողովակների արտադրություն, դեկորատիվ և արհեստական քարերի արտադրություն, կենցաղային սարքավորումների արտադրություն, քիմիական արդյունաբերություն և կոսմետիկա, բժշկական պարագաների արտադրություն...

«Արասում», ինչպես տեղեկացրին, ներկայացուցչություններ ունեն Թուրքիան, Ադրբեջանը և Մերձավոր Արևելքի գրեթե բոլոր երկրները։

Ցավոք, Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների ակտիվ ներկայությունն այդ գոտում չտեսանք:

Որքան հասկացանք, մեր  մաքսային քաղաքականությունն ակտիվ տնտեսկան կապերի հնարավորություն չի ընձեռում:

Ամենավերջում, երբ արդեն շատ թե քիչ ծանոթ էինք «Արաս»-ի հնարավորություններին, մեզ մի հարց հետաքրքրեց, որի պատասխանն այդպես էլ չունենք. ինչպե՞ս է ստացվել, որ հայաստանյան շուկան լցվել է թուրքական ապրանքներով, իսկ իրանական ապրանքները՝ շատ դեպքերում թուրքականին որակապես գերազանցող, չափազանց քիչ են  մեր շուկայում:

Որպեսզի մենք սխալ եզրահանգումներ չանենք վերոհիշյալ հարցերի վերաբերյալ, ապա կձգտենք հանրապետության պատկան մարմինների պատասխանատուների հետ զրույցներ ունենալ տվյալ խնդրի շուրջ:

Մինչ այդ կուզենայինք, որ ընթերցողը տեսանյութով ծանոթանա «Արաս» ազատ տնտեսական գոտուն, որը կցում ենք սույն հրապարակմանը:

Սամվել Ալեքսանյան

Լուսանկարները՝ Շուշաննա Հարությունյանի

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40