«Արաս» ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչները հանդիպել են Սյունիքի զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչների հետ

15.12.2023 11:54
1259

Կապան քաղաքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանում, հյուրընկալվել էր Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու պատվիրակությունը՝ մշակույթի և զբոսաշրջության փոխնախագահ Մոհսեն Մոհամմադ Զադեի գլխավորությամբ։ Միջոցառումը, որին մասնակցում էին մարզի զբոսաշրջության և հյուրանոցային-հյուրատնային բիզնեսով զբաղվող անձինք, նպատակ ուներ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, ինչպես եւ նպաստել զբոսաշրջության զարգացմանը։

Ողջունելով հյուրերին՝ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին ներկայացրեց հյուպատոսարանի հիմնադրումից ի վեր իրականացված միջոցառումները։ Ցուցադրվեցին տեսաֆիլմեր, որոնցով ներկայացվեցին «Արաս» ազատ տնտեսական գոտու զարգացման ուղղությունները, ներդրումային հնարավորություններն ու ներուժը տարբեր բնագավառներում՝ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, լոգիստիկայի, զբոսաշրջության։

Մոհսեն Մոհամմադ Զադեն մանրամասնեց, որ Հայաստանի քաղաքացիների համար հատուկ ծառայություններ են նախատեսված դեկտեմբեր ամսում՝ Ամանորի նախապատրաստության հետ կապված։ Մասնավորապես՝ նախատոնական առեւտրի կամ զբոսաշրջության համար այդ օրերին ԻԻՀ այցելողները Մեղրի-Նորդուզ անցակետից կտեղափոխվեն Ջուլֆա քաղաք։ 

Բանախոսը նաև խոսեց «Արաս» ազատ տնտեսական գոտու  մերձակայքում եւ տարածքում գտնվող ճարտարապետական հուշարձանների մասին։ Ջուլֆա քաղաքում, օրինակ, գոյություն ունեն ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված և միջազգային ճանաչում ստացած չորս հուշարձան, որոնցից երեքը հայկական սրբավայրեր են։ Վերջինը, որ գրանցվեց այս տարի, Խոջա Նազարի անունը կրող  իջևանատունն է, որը, ըստ պատմական տվյալների, կառուցվել է Նազար անունով մեծահամբավ հայ առևտրականի կողմից։ Այդ հուշարձանները, անկասկած, մեծ հետաքրքրություն կհարուցեն հայ զբոսաշրջիկների շրջանում։

Մոհսեն Մոհամմադ Զադեն համոզմունք հայտնեց, որ առաջիկայում ավելի շատ զբոսաշրջիկներ կհյուրընկալվեն Ջուլֆայում և առհասարակ Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Վերջում աղանդերի սեղանի շուրջ հյուրերն ու հայ գործընկերներն անկեղծ զրույց ունեցան՝ շարունակելով քննարկումը հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40