Արդյոք պատվաստված դասախոսը 80 հոգանոց լսարանում դասավանդելիս պաշտպանված է «Քովիդ-19»-ից. պարզաբանում է մասնագետը

21.10.2021 11:24
1368

Հայաստանում պատվաստումային գործընթացին մասնակից են նաև կրթական ոլորտի մասնագետները: Նրանցից շատերը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվում են և՛ վիրուսը կանխարգելելու, և՛ առողջապահության նոր կարգին ընդառաջ, ըստ որի՝ հոկտեմբերի 14-ից աշխատող քաղաքացիները, տվյալ դեպքում՝ նաև դասախոսները, պետք է ֆակուլտետի դեկաններին ներկայացնեն պատվաստումը հաստատող թուղթ:

Սակայն այս պարագայում ուսանողների պատվաստումը կամավորության սկզբունքով է. եթե ուսանողը ցանկանում է խուսափել վարակից, ինքն է ընտրում՝ պատվաստվե՞լ, թե՞ ոչ:

Իսկ որքանով է պատվաստված դասախոսը պաշտպանված վիրուսից, օրինակ, 50-80 հոգուց բաղկացած չպատվաստված լսարանում: Հանրային առողջապահության մասնագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը «Հայկական ժամանակի» զրույցում պարզաբանեց. «Եթե մարդը պատվաստված է, նա պաշտպանված է վիրուսից: Դասախոսների պարագայում, եթե նրանք պատվաստված են, բայց շփել են վարակակրի հետ, ապա չեն վարակվի, եթե նույնիսկ վարակվեն, հիվանդության ընթացքը թեթև կլինի նրանց մոտ, և վիրուսից մահացության դեպքեր չեն լինի, քանի որ պատվաստում ունեն: Բոլոր երկրները քայլ առ քայլ են իրականացնում պատվաստումային գործընթացի քաղաքականությունը»,- ասաց նա:

Ըստ նրա՝ բացի դասախոսներից, ցանկալի է, որ քովիդի դեմ պատվաստված լինեն նաև ուսանողները, բայց դասախոսներն էլ պետք է հետևողական լինեն, որպեսզի ուսանողները դասին դիմակով նստեն: Օրինակ՝ ԱՄՆ-ում խիստ պահանջ կա դրված. ուսանողը, եթե պատվաստված չէ, չի կարող մասնակցել դասերին: Պետրոսյանն ասում է՝ այդ երկրում, համատարած պատվաստված ուսանողներով և դասախոսներով լսարանում, դասախոսը կարող է նաև դիմակ չդնել, եթե գտնվում է ուսանողներից որոշակի հեռավորության վրա:

«Մենք ուզում ենք, որ ուսանողներն էլ պատվաստված լինեն՝ և՛ իրենց, և՛ իրենց ընտանիքի անդամների պաշտպանված լինելու համար: Ուսանողների մեծ մասն ուզում է՝ դասերը լինեն միայն լսարանում, ոչ թե առցանց: Որոշ համալսարաններում դիմակ դնելու քաղաքականությունը խիստ է դրված, որոշներում էլ գրեթե չեն հետևում դրան: Բայց այսօրվա քաղաքականությունը պահանջում է, որ բոլոր փակ տարածքներում դիմակ դնեն»,- շեշտեց մասնագետը:

Դասավանդելով Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ Վարդուհի Պետրոսյանը նշեց՝  քաղաքականությունը իրենց համալսարանում հետևյալն է. բոլորը պետք է դիմակ դնեն՝ անկախ նրանից՝ ուսանող են, դասախոս, թե աշխատակից: Սակայն դասամիջոցներին որոշ ուսանողներ այդ կանոնին չեն հետևում: Համալսարանում նաև պատվաստված դասախոսներ և ուսանողներ կան. «Մի քանի անգամ համալսարանի ներսում պատվաստման գործընթաց է կազմակերպվել, որին հրավիրվել են ուսանողները, աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամները: Հիմա էլ ես նկատում եմ, որ նոր պատվաստանյութի («Մոդեռնայի»)  առկայությունը Հայաստանում երիտասարդ ուսանողների մոտ պատվաստումների վերաբերյալ հետաքրքրվածության նոր ալիք է բարձրացրել»:

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Երևանի պետական համալսարանում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում

Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ԵՊՀ-ում որոշ դասընթացներ անցկացվում են հեռավար: Կորոնավիրուսով վարակված ուսանողների թիվը Մայր բուհում այնքան էլ մեծ չէ, բակալավրիատում դեպքերն ավելի քիչ են, քան մագիստրատուրայում: «Եթե դասախոսները, կորոնավիրուսով պայմանավորված, ստիպված են որոշակի ժամանակահատված բացակայել, ապա այդ դեպքում ֆակուլտետի գիտխորհրդի որոշմամբ միայն տվյալ ժամանակահատվածի համար ֆակուլտետում տվյալ դասախոսի դասընթացները կազմակերպվում են հեռավար»,- նշեց նա:

Կոնկրետ ասել, թե քանի՞ լսարան կա փակված, դրանք փակվել են դասախոսների՞, թե՞ ուսանողների վարակվածության պատճառով, խոսնակի խոսքով՝ առանձին ստատիստիկա և կոնկրետ թվեր չունեն: Իրենց ընդամենը փոխանցում են, որ քովիդի դեպք է արձանագրվել, և այն լսարանը, որտեղ արձանագրվել է, 14 օրով անցնում է հեռավար ձևաչափին:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ բուհում, քովիդով պայմանավորված, մեկ լսարան է, որ 2 շաբաթով անցել է հեռավար ուսուցման: «Մեկ կուրսում ուսանողների շրջանում է 4 դեպք արձանագրվել վարակվածության: Դասախոսների շրջանում 3-4 դեպք կա, որ վարակվել են կորոնավիրուսով, նրանց փոխարինում են իրենց գործընկերները»,- ասաց նա:

Ռեկտորի խոսքով՝ բուհի աշխատակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի 45 տոկոսն արդեն պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ:  

Մերի Խաչատրյան

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08