Արդյո՞ք Սյունիքը կգնա Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ի շուրջ կոնսոլիդացման ճանապարհով

09.06.2020 16:28
1515

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ի հայտարարությունը, խոստովանենք, մեր քաղաքական կյանքի վերջին շրջանի ամենաուշագրավ իրադարձություններից է:

Հանրային արձագանքը, սակայն, միանշանակ չէ:

Արձագանքը միանշանակ չէ նաեւ Սյունիքում:

Առհասարակ հայաստանյան որեւէ քաղաքական ուժ (առանց բացառության) բարոյական իրավունք չունի Սյունիքից ակնկալելու աջակցություն կամ իր շուրջը մարդկանց  համախմբելու զարգացումներ: Քանզի Սյունիքն ավանդաբար հիշվում է միայն ընտրությունների կամ քաղաքական այլ միջոցառումների ժամանակ: Որոշ քաղաքական ուժերի համար էլ Սյունիքը եղել ու մնում է իբրեւ մարգարիտ-արոտավայր եւ ընդերքը թալանելու հարմար ու անվերահսկելի տարածք: Անգամ ընդդիմությունն ու իշխանությունն են միմյանց գրկախառնվում, երբ խոսվում է, ասենք,  Քաջարանի մասին: Այդպես էր նաեւ 2018-ից առաջ…

Հիմա՝ ԲՀԿ-ի սյունիքյան քաղաքականության մասին:

Ավելի ճիշտ՝ նման քաղաքականության լիակատար բացակայության մասին:

Նախ՝ վերջին տարիներին Սյունիքում կատարվեցին (կատարվում են) իրադարձություններ, որոնց նախադեպին հեքիաթներում ու ամենասարսափելի ֆիլմերում անգամ չեք հանդիպի:

Ու Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն սյունիքյան որեւէ հարցով տասը եւ ավելի տարիների ընթացքում դիրքորոշում չհայտնեց՝ հավանաբար զգուշանալով օրվա քաղաքական իշխանության զայրույթից: Կամ էլ  իր համար միեւնույն էր, թե ինչ է կատարվում երկրի ամենառազմավարական մարզում:

Այնպես որ՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը ոչ մի դեպքում այդ տարիներին մատը մատին չխփեց՝ լուծելու սյունիքյան որեւէ  հիմնախնդիր:

2018 թ. հունիսին Սյունիքի մարզպետի պորտֆելը (մի քանի ամսով) տրվեց ԲՀԿ-ին, որի ներկայացուցիչն էլ նշանակվեց մարզպետ: Սակայն կուսակցության առաջնորդը կապանյան մի հանդիպման ժամանակ (ամենեւին էլ ոչ պատշաճ առիթով) հայտարարեց՝ թեեւ մարզպետն այս անձնավորությունն է, բայց Սյունիքում ասող-որոշողը մեկ ուրիշն է լինելու…

Բոլորս զարմացանք, որ նորանշանակ երիտասարդ մարզպետն իր մեջ ուժ գտավ եւ նույն օրը հրաժարականի դիմում չներկայացրեց:

Եվ, այդուհանդերձ, հարց կառաջանա՝ այդ դեպքում ինչպե՞ս էր ստացվում, որ համապետական մի քանի ընտրության արդյունքում ԲՀԿ-ն Սյունիքում մեծ թվով ընտրողների աջակցություն էր ստանում:

Այո, այդպես էր, բայց թույլ տվեք ասել, որ ԲՀԿ-ի շուրջ այդ օրերի կոնսոլիդացիան պայմանավորված չէր ինչ-ինչ գաղափարական նկատառումներով կամ զուտ Գագիկ Ծառուկյանի հեղինակությամբ:

ԲՀԿ-ի հանդեպ հավատը (նախընտրական այդ շրջափուլերում) պայմանավորված էր կոնկրետ անձանց եւ հեղինակությունների հանդեպ (ըստ տարածաշրջանների) եղած վստահությամբ:

Սիսիանում, օրինակ, դա պայմանավորված էր Աղասի Հակոբջանյանի՝ առայսօր հարատեւող  եւ անմրցելի հեղինակությամբ:

Կապանում պայմանավորված էր Մերուժան Սիմոնյանի անվիճելի վարկանիշով ու կերպարով, ինչպես եւ տեղական հզոր երիտասարդական կառույցով։

Գորիսում հաջողությունը պայմանավորված էր հանրապետությունում ճանաչված ճանապարհաշինարար Վաչագան Խուրշուդյանի հեղինակությամբ: Այնտեղ նաեւ հզոր երիտասարդական կազմակերպություն էր սաղմնավորվում:

Մեղրիում հաջողությունները պայմանավորված էին մեծահարգ տիկին Ռոզա Ծառուկյանի անսակարկելի հեղինակությամբ:

Հանուն ճշմարտության խոստովանենք, որ 2006-07-ին, երբ նոր-նոր էր ԲՀԿ-ն ելնում քաղաքական մեծ մարաթոնի, բավականին հիմնավոր հավատ կար Գագիկ Ծառուկյանի եւ նրա գլխավորած քաղաքական ուժի հանդեպ:

Այն ժամանակ այդ ուժի շուրջ համախմբվելու անթաքույց եւ անսուտ միտումներ կային Սյունիքում:

Սակայն նույն այդ ուժի քաղաքական ղեկավարության որոշ անդամներ երկաթե շերեփն առան եւ  տեղերում խառնեցին ամեն ինչ:

Գորիսում, օրինակ, ոմն Իշխան Զաքարյան գործադրեց բոլոր ջանքերը, որ ԲՀԿ-ի տեղական կառույցը հովհար դառնա իր մերձավորների համար, ինչը եւ պատճառ դարձավ պառակտումների:

Կապանում էլ ինչ-ինչ անբնական զարգացումներ եղան: Բանը նրան հասավ, որ երկու տարվա ընթացքում կուսակցության  տեղական կառույցը չկարողացավ սովորական հանրային քննարկում կազմակերպել մի հարցի շուրջ, որը, ողջամիտ լուծումներ առաջարկելու դեպքում, կարող էր եւ օգտակար լինել տարածաշրջանի համար:

Ամենատարակուսելին տեղի ունեցավ Սիսիանում. համայնքապետի ԲՀԿ-ական  հրաշալի թեկնածուն, ով հաղթելու բոլոր հնարավորություններն ուներ, ընտրապայքարի ամենաթեժ փուլում կուսակցության ղեկավարությունից հորդոր ստացավ՝ դուրս գալ ընտրապայքարից եւ ճանապարհը զիջել հայտնի ծաղրածուի զավակին: Իսկ կուսակցության առաջնորդը չայցելեց Սիսիան, թեեւ նախապես օր ու ժամ էր նշանակվել նախընտրական հանդիպման համար, ինչին Սիսիանում սպասում էին մեծ ոգեւորությամբ:

Եվ այդ ամենից հետո առաջարկվում է կոնսոլիդացիա. նման իրավիճակների համար է ասված՝ չգիտենք՝ լա՞նք, թե՞ խնդանք:

Ուրեմն եւ՝ առաջարկված կոնսոլիդացիան առնվազն Սյունիքում հենց այնպես չի կարող տեղի ունենալ, թեկուզ եւ ճաք տված հավատի ու վստահության պատճառով:

Իհարկե, Սյունիքում հիմա քաղաքական էլիտա, որպես այդպիսին, չկա. կենտրոնի հետեւողական ջանքերի շնորհիվ տարիների ընթացքում սյունիքյան էլիտան գլխատվել է:

Գլխատվել է, որպեսզի Երեւանից ներդրված հրոսակախումբն անարգել ասպատակի մեր երկրամասը:

Նույնիսկ սյունիքյան պաշտոնյաների առաջին հորիզոնականում ոչ մի սյունեցի չես գտնի. սյունեցիներին  իրենց երկրամասում բարձր պաշտոններ չի կարելի վստահել:

Նույնիսկ մարզի ոստիկանությունում՝ սովորական պաշտոններում (թափուր տեղ լինելու դեպքում)  տեղացի պրոֆեսիոնալներին չեն նշանակում, այլ Երեւանից են մարդ բերում՝ մարզի ոստիկանապետի մերձավոր շրջապատից: Եվ հետո այդ ոստիկանապետին պատվոգիր են շնորհում:

Բայց սյունեցին, հավատացեք, առանց քաղաքական էլիտայի եւ առանց պաշտոնյաների առաջնորդության ի վիճակի է ինքնուրույն կողմնորոշվել երկրում օրավուր թեժացող քաղաքական զարգացումների ջրապտույտում:

Բոլորիս անհրաժեշտ կոնսոլիդացիան  ծրագրելուց առաջ Գագիկ Ծառուկյանը պետք է առերեսվի սյունիքյան իրականության հետ եւ պատասխանի տարակույսների տեղիք տված բազում հարցերի:

Ընդ որում՝ հիմա այն իրավիճակը չէ, որ խորհրդարանական խմբակցությունից ինչ-որ պատգամավորներ գան եւ խոսքեր-խոստումներ շաղ տան այս կողմերում: Մենք չենք կարող (ցավոք) լուրջ վերաբերվել այն պատգամավորներին (ոչ միայն ԲՀԿ խմբակցությունից), ովքեր ալարում են նույնիսկ պատասխանել ընտրողի հեռախոսազանգերին, ընտրողի դիմում-նամակներին՝ իրենց  քաջնազարյան բախտից հարբած եւ գլխապտույտի մեջ ընկած:

Ինքը՝ Գագիկ Ծառուկյանը, եթե իսկապես ձգտում է իր գլխավորած քաղաքական ուժի շուրջ համախմբել հանրությանը (այդ թվում՝ սյունիքյան), ապա պետք է այցելի Սյունիք եւ, ինչպես նշեցինք, առերեսվի իրականության հետ, որից հետո միգուցե մարդիկ մտածեն…

Մի սկզբունքային հանգամանք եւս. եթե  արթուրվանեցյանները պետք է լինեն ԲՀԿ դաշնակիցը, ապա հազարավոր սյունեցիներ կլինեն քաղաքական այդ ուժի երդվյալ հակառակորդը:

Այդ տղան՝ Արթուր Վանեցյանը, դեռ Սյունիքին չի պարզաբանել՝ արդյո՞ք ինքը կապ է ունեցել 2014 թվականին մեր երկրամասում ներդրված (ու մինչեւ այսօր մարզում վխտող) գաղութարարների հետ: Ինքը նաեւ պիտի պատասխանի՝ չի՞ ուզում հայրիկի բեռնատարները հանել այստեղից եւ բեռնափոխադրումների գործը զիջել տեղացի վարորդներին, որոնց զգալի մասը գործազուրկ է եւ տուն պահելու խնդիր ունի…

«Սյունյաց երկիր» 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25