ԱՐՁԱԳԱՆՔ

23.04.2021 11:16
1830

Ապրիլի 21-ին լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան, թե «արդյոք Սյունիքն այսօր պատրաստ է դիմակայել ադրբեջանական ագրեսիային», Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, թե «Նախ պետք է հասկանալ, թե Սյունիքի ղեկավարություն ասելով, մենք ում ի նկատի ունենք: Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի ղեկավարը չէ, նա զբաղեցնում է մարզպետի աթոռը»:

Նախ, Սյունիքում, ինչպես նաև ողջ Հայաստանի Հանրապետությունում որևէ արտաքին ագրեսիայի դիմակայելու համար կան ՀՀ զինված ուժերը, սահմանապահ զորքերը և այլն։

Ես հայտարարել եմ արդեն, որ ինձ համար սև ու սպիտակ չկա, բոլորը մեր քաղաքացիներն են, իսկ ա՛յ, Ձեր ղեկավարման ժամանակ Սյունիքի մարզպետարանում, ենթակա կառույցներում բոլորին ստիպել եք անդամակցել ու դառնալ կոնկրետ մեկ կուսակցության անդամ, հրաժարվողները «պատժվել» ու անօրինական ազատվել են աշխատանքից․ ի դեպ, այսօր դատարաններում կարողանում են դա ապացուցել ու վերականգնվել աշխատանքում։

Ձեր ղեկավարման օրոք էր նաև, որ մարզում մարդկանց խմբերի բաժանեցիք՝ սրելով ողջ Սյունիքի բնակչության բարոյահոգեբանական վիճակը, մարդկանց լարելով միմյանց դեմ…

Ղեկավարման տարիներին չհասցրեցիք լինել մարզի գյուղերում, այսօր ես, մեր աշխատակիցները անընդհատ գյուղերում ենք, եղել ենք գրեթե բոլոր սահմանամերձերում ու լսել կարծիք, որ Ձեր ղեկավարման օրոք այնտեղ մարզպետարանից մարդ չեն տեսել, իրենց ձայնը լսող չի եղել։

Սրտացավ ու Սյունիքի մասին հոգացող մարզպետը ոչ թե ուղղաթիռով, այլ իր քաղաքացիների պես սովորական ճանապարհով ու ավտոմեքենայով է գալիս աշխատանքի՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում մարզում, մարզի բնակիչներին հանդիպելու, նրանց հետ խոսելու, հոգսերի մասին լսելու համար։

Այնպես որ, խորհուրդ եմ տալիս նորից ու լավ ծանոթանալ իմ կենսագրությանն ու Ձեր կենսագրությանը, համոզվելու համար, որ չարժե անգամ փորձել դրանք նույն նժարին դնել, տեսնելու համար, թե ով ինչպես է ծառայել Սյունիքին, առհասարակ՝ հայրենիքին. ինձ գնահատողը Դուք չեք…

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՄԵԼԻՔՍԵԹ ՊՈՂՈՍՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10