Արևմուտքի դեսպանների սյունիքյան սեթևեթանքների ուշացած և կասկածելի շքերթը

25.05.2022 12:45
4109

Արցախյան երրորդ պատերազմի ողբերգական օրերին ջուրը բերանն առած արևմտյան դեսպանները շարունակում են հևաշունչ այցելություններ կատարել Սյունիք ու մեր ցավերին կարեկից լինելու պատրանք ստեղծել...

Օրումեջ Սյունիք այցելող Լին Թրեյսին՝ ՀՀ -ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպանը, մայիսի 24-ին նորից մարզկենտրոնում էր:

Նույն  օրը Գորիսում էր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների առիթով:

Առաջին հայացքից դրանք ողջունելի այցելություններ էին, սակայն...

Բազմաթիվ սյունեցիներ Արևմուտքի դեսպանների այդ կարգի այցելությունները վիրավորական են համարում...

2020-ի աշնանային օրերին, երբ թուրք-ադրբեջանական-տեռորիստական հորդաները հարձակվել էին Հայոց աշխարհի վրա, երբ հայ խաղաղ բնակչության դեմ նույնիսկ արգելված զենք ու զինատեսակներ էին կիրառվում, նրանցից և ոչ մեկը ձայն-ծպտուն չէր հանում:

Իսկ հիմա... Սյունիք այցելելով չեն էլ ուզում բառ անգամ արտաբերել մեր երկրամասից՝ ազերիների կողմից հետպատերազմյան շրջանում բռնազավթված տարածքների մասին, չեն էլ ուզում խոսք ասել պատերազմում անհետ կորած ու գերեվարված մեր հայրենակիցների մասին, որոնց թվում նաև 13 սյունեցիներ կան:

Այդ բոլորով հանդերձ՝ կարելի էր այս անգամ նույնպես, ինչպես նախորդ նման այցերի դեպքում, լուռ հայեցողի կեցվածք ընդունել, բայց ...

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի Սյունիք կատարած այցի վերաբերյալ մարզպետարանի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է՝ «Դեսպանը կարևորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց»:

Անկեղծ լինենք՝ Սյունիքին առնչվող այսպիսի նախադասություն կարող էին մոգոնել միայն այլմոլորակայինները կամ երկրամասի հետ որևէ աղերս չունեցողները:

Եվ ստիպված ենք տիկին դեսպանին հարց ուղղել. անշուշտ, Սյունիքը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, բայց չէ՞ որ 2020 թ. նոյեմբերի 9-ից և հատկապես դեկտեմբերի 18-ից հետո Սյունիքն այլևս կորցրել է այդ հմայքն ու ներուժը:

Պատասխանեք, խնդրեմ՝ ինչպե՞ս այցելենք, օրինակ, Սև լիճ, որը մեր լեռնաշխարհի ամենագեղատեսիլ վայրն է: Սոսիների պուրակի ո՞ր մասը կարող ենք վայելել 2022 թ. մարտյան հայտնի անեքսիայից հետո: Ո՞ր ճանապարհով գնանք Բղենո Նորավանք, որտեղ գտնվում են պատկերաքանդակային արվեստի բացառիկ նմուշներ պատմական հայոց աշխարհի մասշտաբով: Արդյո՞ք հնարավոր է այցելել Ուխտասարի ժայռապատկերների բաց թանգարան, որը եզակի հուշարձան է աշխարհի մասշտաբով: Կարո՞ղ եք երաշխավորել մեր անվտագությունը, եթե կամենանք այցելել սահմանամերձ քրիստոնեական սրբավայրեր... Իհարկե, չեք կարող, թե չէ Իլհամը կնեղանա և Ձեր հարավկովկասյան առաքելությունն անիմաստ կդառնա:

Եվ ուրեմն՝ եթե այդ վայրեր այցելելն այլևս հնարավոր չէ կամ ռիսկային  է, ապա ի՞նչ զբոսաշրջության մասին է խոսքը,  ինչպե՞ս հավատանք Ձեր խոսքերի լրջությանն ու անկեղծությանը:

Հարցերի տեղիք է տվել նաև  ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի գորիսյան ճեպազրույցը: Հարգելի դեսպանն այդպես էլ չի պատասխանել «Սյունյաց երկրի» հարցին, թե ինչպե՞ս է պատահում, որ տարիներ շարունակ ԵՄ-ի դրամաշնորհային մրցույթներում Սյունիքից նույն սուբյեկտներն են «հաղթում»: Ինչպե՞ս է ստացվել, որ ԵՄ-ի սյունիքյան աջակցության ծրագրերի շահառուները գրեթե նույն սուբյեկտներն են: Արդյո՞ք դա Սյունիքում սեփական «հինգերորդ շարասյուն» ձևավորելու ակնհայտ նպատակ չի հետապնդում:

Ոչ պակաս տարօրինակ էր դրվագը, երբ տիկին դեսպանը խորհուրդ տվեց մեզ՝ այդ հարցերով համագործակցել Սյունիքի մարզային լրատվամիջոցների հետ՝ չնշելով նույնիսկ, թե այդ որոնք են «Սյունիքի մարզային լրատվամիջոցներ» ասվածը. շատ կուզենայինք գոնե մեկի անունը լսել:

ԵՄ դեսպանը բառ անգամ չասաց ԵԽ նախագահ Շառլ Միշելի մայիսի 22-ի հակաարցախյան և հակահայկական հայտնի հայտարարության վերաբերյալ, երբ ամենաբարձր եվրոչինովնիկը թքել էր մեր պատմության ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա ու «Արցախի Հանրապետություն» լեգիտիմ արտահայտության փոխարեն գործածել «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» թուրքահնար բառակապակցությունը:

Ահա, թե ինչպիսի «բարեկամներ» էին մեզ այցի եկել...

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

10.09.2026 23:39