Արման Օհանյան․ երազանքներն անկատար

05.08.2021 14:20
6869

Օհանյան Արման Մայիսի․ ծնվել է 1996 թ․ հունիսի 30-ին Կապան քաղաքում։ Սովորել է Կապանի թիվ 1 դպրոցում, ապա Կապանի պետական քոլեջում։ 2014թ․ զորակոչվել է բանակ, ծառայել է Լուսակերտում։

Աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ վարորդ։

Ամուսնացած չէր։ Ամուսնանալ չհասցրեց, 2020 թ․ մարտի 13-ին Արմանը նշանվել էր գեղեցկուհի Ռայիսայի հետ, հարսանիքը դեկտեմբերին պիտի լիներ։

 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․ Արմանն առանց հապաղելու միացավ հայրենիքի պաշտպանությանը։

44-օրյա պատերազմի բովով անցած, բազմաթիվ ընկերներ կորցրած քաջ սյունեցիներից մեկը՝ Ավետ Հակոբյանն է պատմում․ «Արմանի հետ վաղուց էինք ծանոթ, բայց պատերազմն ամրացնում է հարաբերությունները՝ ծանոթությունն ընկերության վերածելով։ Սկզբում Գեղիում էինք՝ Նախիջեւանի հետ սահմանին, հոկտեմբերի 14-ին մեկնեցինք Արցախ, գնում էինք միանալու Արցախի պաշտպանությանը, գնում էինք՝ լավ հասկանալով, թե ուր ենք գնում եւ ինչու՞։ Մարտական բոլոր առաջադրանքները կատարել ենք անսխալ, Արմանն «ՈՒրալի» վարորդ էր, իր զգուշավորության ու տրամաբանության շնորհիվ անձնակազմն ու զենքը շատ անգամներ է անվնաս տեղ հասցրել։ Հոկտեմբերի 17-ի գիշերը Այգեհովիտում էինք։  «Մարտի՛» հրամանից հետո դիրքավորվում էինք, երբ հակառակորդի անօդաչուն սկսեց նպատակային հարվածներ հասցնել։ Այս պատերազմն իր դաժանությամբ աննախադեպ էր, շատերն աչքիս առաջ ընկան, նրանցից մեկն էլ Արմանն էր։ Ես էլ բոլոր մարդկանց պես ապրում եմ, երբեմն ժպտում ու ծիծաղում էլ եմ, բայց հիշողությունիցս ջնջել, մոռանալ կամ գոնե մի օր չմտածել աչքիս առաջ զոհված տղերքի մասին չի հաջողվում․․․»։

Անօդաչուի հարվածից զոհված մեր տղաներից շատերի մարմիններն անճանաչելի էին դարձել, Արմանի նշանածը՝ Ռայիսան, մինչ օրս թաքուն հույս է փայփայում․ «Չեմ հավատում, որ Արմանը չկա, մենք շատ նպատակներ, երազանքներ ունեինք, պատկերացնում էինք մեր հարսանիքը, պատկերացնում էինք մեր ապագա ընտանիքը, նրան կորցնելու մտքի հետ չեմ հաշտվում, մինչեւ այսօր երազներ եմ տեսնում, որ նա ողջ է․․․»։

Արման Օհանյանի աճյունը զինվորական պատիվներով հողին է հանձնվել հոկտեմբերի 20-ին Բաղաբուրջի հուշահամալիրում։

Տիգրանուհի Բադալյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40