Արմեն  Գալստյան. կյանքը հայրենիքին զոհաբերած երիտասարդը Սալվարդից

13.01.2022 17:00
1588

Արմեն Անդրանիկի Գալստյան.  ծնվել է 1998 թ. մարտի 24-ին Սալվարդում:

Սովորել է Սալվարդի հիմնական,  Հացավանի միջնակարգ դպրոցներում: 2016-ին զորակոչվել է բանակ, ծառայել  է Ասկերանի  զորամասում:

Արմեն Գալստյանի ծնողները՝ Անդրանիկը և Սվետլանան,  հաշմանդամներ են:

Նահատակված որդու մասին տիկին Սվետլանան պատմում է անշտապ, փորձում է զսպել արցունքները, բառեր գտնել. «Ճակատագիրը մեր նկատմամբ շատ դաժան գտնվեց: Արմենը մեր միակ հույսն էր, միակ որդիս: Մի աղջիկ էլ ունեմ, բայց գիտեք՝ հայի ընտանիքի շարունակողը որդին է:

 Երբեք չի տրտնջացել, սիրով է խնամել մեզ: Միշտ ժպիտը դեմքին, աշխատասեր, համբերատար:

Մանկուց տարբերվում էր իր հոգատարությամբ ու մարդասիրությամբ: Նա հոգատար որդի էր, իսկական որդի:

Օգնելու մոլուցք ուներ, եթե  մեկը մի խնդրանքով դիմում էր, չէր էլ սպասում, որ խոսքն ավարտեր, գործի տիրոջից շուտ էր գործին կպչում:

Բանակում էլ իր աշխատասիրությամբ, հարգալից վերաբերմունքով կարողացել էր կարճ ժամանակամիջոցում սիրված զինվոր դառնալ: Հրամանատարներից բազմաթիվ պատվոգրեր ու շնորհակալագրեր եմ ստացել: Ծառայության ժամանակ նաեւ պարգեւատրվել է «Քաջարի մարտիկ» շքանշանով:

Շատ նպատակներ ուներ, մենք էլ իր նպատակների ու երազանքների իրականացման սպասումով էինք ապրում, բայց...

Սեպտեմբերի 27-ին ստացավ զորահավաքի ծրարը: Փորձում էինք համոզել, որ չգնա, մեր մենակ մնալն էինք ընդգծում, բայց անդրդվելի էր: Պնդում էր, որ բոլորը պիտի գնան: 

Սկզբում Նորավանի զորամասում էր, հետո Մեղրիում: Հոկտեմբերի 14-ին տեղափոխել են Ջրական:

 Հոկտեմբերի 15-ին վերջին անգամ հեռախոսով խոսեցինք հետը, ասաց, որ ամեն ինչ լավ է լինելու, որ շուտով վերադառնալու է: Հետո կապն ընդհատվեց:

Կյանքը կանգ է առել հոկտեմբերի 15-ի վրա: Հիմա ապրում ենք նրա նկարի հետ զրուցելով, աղոթելով ու կարոտելով...»:

2020 թ. հոկտեմբերի 15-ին Արմենն անմահացել է:

Արմեն Գալստյանի աճյունն ամփոփվել է Սիսիանի զինվորական պանթեոնում՝ 2020 թ. հոկտեմբերի 17-ին:

Պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ՝ հետմահու:

Տիգրանուհի Բադալյան

 

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25