Արմենին լուրջ էի վերաբերվում, գիտեի՝ խելքը գլխին մարդ է․ Կապանի քաղաքապետը՝ «Իմ քայլը»-ի Արմեն Խաչատրյանի մասին

16.03.2021 17:02
2545

Արմենին լուրջ էի վերաբերվում, գիտեի՝ խելքը գլխին մարդ է․ Կապանի քաղաքապետը՝ «Իմ քայլը»-ի Արմեն Խաչատրյանի մասին

Yerkir.am-ի հետ զրույցում Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամ, Սյունիքից ընտրված պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, նշեց. «Արմենին լուրջ էի վերաբերվում, անհատապես շփվել եմ նրա հետ, գիտեի՝ խելքը գլխին մարդ է։ Ես, ճիշտն ասած, չեմ ուզում այդ անհեթեթությունը մեկնաբանել»,- ասաց նա։

Անդրադառնալով Կապանի դիրքերից մեկի հետ կապված տեսագրությանը՝ Փարսյանը «անլրջություն» որակեց այն։

«Անլուրջ է, շատ անլուրջ։ Տեսագրություն անելու պատճառները, դրա հետ կապված հերքումը՝ ամբողջն անլուրջ է։ Չեմ ուզում մեկնաբանել այս անլրջությունը։ Բազմաթիվ անգամ եմ եղել այդ դիրքում, լավ գիտեմ պայմանները։ Նրանց պայմանները վատ չեն»,- նշեց նա։

Հարցին՝ աղմուկն անտեղի՞ է, կամ գուցե քաղաքական օրակարգը շեղելու համա՞ր է, կրկին պատասխանեց, որ անլուրջ է այդ ամենը։ «Հրամանատարի կոշտ վերաբերմունքի կամ հրամանները չկատարելու համար չարժե տեսագրել նյութեր եւ գցել սոցցանցեր»,- հավելեց Կապանի համայնքապետը։

Ինչ վերաբերում է Սյունիքում՝ շփման գծում, ադրբեջանցիների հնարավոր սադրանքներին, ասաց՝ ընդհանուր առմամբ, իրավիճակը նորմալ է։

 

Կապանցին է որոշում

23.11.2026 21:49

Փաշինյանն ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան

23.11.2026 21:43

«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել Կարապետյան

23.11.2026 20:55

Սյունիքի ներկայիս մարզպետի համար Հայաստանի «անկախությունից ի վերը» այն է, ինչ մեկնարկել է 2018-ից հետո. Հակոբ Բադալյան

23.11.2026 20:26

Ալիեւյան Սահմանադրություն չի՛ լինելու․ Աննա Գրիգորյան

23.11.2026 20:14

Թրամփը Փաշինյանին հրավիրել է հանդիպման․ հրավերը փոխանցել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը

23.11.2026 17:18

Նոր Սահմանադրության նախագիծը սպասարկում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերը․ սահմանադրագետ

23.11.2026 16:44

Արցախի ցեղասպանության հետքերը տանում են միջազգային ֆինանսական և քաղաքական համակարգերի խորքը. հարցաքննության ժամանակն է

23.11.2026 16:36

Մեր միակ պայմանը կատարված է. Բայրամովը գոհ է Փաշինյանի Սահմանադրությունից

23.11.2026 16:22

Սահմանադրության նախագծով կուսակցությունների գործունեությունը կարգելվի

23.11.2026 15:41

Նոր Սահմանադրության նախագծից հանվել է դրոշի և զինանշանի նկարագրությունը

23.11.2026 14:58

Նոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվել

23.11.2026 14:51