Արտահերթ ընտրությունները կարող են ավարտին հասցնել քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը. քաղաքագետ

11.05.2018 16:18
1307

 ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են ավարտին հասցնել ներկա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանն՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին:

- Պարոն Քեռյան, ի՞նչ տեղի ունեցավ մայիսի 1-ից հետո: Ըստ ձեզ, ի՞նչ հանգամանքներից ելնելով խորհրդարանական մեծամասնությունն ընդառաջ քայլի գնաց վարչապետի ընտրության երկրորդ փուլում:

- Հարցին ճիշտ պատասխանելու համար նախ պետք է ասել՝ ինչ տեղի ունեցավ մայիսի մեկին: Մայիսի մեկին խորհրդարանի հանրապետական մեծամասնությունը դեռեւս հոգեբանորեն պատրաստ չէր կողմ քվեարկելու փոքրամասնության թեկնածուի օգտին: Ժողովրդի թեկնածու հասկացությունը ընդհանրապես լուրջ չէր ընկալվում եւ նրանց թվում էր, որ որոշակի ժամանակի ընթացքում շարժումը կարող է մարել: Բացի այդ, մենք գիտենք, որ մայիսի մեկին նախորդող գիշերը Հանրապետական կուսակցության ղեկավարության փակ խորհրդակցությունում որոշվել էր դեմ քվեարկել: Իհարկե, լիովին պարզ չէ այդ որոշման բոլոր դրդապատճառները, բայց հավանական է, որ դա արված լինի  անվտանգային-արտաքին քաղաքական ճշտումներ անելու նպատակով: Բացառված չէ նաեւ Փաշինյանի քաղաքական ազդեցության ուժի փորձարկման վարկածը: Դեմ քվեարկելուց հետո տեսնել հասարակական արձագանքման ուժգնությունն ու ընդգրկման ծավալները: Մայիսի մեկից ութն ընկած հատվածում բողոքական շարժումը, որի կարգախոսն արդեն ուղղված էր ՀՀԿ-ի դեմ, այլեւս ընտրության տեղ չթողեց:

- Մայիսի  8-ին Հայաստանի Հանրապետությունն ունեցավ նոր վարչապետ: Ըստ ձեզ, որը պետք է լինի այս ներքաղաքական պայմաններում վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի անելիքը:

- Երկու կարեւորագույն խնդիր պետք է լուծի նոր վարչապետը. Կառավարության կազմում եւ նրա ծրագրի հաստատում, որպես մոտակա անելիք եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որպես առաջիկա ժամանակի կարևորագույն քայլ: Երկուսն էլ գերբարդ անելիքներ են: Կառավարության կազմ եւ ծրագիր հաստատել մի խորհրդարանում, որտեղ չունես քաղաքական մեծամասնություն: Այս առումով կարելի է սպասել ցանկացած անակնկալ սցենարի: Արտահերթ ընտրությունները նույնպես կարող են մեծ դժվարությունների հանդիպել: Եթե դրանք անցկացվեն ներկա խորհրդարանի կողմից կառավարության կազմի ու ծրագրի մերժման հետեւանքով մոտ 45 օր հետո, գործող ընտրական  օրենսգիրքը կարող է լուրջ անակնկալներ մատուցել իր ռեյտինգային ընտրակարգով:

Իսկ եթե դրանք անցկացվեն ավելի ուշ՝ մինչեւ կփոխվի ընտրական օրենսգիրք, այդ ընթացքում կլինի անտրամաբանական իրավիճակ, երբ ընդդիմադիր ՀՀԿ-ն մեծամասնություն է ԵԼՔ-Ծառուկյան դաշինք-ՀՅԴ կոալիցիայի նկատմամբ: Կառավարության աշխատանքը կընթանա բավականին դժվար պայմաններում:

- Այսինքն՝ այս փուլում արտահերթ ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է:

- Նորից շեշտեմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են ավարտին հասցնել ներկա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը: Խորհրդարանական կառավարման պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունները հրամայական պահանջ են, եթե առկա է խորհրդարանի լեգիտիմության ճգնաժամ: Բացի այդ, վտանգավոր է քաղաքական կայունության պահպանման առումով, եթե օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինները գտնվում են հակառակորդ քաղաքական ուժերի ձեռքում:

- Այսօր խոսվում է համաձայնության կառավարություն ձեւավորելու մասին: Ձեր կարծիքով ինչպիսի՞ քայլ է դա, եւ նման կառավարությունն ի՞նչ խնդիր կլուծի:

- ՀՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումից ելնելով կարելի է եզրակացնել, որ նա գործադիր իշխանության մեջ Փաշինյանի վարչապետությամբ իրեն բացառում է: Մյուս երկու քաղաքական ուժերը՝ Ծառուկյան դաշինք-ՀՅԴ հնարավոր է մտնեն կոալիցիոն կառավարության մեջ, բայց այստեղ պետք է ենթադրել, որ դա ավելի շատ նպատակադրված կլինի վարչական ռեսուրսի կուտակմանը ապագա արտահերթ ընտրություններում եւ ոչ թե Փաշինյանի ծրագրերի իրականացմանը:

- Այս օրերին շատ է խոսվում միջազգային հարթակում Հայաստանի վարկանիշի բարձրացման մասին: Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան իրադարձություններին միջազգային հանրության արձագանքը: Եվ, ըստ ձեզ, այս ձեռքբերումն ինչպե՞ս կարելի է օգտագործել քաղաքական կամ այլ ոլորտներում: 

- Միջազգային վարկանիշի բարձրացումը միանշանակ չպետք է ընկալել: Արեւմտյան ժողովրդավար պետությունների մոտ Հայաստանի վարկանիշն, անշուշտ, բարձրացել է, որովհետեւ քաղաքական ճգնաժամի հաղթահարումը եւ քաղաքացիական բախումներից խուսափելն, անշուշտ, վկայում է դեմոկրատիայի որոշակի աստիճանի եւ քաղաքացիական հասարակության առկայության մասին: Բայց այս իրողությունները, կարծում եմ, որ հետխորհրդային ավտորիտար վարչակարգեր ունեցող պետությունների քաղաքական էլիտաների սրտով չէ, կա նրանց մոտ մտավախություն նմանատիպ շարժումների վարակիչ օրինակի առումով: Այսինքն՝ նայած ով ինչ պրիզմայով է նայում հայկական հեղափոխությանը: Այս իրողությունը բնականաբար ազդում է նաեւ միջպետական հարաբերությունների դրվածքի վրա: Հուսադրող է առայժմ Պուտինի եւ նրա  շրջապատի բարձրաստիճան այրերի քաղաքական չեզոք եւ անկողմնակալ դիրքորոշումը եւ  Հայաստանում նոր վարչապետին հղված շնորհավորանքները: Իսկ թե ինչպես կարելի է օգտագործել վարկանիշի բարձրացումը միջազգային հարթակներում դա արդեն դիվանագիտական հմտությունների կիրառման, ճկունության եւ վարպետության հարց է:

Աննա Գզիրյան

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11