Արտակ Զեյնալյանը մասնակցել է «Լրատվական ոլորտի առաջնահերթությունները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ճանապարհին» համաժողովին

26.04.2019 14:26
1045

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է  «Լրատվական ոլորտի առաջնահերթությունները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ճանապարհին» համաժողովին:

Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի մամուլի ակումբի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ԱԺ պատգամավորներ, այլք:

Հանդիպման ընթացքում Արտակ Զեյնալյանը, կարևորելով մամուլի դերն ու նշանակությունը ժողովրդավար հասարակության մեջ, նշել է, որ բազմաթիվ դատական ակտեր կան, որոնցում արձանագրված է, որ ազատ մամուլը ժողովրդական հասարակության հիմքն է: «Մամուլը երաշխավորն է խոսքի ազատության և իրավունքի, խոսքի ազատության իրավունքը արտահայտվելու ազատության ձևերից մեկն է, իսկ մամուլն ունի շատ լուրջ առաքելություն ժողովրդավարական հասարակության մեջ. այն կոչված է տեղեկություն  հաղորդելու, տարածելու, իսկ այդ տեղեկությունը կառավարելը, առհասարակ, գոյության հիմքն է»,- նշել է արդարադատության նախարարը: Նախարարի համոզմամբ, 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում մամուլի ինդեքսն  էական փոփոխության է ենթարկվել, և դա հեղափոխության ձեռքբերումներից մեկն է: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության վարկանշի համաձայն՝ այն 19 կետով բարելավել է վիճակն ու դրությունը: Սա կարևոր ձեռքբերում է, որը պետք է գրանցել ոչ միայն իշխանությունների, այլ ողջ ժողովրդի անունից: Սա համընդհանուր ձեռքբերում է, սա ոչ նյութական բարիք է, արժեք»,- ասել է Արտակ Զեյնալյանը և
ավելացրել, որ ազատ խոսքը կարող է նաև ցնցող լինել, բայց դա, ընդամենը, բացառիկ դրսևորումներից մեկը պետք է լինի, սակայն, մեզանում շատ հաճախ բացառիկ դրսևորումը դառնում է օրինաչափություն, իսկ օրինաչափությունը՝ բացառություն:

Ամփոփելով խոսքը՝ նախարարն ընդգծել է, որ մամուլի գործառույթներից մեկը նաև հասարակությանը հաշտ ու խաղաղ պահելն է, հաշտեցնելը և ոչ թե մշտապես սթրեսի, շոկի ու ցնցումների մեջ պահելը:

armenpress.am

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

27.10.2026 11:05

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է

27.10.2026 10:42

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22

Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանը կգլխավորի «Շանթ դաշինք» կուսակցության նախընտրական ցուցակը

26.10.2026 14:12

Վախճանվել է Սյունյաց աշխարհի ճանաչված զավակ, մեծահամբավ բժիշկ Սլավիկ Ամիրյանը

26.10.2026 14:08

Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 9 ամսում պետական բյուջե են վճարել 1 տրլն 638 մլրդ դրամ

26.10.2026 12:45

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

26.10.2026 12:37