Արցախ մեկնող անձանց և ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է համապատասխան փաստաթղթերով. ՀՀ ԱԱԾ

01.10.2020 20:07
1381

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր, ուստի, Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն  ապահովվելու է բացառապես համապատասխան  փաստաթղթերի առկայությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Նշված անցակետերով Արցախի Հանրապետություն մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ և նրանց մեկնումն  իրականացվում է տարածքային զինվորական կոմիսարիատների նախաձեռնությամբ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ բոլոր այն կամավորները, ովքեր տարբեր օրինական հիմքերով կցագրված չեն, սակայն այնուամենայնիվ ցանկություն ունեն մեկնելու և մասնակցելու մարտական գործողություններին, պետք է ունենան ՀՀ պաշտպանության նախարարության գրավոր թույլտվությունը:

Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ապահովել այս կարևորագույն պահանջի անվերապահ կատարումը»:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34