Արցախ մուտք գործող ՀՀ քաղաքացիների համար կգործեն սահմանափակումներ

03.05.2020 22:59
1256
«Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով արգելվել է պետական սահմանի անցակետերով Արցախի Հանրապետության քաղաքացիություն (հաշվառում) չունեցող անձանց մուտքը հանրապետության տարածք։ ԱՀ Պարետ Գրիգորի Մարտիրոսյանի 2020 թվականի ապրիլի 13-ի N 1 որոշմամբ Արցախի Հանրապետություն մուտք գործելու արգելքից բացառություն է արվել՝

1) բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և մեկ ուղեկցողի համար՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․

 

Բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդը և (կամ) ուղեկցողը պետական սահմանի անցակետում հարկային մարմնի պաշտոնատար անձանց ներկայացնում են բեռնափոխադրման փաստը հավաստող փաստաթղթերը (առկայության դեպքում) կամ բեռի տիրոջ վերաբերյալ տվյալները, որից հետո հարկային մարմնի պաշտոնատար անձինք, արտաքին զննությամբ հավաստելով ներկրվող ապրանքների՝ ակնհայտ առևտրային քանակ համարվելու հանգամանքը, դա դիտում են որպես բեռնափոխադրում և այդ մասին տեղեկացնում անցակետի ոստիկանության ծառայողներին։

Արցախի Հանրապետության տարածքից ապրանքանյութական արժեքներ արտահանելու նպատակով բեռնափոխադրում իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդը և (կամ) ուղևորը Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելիս հարկային մարմնի պաշտոնատար անձանց ներկայացնում են գործարքի կողմ հանդիսացող ԱՀ հարկ վճարողի (ֆիզիկական անձ) տվյալները, որի հիման վրա հարկային մարմնի պաշտոնատար անձինք ճշտում են կողմերի միջև գործարքի հավաստիություն ու իրականացման ժամկետը և դա բեռնափոխադրում համարելու դեպքում այդ մասին տեղեկացնում անցակետի ոստիկանության ծառայողներին։
Հարկային մարմնի պաշտոնատար անձանց տեղեկատվությունը հիմք է հանդիսանում ԱՀ ոստիկանության համար բեռնափոխադրում իրականացնող անձանց մուտքը Արցախի Հանրապետություն թույլատրելու համար․

2) գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձանց համար՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․

Գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձինք Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու համար, մուտք գործելու նախատեսվող օրվանից առնվազն երկու օր առաջ, գրավոր կամ բանավոր եղանակով դիմում են համապատասխան շրջանի վարչակազմին։ Վարչակազմի աշխատակիցները մեկ օրվա ընթացքում ստուգելով տվյալ անձանց՝ շրջանի վարչական սահմաններում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու և դրանով պայմանավորված անհետաձգելի աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին տեղեկությունները, դրանք հավաստի համարելու դեպքում էլէկտրոնային եղանակով այդ անձանց վերաբերյալ տվյալները (մի քանի անձանց դեպքում՝ ցուցակները) ուղարկում են անցակետ։

Վարչակազմից ուղարկված տեղեկությունները հիմք են հանդիսանում ԱՀ ոստիկանության համար նշված անձանց մուտքը Արցախի Հանրապետություն թույլատրելու համար․

3) տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․

Տնտեսական կամ արտադրական կարիքներն անհետաձգելի ճանաչելու խնդրանքով շահագրգիռ կազմակերպությունը, Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նախատեսվող օրվանից առնվազն երեք օր առաջ, դիմում է իրավասու պետական մարմնին՝ մուտք գործելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Իրավասու մարմինը, քննարկելով դիմումը, կարող է միջնորդել Պարետին տնտեսական կամ արտադրական կարիքներից ելնելով նշված կազմակերպության ներկայացուցիչների մուտքը թույլատրելու համար՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։ Միջնորդության մեջ նաև նշվում է այն անձի (անձանց) մասին տվյալները, ովքեր միջնորդության բավարարման դեպքում պետք է մուտք գործեն Արցախի Հանրապետություն։ Միջնորդության քննարկման արդյունքում տնտեսական կամ արտադրական կարիքներն անհետաձգելի համարելու դեպքում Պարետը ցուցում է տալիս (թղթային կամ էլէկտրոնային եղանակով) ԱՀ ոստիկանությանը՝ այդ մասին հայտնելով միջնորդություն ներկայացրած մարմնին։

4) առողջապահական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․

Առողջապահական կարիքն անհետաձգելի է ճանաչվում ԱՀ առողջապահության նախարարի կողմից՝ շահագրգիռ անձանց կողմից թղթային կամ էլէկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կամ առանց դրա։ Առողջապահական կարիքն անհետաձգելի ճանաչելու դեպքում այդ մասին ԱՀ առողջապահության նախարարը գրությամբ (թղթային կամ էլէկտրոնային եղանակով) հայտնում է ԱՀ ոստիկանությանը։

ԱՀ առողջապահության նախարարի գրությունը հիմք է հանդիսանում ԱՀ ոստիկանության համար գրության մեջ նշված անձի (անձանց) մուտքը Արցախի Հանրապետություն թույլատրելու համար․

5) հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների համար (սույն որոշման իմաստով մերձավոր ազգական են համարվում հանգուցյալի ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, քույրը, եղբայրը)՝ հետևյալ ընթացակարգի պահպանմամբ․

Հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով թույլատրվում է հանգուցյալի մեկ կամ մի քանի մերձավոր ազգականների և վերջին(ներ)իս ուղեկցող մեկ վարորդի մուտքն Արցախի Հանրապետություն՝ ԱՀ ոստիկանության կողմից կատարված ճշտումների արդյունքում հանգուցյալի հետ մերձավոր ազգական լինելու հանգամանքը պարզվելուց հետո․

6) պաշտոնական այցերի դեպքում․

Սույն ենթակետի իմաստով պաշտոնական այցեր են համարվում Հայաստանի Հանրապետության և այլ երկրների պետական կառավարման մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ժամանումը Արցախի Հանրապետություն՝ ԱՀ Նախագահի, ԱՀ Ազգային ժողովի կամ ԱՀ պետական նախարարի հրավերի հիման վրա։
Սույն ենթակետով նախատեսված հրավերը հիմք է հանդիսանում ԱՀ ոստիկանության համար պատվիրակության կազմում ընդգրկված անձի (անձանց) մուտքն Արցախի Հանրապետություն թույլատրելու համար․

7) ԱՀ պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի և զինտեխնիկայի համար․

ԱՀ պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի և զինտեխնիկայի տեղափոխումը անցակետից մինչև տեղակայման վայր ապահովում է ԱՀ պաշտպանության նախարարությունը։

Համաձայն ԱՀ Պարետի նույն որոշման՝ վերոնշված անձանց՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է հատուկ զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով, ինչպես նաև կատարվում է տրանսպորտային միջոց(ներ)ի ախտահանում։ Նշված անձինք ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից ծանուցվում են Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում այլ անձանց հետ շփումները հնարավորինս նվազեցնելու և սոցիալական հեռավորությունը պահելու անհրաժեշտության մասին։ Զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում այդ անձանց նկատմամբ կիրառվում է հոսպիտալացում և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ։ Անցակետում բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից հրաժարվելու դեպքում կարող է սահմանափակվել այդ անձանց տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում՝ հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով»։

lurer.com

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15