Արցախի համար ծուղակ են պատրաստել, դա կլինի վերջակետը․ Մետաքսե Հակոբյան

07.07.2023 17:41
1042

Մեզ համար ո՛չ ընդունելի է, ոչ՛ էլ ընկալելի Հայաստանից հնչող այն հայտարարությունները, թե Արցախը պատրաստ է քաղաքակիրթ երկխոսության. դա ծուղակ է, մենք արդեն 2 անգամ այդ ծուղակում հայտնվել ենք՝ փետրվարի 24-ին եւ մարտի 1-ին․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Ադրբեջանի հետ բանակցությունների գնալու մասին Հայաստանի ղեկավարության կողմից անընդհատ հնչող հայտարարություններից։ 

Երեկ Փաշինյանն էր Կառավարության նիստի մեկնարկին հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման հարցերը պետք է երաշխավորվեն Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, մինչդեռ հայտնի է, որ Բաքուն միայն ինտեգրման մասին է խոսում։ Ըստ մամուլի՝ նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել եւ ասել, որ պատրաստ են Բաքվի հետ երկխոսելու մի պայմանով` եթե Ռուսաստանը ստանձնի միջնորդի դերը։ Հարցին՝ այսինքն՝ ԱՄՆ միջնորդությունը մերժում են, որովհետեւ նրանք բացառապես ինտեգրման են մղում Արցախը, իսկ ռուսների հետ դեռ կա շանս՝ դրանից խուսափելու, Մետաքսե Հակոբյանն ի պատասխան ասաց, որ Վաշինգտոնը եւս առաջ է տանում ադրբեջանական տարբերակը, հետեւաբար Արեւմուտքի միջնորդությամբ բանակցություններն Արցախի համար եւս ծուղակ են։ 

«Եթե երկխոսություն, ապա ինչպես են ասում՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ։ Եթե միջնորդ կա, դա արդեն չի լինում երկխոսություն, դառնում է՝ բանակցություն։ Դա ծուղակ է, այդ երկխոսության արդյունքում, ցավոք, մարտի 1-ին մենք զոհեր ունեցանք, հետեւաբար երկխոսությունը անընդունելի է այն իմաստով, որ իրենց օրակարգում Արցախի բռնակցումն է Ադրբեջանին։ Վաշինգտոնյան տարբերակը եւս նույն ձեւակերպումն ունի, հետեւաբար Արեւմուտքի միջնորդությունը նույնպես չի կարող ընդունելի լինել։ Մենք պնդում ենք, որ Արցախը պատրաստ է բանակցությունների, որը կլինի միջազգային հարթակում։ Ինձ համար ընկալելի է ռուսաստանյան հարթակը, որտեղ Արցախը կդիտարկվի որպես հավասար բանակցային կողմ»,-նշեց նա։ 

Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը փոխանցում է հենց այն առաջարկներն ու մտքերը, ինչ Բաքուն իրեն առաջարկում է․ երկխոսություն, որը կկայանա Արցախի եւ Բաքվի ներկայացուցիչների միջեւ հենց Բաքվում, որտեղ, ասում է, բնականաբար չեն քննարկվելու անվտանգային հարցեր։

«Համաձայնելու հարց էլ չկա։ Իհարկե իրենք ուզում են, որ դա լինի, վերջերս նաեւ Վաշինգտոնի ճնշումը կար այդ առումով, որ պիտի տեղի ունենա նման խոսակցություն։ Դա Արցախի համար ծուղակ է ու վերջակետը կլինի ողջ գործընթացների ու տեւական պայքարի»։

Դիտարկմանը՝ տեսակետներ են հնչում, թե Ռուսաստանի Դաշնությունը Արցախը պահելու քայլեր չի ձեռնարկում, պատգամավորն ասաց․ 

«Երկմտելու առիթ ընդհանրապես չկա այդ հարցի շուրջ։ Ռուս խաղաղապահներն այստեղ են։ Իհարկե, այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Արցախը Ադրբեջան է, սահմանափակում է խաղաղապահների գործողությունները։ Փաշինյանի խոսքը հիմք է հանդիսանում, որ խաղաղապահներին եւս թույլ չտան հումանիտար առաքելություն իրականացնեն Արցախում»։

Լիա Սարգսյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40