Արցախից տեղահանվածներն իրենց խնդիրների մասին

24.02.2021 15:03
3899

Փետրվարի 22-ին Կապանի մշակույթի կենտրոնում «Հայկական կարմիր խաչ» ընկերությունը կազմակերպել էր դասընթաց Արցախից տեղահանված անձանց համար․ դասընթացի թեման «Չպայթած ականներն ու պատերազմի պայթուցիկ մնացորդներն» (ՊՊՄ) էին։ Դասընթացավարը ներկայացրեց Արցախյան անցած եւ նոր պատերազմում օգտագործված ականները եւ պայթուցիկ նյութերը, խոսեց դրանց արտաքին տեսքի եւ վտանգավորության մասին, մանրամասն բացատրեց, թե ինչ է անհրաժեշտ անել ականների եւ ՊՊՄ-երի հանդիպելիս։

Հանդիպման ավարտից հետո էլ հավաքվածները չէին շտապում հեռանալ՝ խնդիրները խեղդում են, բայց խոսելու, դրանք ներկայացնելու տեղ չունեն։

- Մեր վիճակի անորոշությունից չենք ապրում, ուղղակի սպասում ենք, բայց մենք էլ չգիտենք՝ ինչին ենք սպասում, սոցաջակցության գումարներով վարկերն ենք մուծել, բանկերը ոչինչ հաշվի չեն առնում՝ իրենց գումարներն են պահանջում, - ասում է Արմինե Գեւորգյանը։

- Ասում են՝ օգնություն կա, գնում ես, չեն տալիս, մենք մուրացիկ չենք, օգնությամբ ապրել չենք ուզում, մենք էլ արժանապատվություն ունենք, չենք կարող գնալ, օգնություն խնդրել, - վրդովվում է ներկա կանանցից մեկը։

Շատերին էր անհանգստացնում կարգավիճակի խնդիրը, բոլորն էլ սպասում են պետական մարմինների ուշադրությանը։

Շենքից դուրս էի գալիս, երբ մի կին մոտեցավ․

- Ինչ ասում եմ՝ կգրես, վերեւներում մեր մասին մոռացել են, մեր երեսը չեն ուզում տեսնել, իրենք չեն ցավում մեզ համար, մենք իրենց համար գլխացավանք ենք։

 

Տիգրանուհի Բադալյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40