Արցախն անցյալ չէ, այն պատմական հայրենիք է. Գարեգին Երկրորդ

02.09.2024 17:36
669

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հեղել Արցախի Հանրապետության անկախության օրվա առիթով.

«Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է:

Արցախի բռնազավթման և ամբողջական հայաթափման պայմաններում մենք շարունակում ենք նշել պատմական այս օրը, քանզի Արցախն անցյալ չէ, այն պատմական հայրենիք է, ուր արցախահայությունը հազարամյակներով ապրել ու արարել է, արյամբ ու քրտինքով պաշտպանել իր ինքնությունը, հայրերի ավանդներն ու սրբազան արժեքները, փայփայել լուսավոր գալիքի իր նվիրական երազները։

Մենք շարունակում ենք նշել Արցախի անկախության օրը նաև որպես արդար ընդվզում ընդդեմ մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանության, բռնության ու ատելության: Բռնությունը չի կարող ջնջել մարդկային հիշողությունը և չի կարող խլացնել արդարության ձայնը: Մենք հավատում ենք, որ պատմական մեր հիշատակները և մեր նախնյաց սխրանքները զորացնելու են մեզ և մեր ժողովուրդը հավատով ու հույսով հաղթահարելու է պատերազմի աղետալի հետևանքները, հայրենասեր ու ազգանվեր ոգով հետամուտ է լինելու իր համազգային իղձերի ու տեսիլքների իրականացմանը:

Արցախի Անկախության օրվա հիշատակումը ևս մեկ պատգամ է մեր ժողովրդին և մարդասիրության բարձր արժեքների ջատագով միջազգային հանրությանը՝ գործուն ջանքեր ներդնելու հանուն արդարության ու ճշմարտության հաղթանակի, հանուն արցախահայության ոտնահարված իրավունքների պաշտպանության և Արցախի հայկական բազմադարյա հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության:

Նվիրական այս օրը մեր սրտաբուխ աղոթքը բարձրացնենք առ Աստված հանուն Արցախի ազատագրության ու պաշտպանության իրենց կյանքն ընծայած բոլոր քաջորդիների, ինչպես և Տիրոջ օգնականությունը հայցենք Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարների և գերեվարված մեր բոլոր զավակների շուտափույթ ազատ արձակման համար:

Թող Երկնավոր Տերը միշտ առկայծ պահի մեր ժողովրդի զավակների հոգիներում սերն ու հավատարմությունը հանդեպ հայրենի երկիրը, խաղաղություն ու մխիթարություն սփռի հայրենական մեր կյանքում և դեպի լուսավոր ու հաղթական հանգրվաններ առաջնորդի համայն ազգիս: Ամեն»:

 

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19