Արցախում նախագահի թեկնածուները կբանավիճեն ուղիղ եթերում. ԼՂ նոր ընտրական օրենսգրքի մանրամասները

23.07.2019 21:56
1249

Արցախի խորհրդարանը երեկ վավերացրեց ընտրական նոր օրենսգիրքը, որով նախատեսված են բազում փոփոխություններ: Հիմնական փոփոխությունն ընտրակարգն է. այսուհետ թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով:

Բացի այդ, մեծացվել է կանանց ներկայացվածությունը նախընտրական ցուցակներում՝ 20 տոկոսից հասցնելով 25 տոկոսի, որոշվել է հրապարակել ընտրողների ցուցակները և այլն:

Tert.am-ի հետ զրույցում ԼՂ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն ասաց, որ Արցախում ընտրությունները միշտ էլ ազատ, արդար ու թափանցիկ են եղել, բայց իրենք ջանքեր են գործադրում, որ դրանք լինեն էլ ավելի լավ:

«Ընտրական նոր օրենսգիրքը կապահովի, որ առաջիկա ընտրությունները լինեն էլ ավելի թափանցիկ: Բոլոր քաղաքական ուժերն իրենց գրավոր ու բանավոր հայտարարություններում հայտնում են պատրաստակամություն արտառոց քայլերի չդիմել, որպեսզի ընտրությունները չստվերվեն: Կարծում եմ, որ Արցախն այս ընտրություններից պետք է դուրս գա էլ ավելի հզորացված ու համատեղված»,- ասաց Վ. Բաղրյանը:

Նա նշեց, որ սահմանափակ կարողություններով անձինք, ովքեր նախկինում հնարավորություն չեն ունեցել մասնակցել ընտրություններին, նոր օրենսգրքով կկարողանան ընտրել իրենց նախընտրած ուժերին: Բաղրյանն ասաց, որ մեխանիզմն առայժմ չի որոշվել՝ գուցե լինի շրջիկ քվեատուփ կամ հարմարեցվեն ընտրատեղամասերը, բայց որ բոլորը պետք է մասնակցեն ընտրություններին, նրա խոսքով, ամրագրվել է օրենսգրքով: 
Պատգամավորը խոսեց ևս մեկ կարևոր փոփոխության մասին: «Նախագահի թեկնածուները ուղիղ եթերում հեռուստաբանավեճ են ունենալու Արցախի հանրային հեռուստատեսությամբ: Սա արվելու է երկու փուլում էլ: Եթե ընտրությունների առաջին փուլում որևէ թեկնածու չհավաքի 50+1 տոկոս ձայն, ապա երկրորդ փուլում թեկնածուները նորից կբանավիճեն»,- մանրամասնեց պատգամավորը:

Բացի այդ, նոր ԸՕ-ով սահմանվել է, որ անձը կարող է ինքնաառաջադրվել որպես նախագահի թեկնածու: 
Ընդդիմադիր Հայկ Խանումյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ համամասնական ընտրակարգը նախընտրելի է Արցախի համար, բայց նշեց, որ թեև ինքը կողմ է քվեարկել նոր ընտրական օրենսգրքին, սակայն կարծում է, որ արժեր այն ավելի երկար քննարկել, քան հրատապ ռեժիմով, հատկապես, որ օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու 2020թ. հունվարի 1-ից:

«Կարծում եմ, որ մինչև այդ պետք է հավաքենք ՀՀ մեր գործընկերների, փորձագիտական հանրության առաջարկները և փորձենք որոշակի փոփոխություններ մտցնել»,- ասաց Խանումյանը:

Պատգամավորը նշեց, որ ժողովրդավարական, ազատ ընտրությունների անցկացման հետ օրենսգիրքը մեծ կապ չունի, այն առավելապես կապված է քաղաքական կամքի հետ:

Խոսելով կանանց ներգրավվածության մեծացման մասին, Հայկ Խանումյանն ասաց, որ քվոտաների վրա չպետք է հույս դնել. «Որոշ կարծրատիպերի պայմաններում կանայք մեր ուզածի չափ ակտիվ չեն քաղաքական կյանքում: Հույս ունեմ, որ քաղաքական լիբերալիզացիան կօգնի նաև ավելի շատ կանանց ներգրավել քաղաքական պայքարում»:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22