Աշխատելու ենք բաց աչքերով ու ականջներով՝ արձանագրելով այն ամենն, ինչ տեսնելու ենք. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարն՝ ԱԺ ընտրությունների մասին

13.11.2018 12:58
1097

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստանում են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչները: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի՝ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գաչեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք որևէ նախնական դիրքորոշում չունեն ընտրությունների արդյունքների հետ կապված:

«Մենք այստեղ ենք ոչ թե քննադատելու, այլ դիտարկելու համար: Մենք որևէ քաղաքական օրակարգ չունենք, այստեղ ենք՝ դիտարկելու ընտրական գործընթացը: Մենք հետևելու ենք այն նույն ստանդարտներին, որը կիրառում ենք ԵԱՀԿ ցանկացած երկրում կազմակերպվող ընտրության ժամանակ»,-ասաց նա:

Գաչեկը նշեց, որ դիտորդական առաքելությունը տեղյակ է, որ Ազգային ժողովը չի ընդունել ընտրական օրենսգրքի փոփոխությունները: «Մենք գործ ենք ունենալու այն օրենքի հետ, որը հիմա գործում է: Մեր թիմը նախախնամություն չունի: Մենք աշխատելու ենք բաց ականջներով և աչքերով, և արձանագրելու ենք այն, ինչ տեսնելու ենք»,-ասաց Գաչեկը: Նրա խոսքով` կիրակի Հայաստան է ժամանել 13 դիտորդ, ում կմիանան նաև 24 երկարաժամկետ դիտորդներ:

«Ընտրություններից մի քանի օր առաջ 250 դիտորդներ ևս կմիանան մեզ և կմասնակցեն ընտրական գործընթացին: Դա բավական չհամարելով՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ , Եվրախորհրդի ներկայացուցիչներ , ինչպես նաև Եվրոպական պառլամենտի պատգամավորներ ևս կընդգրկվեն դիտորդական առաքելության կազմում: Մենք բոլորս միասին կկառուցենք մի մեծ միջազգային դիտորդական առաքելություն»,-նշեց նա:

armenpress.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01