«Աշոտ Խաչատրյանը ներկայացնում է»

04.06.2019 15:50
1234

Արդեն ավանդական են դարձել «Աշոտ Խաչատրյանը ներկայացնում է» խորագրով դասական երաժշտության համերգները, որ անցկացվեց չորրորդ անգամ անընդմեջ։ Կապանի արվեստի պետական քոլեջի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանը նման միջոցառմամբ նպատակ ունի ներկայացնելու այն երաժիշտ-կատարողներին, ովքեր ծննդով ու արմատներով սյունեցի են կամ ապրելով ու ստեղծագործելով Կապանում` ուրույն երանգ ու շունչ են տալիս նրա մշակութային կյանքին։

Հունիսի 3-ին Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում կայացած երեկոն երաժիշտ- կատարողների հետաքրքրական կազմ էր հավաքել։ Համերգային ծրագիրը սկսվեց հանդիսավարի կողմից մի հետաքրքրական դեպքի վկայակոչումով. «Մեծն երգահան Շերամը մի անգամ Անդրանիկ զորավարին ասում է. «Քեզի պես զենքով չեմ կռվել, բայց ոնց կհասկնամ, իմ երգն էլ զենքից պակաս չէ»։ Ազգային հերոսը գրկում է երաժշտին եւ ասում. «Իհարկե, երգն ու երաժշտությունը երբեմն ավելի զորեղ են»»։

Իսկ համերգը սկսվեց Ֆրեդերիկ Շոպենի դո դիեզ մինոր էտյուդով։ Ստեղծագործությունը հնչեցրեց արմատներով կապանցի, երիտասարդ ու շնորհաշատ Էդուարդ Արշակյանը, ով ուսանում է Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի  2-րդ կուրսում։ Հաջորդ երաժիշտ կատարողը եւս երիտասարդ էր ու շնորհալի` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության ամբիոնի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Ադամյան, ով կատարեց Վոլֆգանգ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայից Պապագենոյի արիան եւ Կոմիտասի «Հայաստանը»։

Կապանի արվեստի պետական քոլեջի դասախոս, կլարնետահար Արման Մկրտչյանը հնչեցրեց Պետրո Իտուալդեի «Չարդաշը» (նվագակցող` Յանա Ստեփանյան)։

Դաշնակահար Արմեն Քարամյանը նոր անուն չէ կապանցի երաժշտասերի համար. դասավանդել է Ղափանի երաժշտական ուսումնարանում։ Մեծ վարպետությամբ նա հանդիսականին մատուցեց Ֆրեդերիկ Շոպենի «Պրելյուդ» ռե մինոր եւ Սերգեյ Պրոկոֆեւի «Մոլուցք» ստեղծագործությունները` արժանանալով երկարատեւ ծափահարությունների։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Վահե Փարսադանյանին առանձնապես ներկայացնելու կարիք չկա։ Մի քանի անգամ մասնակցել է Աշոտ Խաչատրյանի կազմակերպած երեկոներին։ Այս անգամ երաժիշտը կատարեց Հենրիկ Վենյանսկու «Իմպրովիզացիա» եւ Նիկոլայ Ռինսկի-Կորսակովի «Բոռի թռիչքը» ստեղծագործությունները (նվագակցող` Արմեն Քարամյան)։ Կոմպոզիտոր Գայանե Չեբոտարյանի դաշնամուրային տրիոն այս անգամ ներկայացվեց յուրօրինակ մի կազմով` Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Սարգիս Թաշչյան, Աշոտ Խաչատրյան (թավջութակ) եւ Սվետլանա Համբարձումյան (դաշնամուր)։

Համերգային ծրագրում ընդգրկվել էր մի կոմպոզիտորի ստեղծագործություն, ով արգենտինացի լինելով, հարստացրեց տանգոյի ժանրը եւ առավել հասանելի դարձրեց հասարակությանը։ Երեկոյի ավարտին լարային քառյակի եւ Կապանի երաժշտական ուսումնարանի շրջանավարտ, ակկորդեոնահար Միհրան Արշակյանի կատարմամբ հնչեցին Աստոր Պիացոլլայի «Միլոնգա դե անգել» եւ «Էսկուալո» ստեղծագործությունները։

Իսկ ամենավերջում Աշոտ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց երեկոյի հանդիսավար Թերեզա Գալստյանին, համերգի հովանավորին` «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենությանը եւ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցեցին համերգի կազմակերպմանը, այդ թվում` Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանին եւ կրթօջախի աշխատակազմին։

Վահրամ Օրբելյան

 

 

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12