ԱԹՍ կիրառության դեմ չկա որևէ հակաօդային պաշտպանություն. Մտահոգիչ է՝ ռուսական խաղաղապահ առաքելության ներքո իրավիճակի լարումը

04.08.2022 10:45
1193

Երեկ ժամը 15:00-ի սահմաններում` շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ մեկ զինծառայող: Եվս 8 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք:

Այսպիսով, Արցախի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Շուշիի և Լաչինի շրջանների հատման կետում, լարվածությունը պահպանվում է։ Տեսակետ է հնչում, որ Բերձորի վրա Հայաստանը որեէ իրավասություն այլևս չունի, եթե այն գտնվում է ռուսական վերահսկողության ու մանդատի ներքո, ինչու ռուս լաղաղապահի վրա չի եղել հարձակումը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հյուսիս-արևմտյան հատվածում լարվածությանը, նշեց․ «Այն, որ ռուսական խաղաղապահ զորքերի ապահովության ներքո ակնհայտորեն լարում է իրավիճակը և մի հատ էլ տեսանյութ է հրապարակվում, որ Ադրբեջանը սովորական, ոչ պատերազմական իրավիճակում հանգիստ խփում է հայկական դիրքերին, իհարկե, լուրջ մտահոգիչ է, բայց մտահոգիչ է այլ տիրույթում, քաղաքական և այլն, բայց զուտ ռազմական տեսանկյունից վերահսկելը միշտ եղել է և միշտ էլ կա, որովհետև ԱԹՍ կիրառության դեմ չկա որևէ հակաօդային պաշտպանություն»,-ասաց Հովհաննիսյանը։ Թե Ադրբեջանն ինչ խնդիր է լուծում, Արծրուն Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել․ «Չգիտեմ՝ ինչ է ուզում լուծել, բայց ակնհայտորեն հանդուգն ձևով ինչ-որ բան ուզում է լուծել»։

Նրա խոսքով՝ տեխնիկապես պարզ է, որ հնարավոր չէ ԱԹՍ-երից պաշտպանություն, ուրիշ հարց է քաղաքական առումով, այսինքն՝ համարձակության, հանդգնության հարց է։

«Ռուսաստանը չէ, ով ուզում է լինի, տեխնիական առումով ԱԹՍ-ի դեմ պաշտպանությունը հուսալի պրոցես չէ, ավելի ճիշտ լավ կենաց է, որ կան տեխնիկական միջոցներ, որոնք իդեալական կապահովեն ԱԹՍ-ների դեմ պայքարը։ Միշտ ասել եմ, հիմա էլ եմ ասում, եթե մեկը օդային հարձակման միջոցները մասսայաբար կիրառում է, ոչ մի ցամաքային հակաօդային պաշտպանության միջոց չի կարող լիովին չեզոքացնել դա»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։

Թե որքանով է հայկական կողմը պատրաստ այս հարվածներին, Հովհաննիսյանի խոսքով՝ հոգեբանորեն պատրաստ լինելը այլ հարց է․ «Մեկը ես պատրաստ եմ զենք վերցնել ձեռքս, մեկնել տղերքի մոտ, իսկ քաղաքական կամ ռազմական առումով պատրաստ լինելն այլ խնդիր է»։

Թե ինչու են հայ զինծառայողները վիրավորվում, իսկ ռուս խաղաղապահները՝ ոչ, Հովհաննիսյանը նշեց, որ ըստ էության՝ տարբեր ուղղություններով են հարվածում։

https://www.1in.am/

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08