Այգիս չորացել է՝ պոչանքի հետևանքով, պատրաստվում եմ դիմել դատարան. Ճոճկան գյուղի բնակիչ

16.12.2019 16:59
885

Հայաստանում  էկոլոգիական  իրավունքի խախտման դեպքեր  հաճախ են հանդիպում, հատկապես այն  մարզերում, որտեղ ակտիվ է հանքարդյունաբերությունը: Պետք է նաև փաստել, որ շատ դեպքերում  բնակիչները  տեղեկացված չեն իրենց իրավունքներից և առավել ևս  վտանգներին կամ իրավունքներին ծանոթանում են այն ժամանակ, երբ արդեն, այսպես ասած, «դանակը ոսկորին է հասնում»:

Արդեն երկրորդ տարին է  «Արնիկա»  չեխական կազմակերպությունը   հետազոտություն է իրականացնում Լոռու մարզի  Ալավերդի և Ախթալա համայնքներում: Այնտեղ են Ալավերդու պղնձաձուլարանը, ինչպես նաև «Ախթալա ԼՀԿ»-ի կողմից շահագործվող Շամլուղի պղնձի հանքավայրն և պոչամբարները:  Տասը բնակավայրից վերցված փորձանմուշները՝  հողից, սննդից և մարդու մազերից, հետազոտվել են Պրահայի համալսարանական լաբորատորիայում:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայտնաբերվել են ծանր մետաղներ, որոնք գերազանցել  թե տեղական, և թե միջազգային  թույլատրելի նորմայի սահմանը մի քանի անգամ.

«Մի շարք ծանր մետաղներ են հայտնաբերվել: Առաջին տեղում մկնդեղն է: Հողի որոշ փորձանմուշներում մկնդեղի կոնցենտրացիան ընդհուպ 70 անգամ գերազանցել է նորմը:  Ըստ բնակավայրերի կարող ենք ասել, թե որտեղ է ավելի մեծ  ռիսկը կամ դրա քանակությունը որտեղ է ավելի շատ հանդիպել: Օրինակ՝ Ախթալա համայնքի Ճոճկան գյուղում է  մկնդեղն ամենատարածվածը: Երկրորդ տեղում կադիումն է, իսկ երրորդը՝ նիկելը: Նիկելը հատկապես ամենից շատ հանդիպել է  Աքորի գյուղում, մարդկանց մազերի մեջ: Բոլոր այս ծանր մետաղները  քաղցկեղածին և ոչ քաղցկեղածին  մի շարք  հիվանդությունների պատճառ կարող են դառնալ»,-ասաց նա:

Շարունակելով ներկայացնել հետազոտության արդյունքները, Դուլքարյանը նշեց, որ չեխ մասնագետների կողմից հետազոտվել  է նաև սննդում ՝ վտանգավոր նյութերի քանակությունը և որպես ինդիկատոր վերցրել են ազատ պայմաններում տեղաշարժվող հավերի հավկիթները:

«Դիօքսինների միացություններ են հայտնաբերվել հավկիթների մեջ, որոնք քաղցկեղածին են  և վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Իսկ Ալավերդի քաղաքում  սննդի մեջ դիօքսինի քանակությունը տագնապ է առաջացնում, քանի որ  նորմայից մի քանի անգամ գերազանցում է դրանց քանակությունը: Այսպես օրինակ՝ Միջազգային ստանդարտների առավելագույն շեմից  գերազանցում են 2,5 անգամ, իսկ Հայաստանի ստանդարտներից՝ 1,8  անգամ: Համեմատության համար վերցրել ենք նաև  սուպերմարկետից գնված  հավկիթները, դրանց մեջ դիօքինների քանակը 0,20 մլ է, իսկ ահա Ալավերդիում հավերի ձվերի մեջ պարունակում է շուրջ 15 մլ: Մենք  ուսումնասիրել ենք հավկիթները, քանի որ դրանք ինդիկատոր են համարվում, այսինքն՝ եթե հավկիթի մեջ հայտնաբերվում է նյութ, ուրեմն ավելի մեծ քանակությամբ կա մսամթերքի և կաթնամթերքի մեջ»,-ասաց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահը:



Հատկանշական է, որ հետազոտության արդյունքները սկսել է մտահոգել նաև տեղի բնակիչներին: Եվ հիմնականում նրանց, որոնց  հողատարածքներից  փորձանմուշներ են վերցվել:

Panorama.am-ի հետ զրույցում Մեծ Այրում գյուղի բնակիչ  Հարութ Դանիելյանին  մտահոգում է  իր և ընտանիքի անդամների առողջական վիճակը: Նրա  տունը Նահատակի պոչամբարին շատ մոտ է՝ ընդամենը հիսուն մետր հեռավորության վրա: Երեք  երեխա ունի, որոնք պարբերաբար հիվանդանում են: Երկու տարի առաջ էլ  երեխաներից մեկը  ծանր թունավորմամբ ընկել է հիվանդանոց: Շուրջ մեկուկես տարի բուժում են ստացել: Հիմա Դանիելյանը վստահ է, որ պոչամբարի թունավոր նյութերն են երեխաների հիվանդությունների պատճառը: Տունը գնել է մի քանի տարի առաջ, երբ նոր ընտանիք է կազմել, այն ժամանակ չի  գիտակցել պոչամբարի վտանգավորության մասին  և հիմա չի կարողանում վաճառել.

«Ոչ ոք չի ցանկանում պոչամբարի  մոտ տուն առնել: երեխեքս էլ արդեն իմունիտետ չունեն, անընդհատ հիվանդանում են: Ուզում եմ գնալ այստեղից հեռու, չգիտեմ կողքի գյուղ, կամ Ախթալա, բայց այստեղից հեռու: Դիմել եմ  գործարանի տնօրենին, բայց անվտանգության աշխատակիցը ներս չթողեց՝ պատասխանելով, որ իրենք չեն կարող բոլորի համար տուն առնել կամ փոխհատուցել:  Հիմա ուզում եմ դիմել դատարան, այլ ելք չկա: Թող ինձ տուն տան, ես իմ իմ տունը կտամ իրենց, կամ փող տան ես ուրիշ տեղ տուն առնեմ՝ երեխեքիս  հետ գնամ»:

Պոչամբարին շատ մոտ չեն ապրում, բայց  կրկին պոչամբարի հետևանքներն են կրում Սիրադեղյանների ընտանիքը՝ Ճոճկան գյուղից: Սամվել Սիրադեղյանը Panorama.am-ին պատմեց, որ  պոչամբարից երկու կմ հեռավորության վրա են ապրում: Դեղձի այգիներ  է ունեցել, որոնք տարիների ընթացքում չորացել են:

«Այգիս պոչամբարից հեռու է, շուրջ 15 կմ հեռավորության վրա: Հողամասս Դեբետ գետի  կիրճում է: Ամեն տարի վարարումների ժամանակ  հողատարածքը գետի ջրով պարբերաբար  ողողվել է և   պոչանքները նստվածք են  տվել: Մեկ ու կես հա  այգի էի հիմնել, որ ընտանիքս պահեմ, սեփականաշնորհված  հողատարածք է, բայց պոչանքների հետևանքով այգիս չորացավ, շուրջ 650 հատ դեղձի ծառ կար: Ես կարծում եմ, որ դա  հողի աղտոտման հետևանքն է, քանի որ հողի շերտի վրա  շուրջ 35 սմ դեղին ապարների նստվածքներն կան, ինչու եմ համոզված, քանի որ  նույն նստվածքները կան ամիջապես բաց պոչամբարի տարածքում: Ես ագրոնոմ եմ մասնագիտությամբ, յուրաքանչյուր հողում, որտեղ առկա է խոնավություն, գոնե մոլախոտ պետք է աճի: Իսկ մեզ մոտ ոչ մի բուսականություն չի  աճում, հողում ոչ մի կենդանի, դեղձի ծառեր էի դրել, բերք էի ստանում»,-պատմում է նա:

Մեր հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում պաշտպանել իր իրավունքները, Ճոճկան գյուղի բնակիչը հայտնեց, որ պատրաստվում է դիմել առաջին ատյանի դատարան ՝ սեփականության իրավունքի վերականգման բողոքով:

«Դիմելու եմ դատարան, պահանջելու եմ վերականգնել իմ հողերի  օգտագործաման համար  անհրաժեշտ պայմանները: 15  տարի է չեմ կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել և ընտանիքիս համար գոյատևման միջոց ստեղծել: Այս իրավունքներն եմ ուզում վերականգնել»,- ասաց տուժած գյուղացին: 



Միջազգային կազմակերպության անցկացրած հետազոտության արդյունքներով  գյուղացիները ցանկանում են դիմել դատարան  և վերականգնել իրենց իրավունքները: Այժմ նրանք իրավաբան են փնտրում, որը կաջակցի նրանց այդ հարցում:  Եթե Հայաստանում բոլոր դատական ատյանները սպառվեն և արդյունք չլինի, ապա պատրաստ են դիմել նաև ՄԻԵԴ:



Աղբյուր` Panorama.am

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25