Այս անգամ հանդես եկան մանկավարժները

03.07.2014 15:33
2263

Կապանի երաժշտական դպրոցների տարեվերջյան համերգները վերածվում են յուրօրինակ հաշվետվության: Հունիսի 11-ին մարզկենտրոնի Արամ Խաչատրյանի անվան N1 երաժշտական դպրոցի բեմահարթակում այս անգամ հանդես եկան կրթօջախի դասատուները, ովքեր մանկավարժ լինելուց զատ իրենց դրսեւորեցին որպես հմուտ երաժիշտ-կատարողներ՝ հանդիսականին պարգեւելով բազում հաճելի պահեր: Համերգին մասնակցում էին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Սարգիս Դավթյանը, այլ հրավիրվածներ, որոնց նախասրահում ջութակահարների խումբը դիմավորեց սքանչելի մի կատարումով: Իսկ դահլիճի բեմահարթակում դպրոցի երիտասարդ ու փորձառու դասատուները՝ դաշնամուրային, փողային, ժողովրդական նվագարանների ու ձայնի պահպանման բաժիններից, հնչեցրին հայ եւ արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ (Ա. Բաբաջանյան, Ռ. Ամիրխանյան, Թարիվերդիեւ, Ռախմանինով, Շոպեն, Բրամս, Գրիգ եւ ուրիշներ): Դպրոցի ժողովրդական նվագարանների համույթը ներկայացրեց հայկական ժողովրդական պարեղանակների շարք: Համերգը եզրափակվեց կրթօջախի երգչախմբի ելույթով (ղեկավար՝ Նորա Դավթյան), որը հանդիսականին հրամցրեց սրտամոտ եւ հարազատ երգերի մի փունջ:

Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը բարձր գնահատեց դպրոցի մանկավարժների կատարողական վարպետությունը, իսկ դպրոցի կոլեկտիվը պատրաստակամություն հայտնեց քաղաքային իշխանության օժանդակության դեպքում բարեգործական համերգներով հանդես գալ հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբեր բնակավայրերում: Այս հիշարժան միջոցառումից հուշ մնաց մանկավարժական կոլեկտիվի՝ քաղաքապետի հետ լուսանկարը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12