Այս երկրի ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալն է. New York Times-ի անդրադարձը Հայաստանի հարուստ պատմությանը

26.10.2018 11:45
1202

Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում «Արմենիա!» խորագիրը կրող հայկական ցուցադրության լույսի ներքո  ծավալուն հոդվածով անդրադարձ է  կատարել Հայաստանի պատմությանը, ներկային և ապագայի հեռանկարներին:

Պարբերականը հոդվածի սկզբում ուշադրություն է հատկացրել Նյու Յորքի Մետրոպոլիտենի թանգարանում սեպտեմբերի 21-ին բացված «Արմենիա!» խորագիրը կրող ցուցադրությանը, որում ներկայացված է 4-17-րդ դարերի հայկական արվեստի ժառանգությունը: «Կատարյալ գեղեցկություն. Մետրոպոլիտենի թանգարանի հայկական ցուցադրությունը մեկն է տարիների համար» խորագրով է պարբերականը ներկայացրել հայկական ցուցադրությունը:

Այնուհետև պարբերականն անդրադարձ է կատարում Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններին, որոնց արդյունքում 2018թ. գարնանը վարչապետի պաշտոնում ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: «Փողոց էին դուրս եկել հիմնականում երիտասարդները: Նրանք արդեն հոգնել էին ոչ արդյունավետ կառավարությունից և նաև իրենց սմարթֆոններով հետևում էին ընդդիմության առաջնորդ, նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի առաջընթացին, երբ նա բողոքի ցույցեր էր անում: Երբ նա ժամանեց Երևան՝ նախկին խորհրդային այս երկրի մայրաքաղաք, զանգվածները համատարած գործադուլի կոչեր էին անում: Վեց շաբաթից էլ քիչ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ, ստանձնեց երկրի կառավարման ղեկը՝ ուսերին տանելով արտասովոր, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»,- գրում է պարբերականը:

Հեղինակավոր պարբերականն այնուհետև անդրադառնում է Հայաստանի անցյալին՝ շեշտելով, որ այն շատ մեծ պատմություն ունեցող երկիր է: «Այս տարվա գարնանը մենք հասկացանք, որ նրա ապագան կարող է նույնքան հագեցած լինել, որքան անցյալն է»,- գրում է հոդվածագիրը:

Պարբերականը հիշեցնում է, որ  Մետրոպոլիտենի թանգարանում հայկական ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հոդվածում հատուկ ուշադրություն է հատկացվում Գարեգին Երկրորդի ներկայությանը՝ ընդգծելով եկեղեցու կարևոր դերը հայ ժողովրդի կյանքում: «Հայաստանը քրիստոնեությունն առաջինն ընդունած երկիրն է, իսկ ցուցահանդեսը հագեցած է խաչքարերով և սուրբ մասունքներով, ինչը վկայում է հայկական մշակութային ժառանգության ինքնուրույնության մասին: Ոչ մի թանգարան հայկական արվեստի այսքան ցուցանմուշներ չի ներկայացրել: Բոլոր 140 նմուշները բերվել են հայկական թանգարաններից և եկեղեցիներից և շատ քիչ են տեղափոխվում»,- գրել է հոդվածագիրը:

Պարբերականը լայն անդրադարձ է կատարել ցուցադրությանը՝ ներկայացնելով նաև Հայաստանի պատմությունը սկսած այն ժամանակներից, երբ Հայաստանի Տրդատ 3-րդ արքայի օրոք երկիրը պաշտոնապես քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, վերջացրած 16-րդ դարով, երբ ի հայտ են եկել առաջին տպագիր գրքերը:

 armenpress.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25