Այսօր Արցախի անկախության օրն է․ պատմական որոշման լուսավոր հետագիծը

02.09.2018 09:38
1390

1991 թ. սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։

Այսօր պատմական, շրջադարձային օր է հայ ժողովրդի տոնացույցի մեջ՝ ազդարարելով հայոց երկրորդ պետականության՝ Արցախի ծնունդը, որը 88-ին սկիզբ առած համազգային պայքարի հերթական հաղթական հանգրվանն էր։

Շատերը 1991-ի սեպտեմբերի 2-ի պատմական որոշումը նահանջ են համարում միավորվան գաղափարից, 1989թ-ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խոհրդի ընդունած մեկ այլ պատմական որոշումից, որով ԼՂԻՄ-ը վերամիավորվեց Հայաստանին։ Իրականում, նման վարկածը զուրկ է քաղաքական, պատմական հիմքերից և հայկական մաքսիմալիզմի դրսևորման հետևանք է։

Խորհրդային միության անխուսափելի փլուզման գործընթացն ավելի արագացավ, այսպես կոչված, ԳԿՉՊ-ի պարտությունից հետո, որը ազդակ դարձավ խորհրդային հանրապետությունների անկախության հռչակման համար։ Օգոստոսի 30-ին իր անկախության մասին հայտարարել էր նաև Ադրբեջանը՝ միանգամայն նոր իրավիճակ ստեղծելով ԼՂ խնդրում․ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ինչն էլ ծնեց՝ խորհրդային օրենսդրության շրջանակներում, ԼՂՀ անկախությունը հռչակելու անհրաժեշտությունը։

1991 թ. ապրիլի վերջից մինչև օգոստոսի 20-ը ադրբեջանական հատուկ նշանակության (ՄՀՆՋ) ջոկատները խորհրդային զորքերի հետ համատեղ իրականացրին «Օղակ» ռազմական գործողությունը: Թեժ մարտեր ծավալվեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի տարածքներում, արդյունքում նշված գյուղերը ամբողջությամբ հայաթափվեցին՝ վերաբնակեցվելով ադրբեջանցիներով։ 1991 թ. հունիսին հիմնահատակ կործանվեցին Մարտակերտի և Հադրութի շրջանի 20-ից ավելի հայկական գյուղեր, սպանվեցին հարյուրավոր մարդիկ, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքներից ու գյուղերից շուրջ 450 հազար հայեր դարձան փախստականներ: Պատանդ վերցվեց ավելի քան 700 մարդ, որոնցից շատերի ճակատագրերը այսօր հայտնի չեն։

Նման պայմաններում հաշվի առնելով ինչպես ԽՍՀՄ ղեկավարության կոշտ դիրքորոշումը, այնպես էլ Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը, միջազգային որոշ կազմակերպությունների կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններ դիտելու հավանականությունը, ինչպես նաև այն փաստը, որ Ադրբեջանը 1991 թ. օգոստոսի 30-ին հայտարարել է իր անկախության մասին՝ ԼՂԻՄ-ի իշխանությունները ընտրեցին այլընտրանքային տարբերակ՝ հռչակվեց Արցախի անկախությունը։ Սա ոչ թե նահանջ էր համազգային շարժման օրակարգից կամ վերամիավորման որոշումից, այլ հայ ժողովրդի, նրա քաղաքական ղեկավարության խելամիտ արձագանքն էր ԽՍՀՄ-ում և աշխարհում տեղի ունեցող գլոբալ փոփոխություններին։

1991-ի սեպտեմբերի 2-ի պատմական որոշումը տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը՝ նպաստելով արցախյան առաջին պատերազմում հաղթանակի կայացմանը, զինադադարի կնքմանը պաշտոնական Արցախի մասնակցությանը, կարգավորման գործընթացում ԼՂՀ սուբեկտության իրավա-քաղաքական ամրագրմանը։

Ռոբերտ Քոչարյանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով՝ 1998-ից հետո Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից, սակայն ավելի էական է այն հանգամանքը, որ Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգը հետևողականորեն վերացրեց ԼՂՀ քաղաքական սուբեկտության հիմքերը՝ Արցախի պետական համակարգը դարձնելով հայաստանյան արատավոր համակարգի բաղադրիչը։

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն արմատապես փոխել է իրավիճակը։ Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հրապարակային հայտարարությունը հնչել է հենց ԼՂ խնդրով․ նա մայիսի 9-ին Ստեփանակերտում անհրաժեշտություն համարեց Արցախի վերադարձը բանակցային գործընթաց։ Բացի այդ՝ Հայաստանի նոր իշխանությունը շեշտված ակնածանք է տածում ԼՂՀ ինքնիշխանության հանդեպ՝ նպաստելով ԼՂՀ պետական համակարգի ապաօլիգարխացմանը, Արցախի հասարակության սուբեկտության վերականգնմանը։ Մի կողմից՝ հեղափոխությունն անթույլատրելի է Արցախում՝ առաջնագիծը ցնցումներից զերծ պահելու համար, մյուս կողմից՝ ժողովրդավարական Արցախը ԼՂ խնդրի հանգուցալուծման բանալին է։ Բարեբախտաբար, այս գիտակցումն այսօր գերակա է Երաևանում ու Ստեփանակերտում՝ դառնալով մեր համազգային ձգտումների ու նպատակների, օրակարգի խորհրդանիշը։

Ուժեղ ու ինքնիշխան Արցախը «Միացում» կարգախոսի դրսևորումներից մեկն է, Հայաստանի հետ միավորման ճանապահն անցնում է ԼՂՀ միջազգայն ճանաչման ճանապարհով, որը պետք է դառնա հայկական դիվանագիտության առաջնահերթությունը։

Շնորհավոր տոնդ հայ ժողովուրդ, շնորհավոր տոնդ ազատ Արցախ, հպարտ արցախցիներ։

1in.am

 

 

 

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11