Այսօր Արցախյան 3-րդ պատերազմի նահատակ Աշոտ Բաղդագյուլյանի հիշատակի օրն է

16.10.2022 14:09
1187

Ծնվել է 1973 թ. փետրվարի 20-ին Խնձորեսկ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցում։
1990 թ. ընդունվել և 1995 թ. ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը: 1996 թ. զորակոչվել է բանակ:

Ամուսնացած էր, ունի երեք զավակ:

2015 թ. աշխատանքի է անցել զինված ուժերում՝ որպես սպա, ստացել ավագ լեյտենանտի կոչում, եղել է տանկային դասակի և տանկային վաշտի հրամանատար: 2019թ. արժանացել է «Ծովակալ Հ. Ս. Իսակով» մեդալի:
Աշոտ Բաղդագյուլյանը հարազատ երեխաների նման սիրում էր զինվորներին, նրանց անվտանգությունն ու առողջությունն իր համար առաջնային էին: Բոլոր զինվորներն էլ, առանց չափազանցության, որդիական սիրով սիրում ու հարգում էին նրան:
2016 թ. ապրիլին զորամասի կազմով մասնակցել է քառօրյայի մարտերին։
2020 թ. սեպտեմբերի 27-ին Աշոտը հոսպիտալում էր՝ վիրահատվել էր շնչառական խնդիրների պատճառով։ Հաջորդ օրն արդեն հոսպիտալում վիրավոր զինվորներ կային: Եվ նա, առանց լրիվ բուժվելու, երեկոյան դուրս է գրվում հիվանդանոցից՝ տանը բուժումը շարունակելու հանձնառությամբ: Բժշկի թուղթը, որում նշված էր՝ տասնօրյա տնային խնամք, թողնում է զորամասում. հաջորդ առավոտյան ծառայության վայրում էր. վերանորոգում էր տանկերը, անձամբ հետևում կազմակերպչական աշխատանքներին, գիշերը հերթապահում տանկերի մոտ՝ չնայած իր վատառողջ վիճակին:
Անհամբեր սպասում էր իր ծառայակից ընկերներին, ովքեր սեպտեմբերի 15-ին մեկնել էին Վոլգոգրադ՝ մասնակցելու «Կովկաս 2020» զորավարժություններին: Սեպտեմբերի 29-ին նրանք վերադարձան ու Աշոտը նրանց հետ շտապեց մարտադաշտ...
Հոկտեմբերի 8-ին Ջրականի հետգրավման մարտերում գործել է բազում սխրանքներ, ոչնչացրել թշնամու բազմաթիվ կրակակետեր: Աշոտը, իր անձը մոռացած, օգնության է հասել շրջափակման մեջ գտնվող զինվորներին՝ տանկով միայնակ մխրճվելով թշնամու շրջափակման մեջ գտնվող տարածք՝ իր վստահ քայլերով, հրամանատարի քաջությամբ, հմուտ սպայի հնարքներով փրկելով նրանց: Կռիվներից մեկի ժամանակ վերջին արկը մնացել է տանկի փողի մեջ (չի կրակել), Աշոտը դուրս է եկել տանկից, թշնամին պայթեցրել է տանկը: Հրաշքով փրկված սպան երկու անսարք տանկ է գտել, երկու օր վերանորոգել, որպեսզի գոնե դրանք զորամաս հասցնի:

Հոկտեմբերի 16-ին թշնամին խոցել է տանկը. Աշոտը զոհվել է տանկի անձնակազմի հետ:
Աշոտ Բաղդագյուլյանը հավատարիմ մնաց սպայի կոչմանը, որպեսզի իր որդիներն՝ իրենով հպարտանան և սփոփվեն «Հերոսի զավակ» լինելու մտքով:

Հուղարկավորվել է Խնձորեսկի գերեզմանատանը:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24