Այսօր Զորավար Անդրանիկի 160-ամյակն է

25.02.2025 11:24
834

Այսօր լրանում է Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 160-ամյակը:

Զորավարը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արեւմտյան Հայաստանի Շապին-Գարահիսար բնակավայրում: Դեռեւս պատանի հասակում դարձել է ֆիդայի եւ ղեկավարել ժողովրդի ինքնապաշտպանությունը։ Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից փախչելով` տեղափոխվում է Կ.Պոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղեւորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու համար։ Անդրանիկն իր կամավորական ջոկատով մասնակցել է Բալկանյան պատերազմներին, օգնել բուլղար ժողովրդին` թուրքական բռնակալությունից ազատվելու համար եւ արժանացել սպայի կոչման։ Առաջին աշխարհամարտի տարիներին նա նշանակվում է հայկական կամավորական 1-ին ջոկատի հրամանատար եւ մասնակցում Կովկասյան ռազմաճակատում ծավալված ռազմական գործողություններին` ընդդեմ թուրքական զավթիչների։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դադարեցնում է պատերազմական գործողությունները, եւ Արեւմտյան Հայաստանի ազատագրումը մնում է անիրագործելի։ Անդրանիկն իր ջոկատով անցնում է Արեւելյան Հայաստան: Իշխանության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով 1919թ.-ին, զորամասը ցրելով, իսկ գույքն էլ հայոց կաթողիկոսին պահ տալով` Անդրանիկը մեկնում է երկրից եւ հաստատվում ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1927թ. Ֆրեզնոյում եւ թաղվել Փարիզի Պեր-Լաշեզ գերեզմանատանը։ Հայաստանի անկախացումից հետո նրա մասունքները տեղափոխվել են Երեւան եւ ամփոփվել Եռաբլուր պանթեոնում։
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40