Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Արցախ վերադառնալ չկարողացած անձանց մեծ մասը հանգրվանել է Երևանում և Գորիսում

14.12.2022 15:00
960

Ադրբեջանցիների կողմից  Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակելու հետևանքով  շուրջ 1100 արցախցի հնարավորություն չունեն վերադառնալու՝ այդ թվում 270 երեխաներ այս պահին կտրված են իրենց ընտանիքներից։  Նշված թվից Գորիսում է տեղավորվել շուրջ 200 արցախցի՝  մեծ մասամբ երեխաներ ու կանայք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունից տեղեկացրեցին, որ Արցախի ՄԻՊ-ի նշած 1100 քաղաքացիների մեծ մասը տեղավորված են Երևանում, քանի որ կան մի շարք պատվիրակություններ, որոնք տարբեր երկրներից նոր են վերադարձել, պարի խմբեր, որոնք միջազգային մրցույթներից են վերադարձել, երեխաներ, ովքեր իրենց ուսուցիչների հետ եկել էին  Եվրատեսիլին մասնակցելու, և մարդիկ, ովքեր եկել էին  հիվանդանոցներում բուժում ստանալու նպատակով և այժմ չեն կարողանում վերադառնալ:

«Արմենպրես»-ի  հետ զրույցում Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն ընդգծեց, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն անընդհատ կապի մեջ է Ստեփանակերտի իր գործընկերների հետ, որպեսզի կարողանան բոլոր հարցերին արագ  արձագանքել ու լուծում տալ: 

«Գորիսի համայնքապետարանը մարզպետարանի  ներկայացուցիչների հետ համատեղ երեկվանից կազմակերպում են ճանապարհին մնացած բոլոր արցախցիների կեցության հարցերը, հումանիտար ցանկացած հարցի արագ արձագանքում են: Քաղաքացիները  տեղավորված են հյուրանոցներում, ստանում են սնունդ ու անհրաժեշտ բոլոր օգնությունները»,- ասաց Իրինա Յոլյանը:

Նա նշեց, որ այժմ փորձում են հավաքագրել և արձանագրել երեխաների կարիքները, ովքեր հագուստի, գրենական պիտույքների, ժամանցի պարագաների կարիք կունենան, որպեսզի կարողանան այդ խնդրին էլ սեղմ ժամկետներում լուծում տալ:

Դեկտեմբերի 13-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած ասուլիսի ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ ձմեռվա այս ցուրտ պայմաններում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով 1100 մարդ մնացել է ճանապարհներին,  այդ թվում ՝ 270 երեխա, ովքեր զրկվել են իրենց ընտանիքներին միանալու իրավունքից: Նա նշել էր, որ սա Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման, ցեղասպանական քաղաքականության հերթական բաղադրիչն է: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40