Այցելեցի Հայաստան՝ Ֆրանսիայի եղբայրական երկիր. Վալերի Պեկրեսը գրառում է կատարել

24.12.2021 15:00
1097

Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան կատարած այցելության վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վալերի Պեկրեսը գրառմամբ տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոյի և Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Միշել Բարնյեի հետ միասին ինքն այցելել է Ֆրանսիայի եղբայրական երկիր՝ հանդես գալով Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնման և Հայաստանի տնտեսական ու մշակութային զարգացման և հայկական հոգևոր ժառանգության պահպանման հարցերում Ֆրանսիայի աջակցությունը մեծացնելու օգտին:

Ֆրանսիացի քաղաքական գործիչը գրառմանը կից նաև լուսանկարներ է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից և Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունից:

Վալերի Պեկրեսը Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի խորհրդի նախագահն է: 2021 թ. դեկտեմբերի 4-ին Վալերի Պեկրեսը «Հանրապետականներ» կուսակցության կողմից առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու՝ 2022 թ. ապրիլին կայանալիք ընտրություններում:

Դեկտեմբերի 21-ին Վալերի Պեկրեսը Երևանում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Ֆրանսիացի գործիչը նաև այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և Եռաբլուր զինվորական պանթեոն:

Լրատվամիջոցների, այդ թվում՝ «Արմենպրես»-ի հետ ճեպազրույցի ընթացքում Վալերի Պեկրեսը կոչ է արել Ադրբեջանին անվերապահորեն վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին և նաև շեշտել, որ 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիան նախազգուշացում էր Եվրոպային:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, նրա գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախի Հանրապետություն: Ստեփանակերտում Վալերի Պեկրեսը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ:

2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իլ դը Ֆրանսի շրջանային խորհուրդը ընդունել էր Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև, ինչպես նաև 75 հազար եվրո օգնություն էր հատկացրել պատերազմի հետևանքով տեղահանված հայ բնակչության կարիքները հոգալու համար:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12