ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. օրակարգում է վարչապետի ընտրության հարցը. ՈՒՂԻՂ

24.10.2018 10:18
1427

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:

Հոկտեմբերի 24-ի նիստի օրակարգում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը:

Հ վարչապետի պաշտոնում առաջադրվել է միայն Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ «Ելք»խմբակցության կողմից: Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվելհոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանականընտրությունների հասնելն էր: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվաընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է ևնշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Օրակարգում են նաև «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,  «Առեւտրի եւ ծառայությունների մասին»  օրենքում, Հայաստանի Հանրապետության հարկային, քաղաքացիական, հողային, ընդերքի մասին օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին,  «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ,  «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքում ,  «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու մասին, «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերը և մի շարք այլ նախագծեր:

armenpress.am

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27