Բաբիկ Վարդանյան

10.07.2025 16:11
627

Մերօրյա խաչքարագործ վարպետ Բաբիկ Վարդանյանը որոշակի ներդրում ունի հայ խաչքարագործության մշակույթի զարգացման գործում։

Վարպետ Բաբիկը սերում է քարագործ վարպետների գերդաստանից, ում հայրը, պապը, պապի հայրը եղել են քարագործ վարպետներ։

Վարպետը մանկուց իր հոր և եղբայրների հետ միասին հիմնական ժամանակն անցկացրել է վարպետ Վաղինակի արվեստանոցում, իսկ բանակից զորացրվելուց հետո շարունակում է իր վաղամեռիկ հոր գործը, կերտել և կերտում է բազում խաչքարեր ու հուշաղբյուրներ։

 Փոքր-ինչ բարդ կլինի համեմատել հայկական ավանդական և ժամանակակից խաչքարագործական մշակույթները, քանի որ վարպետ Բաբիկը, լինելով արվեստագետ, իր կնիքն է թողել հայկական ժամանակակից խաչքարային արվեստում, ու հենց այդ կնիքն է, որ ընդհանրություն է ստեղծում վարպետի բոլոր աշխատանքներում և միևնույն ժամանակ դրանք տարբերակում թե ավանդական և թե ժամանակակից այլ խաչքարերից։

Վարպետի կերտած աշխատանքներում հորինվածքի կառուցվածքը փոքր-ինչ այլ է, քան դասական խաչքարերում, իսկ դրանց մեջ կա մեծ խորհուրդ ու բովանդակություն։

Վարպետ Բաբիկի ստեղծագործական աշխատանքները մեծ հետաքրքրություններ են առաջացրել ինպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։

 Վարպետի աշխատանքները դիտարկելուց կարող ենք ենթադրել, որ խաչքարագործությունը նա չի դիտարկում որպես արհեստ կամ մասնագիտություն։ Խաչքարը կարծես հավատի դրսևորում լինի, և ինչպես վարպետն է պնդում՝ միայն հավատացյալը կարող է և իրավունք ունի խաչքար կերտելու. «….Ով որ խաչքար ա անում, ինչքան որ ուսումնասիրել եմ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, մեծամասամբ էն մարդիկ են, ովքեր հավատք ունեն: 

Վարպետ Բաբիկի նախագծած յուրաքանչյուր զարդանախշ տարբերվում է նախորդներից, ամեն մեկն էլ յուրովի է, ամեն մեկն էլ իմաստ ունի, գեղեցիկն ու իմաստը մեկտեղված են, իսկ վարպետ Բաբիկը պահելով հայկականությունը՝ յուրովի ու գեղեցիկ է ներկայացնում հայկական խաչքարերը, կարողանում բացատրել յուրաքանչյուր զարդի իմաստն ու բովանդակությունը։

 

Արկադի Հովհաննիսյան

Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի դասախոս

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40