Բաղաբերդ թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքեր տանող ճանապարհներն ու բակերը վերակառուցվում եւ ասֆալտապատվում են

13.04.2026 19:18
518

Քաղաքային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված մեծ ծավալի շինարարական աշխատանքների շրջանակում մեկնարկել է նաև Քաջարանյան մայրուղուց Բաղաբերդ թաղամասի թիվ 1ա, թիվ 2ա, թիվ 3ա բազմաբնակարան բնակելի շենքեր տանող ճանապարհների և բակերի վերակառուցման ու ասֆալտապատման ծրագիրը։

Շաբաթօրյա շրջայցի ժամանակ կապալառու ընկերության պատասխանատուները համայնքի ղեկավարին են ներկայացրել շինօբյեկտի՝ ընթացիկ փուլում գտնվող աշխատանքների մանրամասները, նշել և քննարկել ի հայտ եկած խնդիրները:

Բարեկարգման արդյունքում թաղամասի նշյալ ճանապարհահատվածում և բակային տարածքներում կստեղծվի հարմարավետ և անվտանգ միջավայր թե՛ բնակիչների, թե՛ ավտոմեքենաների երթևեկության համար։

Ծրագիրն իրականացվում է 2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ՝ 178 478 000 ՀՀ դրամ ներդրմամբ, որում համայնքի համաֆինանսավորման չափը կազմել է 80 315 100 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Անտառաշատի, Վանեքի, Օխտարի և Ձորաստանի բնակիչների հետ

05.11.2026 23:42

Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին

05.11.2026 23:34

Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա

05.11.2026 19:37

Ուշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է

05.11.2026 16:42

«1000 ՎԱՀԱՆԸ»՝ երեխայի հոգու, մշակույթի և ազգային հիշողության մասին

05.11.2026 15:53

12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան

05.11.2026 15:46

Գևորգ Փարսյանի գլխավորած նախընտրական թիմը՝ Կապան համայնքի զարգացման աննախադեպ ծրագրով

05.11.2026 15:28

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

05.11.2026 15:21

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան

05.11.2026 14:59

Կապանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

05.11.2026 14:54

Փաշինյանի վարքագիծը Հարավային Կովկասում լարվածության նոր փուլ է բացում․ Իրանի նախկին արտգործնախարար

05.11.2026 14:36

Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին մեկնել Ադրբեջան՝ Անկարայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամի մասին գնահատականների ֆոնին

05.11.2026 14:31