Բանակցությունները պիտի ընթանան կոնկրետ փաստաթղթի շուրջ․ Վիտալի Բալասանյան

28.01.2019 11:37
1207

Արցախի հարցի վերաբերյալ բանակցությունները պետք է պաշտոնական ինչ-որ փաստաթղթի շուրջ վարվեն՝ տարածաշրջանում խաղաղության պայմանագրի շուրջ, որը կճանաչի միջազգային հանրությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններին․

«Այսօր այդ բանակցությունները բանավոր են գնում։ Նրանք, ովքեր խոսում են, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, ես համոզված եմ, հորդորում եւ առաջարկում եմ, որ համապատասխան ինստիտուտները, երկրների ղեկավարները տարածարջանում կնքեն խաղաղության պայամանգիր։ Եթե մենք չունենք այդ փաստաթուղթը, որը կճանաչի միջազգային հանրությունը, ինչի՞ մասին է խոսքը՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության։ Այսինքն՝ մենք պետք է ունենանք այդ փաստաթուղթը, մենք կռվարար ժողովուրդ չենք, մենք չենք հրահրել, մենք պարտադրված ենք մտել պատերազմի»,-նշեց Վիտալի Բալասարնայնը։

Նա մանրամասնեց, որ հարկավոր է փաստաթուղթ, որ տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներն իմանան՝ ինչի մասին է խոսքը․ «Պետք է խաղաղության պայամանագիր կնքվի Մինսկի խմբի հովանու ներքո, բանավոր բոլոր խոսակցությունները բերելու են վատ վիճակի»։

Ինչ վերաբերում է Արցախի որեւէ կարգավիճակի դիմաց տարածքային զիջումների գնալուն, Բալասանյանն ասաց, որ դա Արցախի ժողովրդի, եւ, ընդհանրապես, հայության համար ընդունելի տարբերակ չի կարող լինել․

«Արցախյան կողմը եւ համայն հայությունը պատրաստ չէ տարածքային զիջումների որեւէ կարգավիճակի դիմաց։ Ժամանակին՝  1994-2016 թվականին մենք տարածքներ զիջել ենք, ապրիլին զիջել ենք, ինչ էր դա, եթե ոչ տարածքների զիջում»,-նշեց Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։

Վիտալի Բալասանյանն ասաց, որ Արցախում բանակցությունների ֆոնին որեւէ լարվածություն չկա․ «Հերթական բանակցություններ են, որոնք պետք են եւ պարտադիր, կարող է մի օր դրական, մի օր բացասական տրամադրություններ լինեն, մտահոգվելու բան չկա։ Եւ այնպես չէ, որ մեր զինված ուժերը թույլ են, այսօր, ավելի քան երբեւէ, հայոց զինված ուժերը հարուստ են»։

armtimes.com

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22